Рубрика: Հեռավար ուսուցում, Աշխատանքային նախագիծ

Տեսազանգերի ժամատախտակ․ 13.04-17.04

13.04.2020
09:00-09:45 մայրենի

14.04.2020
09:00-10:00 Ընթերցանություն
10:30-11:30 անգլերեն

15.04.2020
09:00-10:00 մայրենի
12:00-12:45 մաթեմատիկա
14:30 տեխնոլոգիա

16.04.2020
11:30 — երգ, երաժշտություն
13:00-14:00 — ռուսերեն
14:30 — տեխնոլոգիա

17.04.2020
09:00-10:00 — մաթեմատիկա

Рубрика: Հեռավար ուսուցում, Մայրենիի առաջադրանքներ, Ստեղծագործում են սովորողները, Ընտանեկան նախագծեր

Հեռաքրքրաշարժ հորինուկներ

Ռոդարիական հնարների միջոցով, նախ սովորողները ստեղծոցին անսովոր բառեր ապա այդ բառերով փոքրիկ պատմություններ։

Լինում է չի լինում մի մուկիկ է լինում։ Մի օր մուկիկը գնում է պանրատուն և ուտում լուսնապաղպաղակ։ Եվ այնքան է դուր գալիս լուսնապաղպաղակը, որ որոշում է կառուցել հրթիռ և թռչել լուսին։
Այդինյան Ստելլա

Մի օր մկնիկը տեսավ  մի մեծ լուսնապանիր ու որոշեց ուտել։ Նա կանչեց իր ընկերներին և բոլորով լուսնապանիրը կերան։ Արդեն երեկո էր, բայց լուսինը չկա։ Բալաբանյան Էլինա

Լինում է չի լինում մի մկնիկ։ Մի օր նա թունավոր հյութ է ըմպում և դառնում թափանցիկ։ Փողոցում քայլում է, բարևում մարդկանց։ Մարդիկ նրա ձայնը լսում են, բայց չեն տեսնում։ Մուկը մնում է միայնակ և ձանձրույթից սատկում է։  Գաբրիելլա Ալբերտ

Մի լուսնատուն է լինում, որը ստեղծված է լինում լուսնի վրա։Մի մարդ իմանում է դրա մասին և որոշում է թռնել լուսնի վրա և գնալ այդ տուն։Նա գտնում է այդ տունը։ Տան մեջ տեսնում է հիվանդ ծերուկի։ Ծերուկին նա իր հետ բերում է երկիր մոլորակ և բուժում է։ Նրանք ընկերանում են և միշտ ամեն ինչ իրար հետ են անում։ Կարախանյան Աշոտ

Рубрика: Հեռավար ուսուցում, Մայրենիի առաջադրանքներ, Ստեղծագործում են սովորողները, Ընտանեկան նախագծեր

Դուդու կապիկի արկածները

Տրված էր սկզբնամասը, իսկ սովորողները պետք է շարունակեին ընթացքը։

Մի ընտանիքում երեք տարեկան կապիկ էր ապրում՝ անունը Դուդու։
Տան անդամները շատ էին սիրում նրան։
Մի օր էլ պարզվեց, որ Դուդուն տան անդամներից գաղտնի փող էր վերցնում և այդ փողով միրգ էր գնում։

Դուդուն մի օր փողերն է վերցնում ու գնում խանութ՝ մնացած կապիկների համար մրգեր գնելու։ Երբ ընտանիքի անդամներն իմանում են այդ մասին, ասում են, որ այլրս փողեր չգողանա և տանից միայնակ դուրս չգա։ Այդինյան Ստելլա

Դուդու կապիկը այդ գումարով միրգ էր գնել իր ընկերոջ՝ փղիկի համար։ Նա վատ արարք էր գործել, քանի որ առանց թույլտվության գումար էր վերցրել։ Բայց, քանի որ տան անդամները նրան շատ էին սիրում ՝ չպատժցին, սակայն զգուշացրեցին, որ այլևս թաքուն ոչինչ չանի։ Բալաբանյան Էլինա

Կարախանյան Աշոտ

Рубрика: Հեռավար ուսուցում, Մայրենիի առաջադրանքներ, Ստեղծագործում են սովորողները, Ընտանեկան նախագծեր

Ցանկությունների ծառն ընտանիքում

Սովորողները փոքրիկ հետազոտություն են իրականացրել իրենց ընտանիքներում և փորձել են պարզել, թե իրենց ընտանիքի անդամներն ի՞նչ ցանկություններ և երազանքներ ունեն։

Ես կուզեի, որ աշխարհի բոլոր երեխաները լինեն երջանիկ ։
Մայրիկս ցանկանում է, որ բոլոր երեխաները լինեն առողջ։
Հայրիկս ցանկանում է, որ աշխարհի բոլոր երեխաները ունենան ծնողներ։

Հովհաննես Մուրադյան

Իմ  քույրիկը   ուզում է ծաղիկներ։ Եվ  երբ ինքնամեկուսացումը  ավարտվի ես իրեն ծաղիկներ կնվիրեմ։
Իմ  եղբայրն ուզում  է խաղալիք ուղղաթիռ ։
Կարծում  եմ, որ  երկուսի  երազանքն էլ կարող եմ   իրականացնել։

Ստելլա Այդինյան

Աշոտ Կարախանյան

Рубрика: Հեռավար ուսուցում, Ձոն, Ստեղծագործում են սովորողները, Ընտանեկան նախագծեր

Ստեղծագործում է Աշոտ Կարախանյանը

<<Ձոն>> նախագծի շրջանում, Աշոտն իր գրած բանաստեղծությունն է նվիրում իր սիրելի մայրիկին։

Իմ Մայրիկ

Ա՜խ, մայրիկ, մայրիկ
Ես քեզ շատ եմ սիրում։
Դու մեր Երկիր մոլորակի մայր,
Դու իմ ամեն ինչն ես։

Ես առանց քեզ՝ չեմ կարող ապրել,
Եթե դու չլինես՝ չեմ լինի և ես։
Աշխարհից էլ մեծ է քո սիրտն իմ համար,
Քո սիրտն ամենաթանկն է իմ համար։

Դու իմ համար պայքարել ես,
Դու իմ համար տանջվել ես։

Դու իմ մայր, ես քեզ շատ եմ Սիրում։
Դու իմ Գեղեցիկ մայրիկ,
Դու իմ  խելացի մայրիկ ,
Մայրիկ, մայրիկ, դու իմ մայրիկ։
Աշոտ Կարախանյան
02.04.2020

Рубрика: Հեռավար ուսուցում, Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ․ 06.04-10.04


Շաբաթվա նախագծեր․

<<Ձոն>> նախագծի ամփոփում
<<Զատիկ>> նախագծի ամփոփում
<<Ռոդարի + Աղայան>> ստեղծագործական նախագիծ
Ընտանեկան նախագծեր

Ապրիլի 06, երկուշաբթի

Մայրենի առցանց հանդիպում. աշխատանք գիրք-տետրի 67-68 էջերով. լրացուցիչ աշխատանք
Մաթեմատիկա — լրացուցիչ աշխատանք․ Գիտելիքների ստուգման հարցաթերթիկ
Ես և շրջակա աշխարհը Բնագիտական ֆլեշմոբ

Ապրիլի 07, երեքշաբթի

Ընթերցանություն —առցանց հանդիպում․ Ընթերցանություն՝ <<Ցանկությունների ծառը>> ամփոփում․ նոր նյութի ընթերցում՝ <<Փիլիսոփա Բլոճը և մյուսները>>
Օտար լեզու —Անգլերեն․ առցանց հանդիպում

Ապրիլի 08, չորեքշաբթի

Մայրենի — առցանց հանդիպում աշխատանք գիրք-տետրի 68-70 էջերով
Մաթեմատիկա — առցանց հանդիպում. 9-ի բազմապատկման և բաժանման աղյուսակըբանավոր մաթեմատիկա․ լրացուցիչ աշխատանք
Մաթեմատիկայի ֆլեշմոբ
Տեխնոլոգիա
առցանց հանդիպում

Ապրիլի 09, հինգշաբթի

Մայրենի- գիտելիքների ստուգում
Երգ և երաժշտություն — առցանց հանդիպում․Զատկական երգերի բառերի ուսումնասիրում
Օտար լեզու — Ռուսերեն․ առցանց հանդիպում
Տեխնոլոգիա — առցանց հանդիպումՏեխնոլոգիական նախագիծ

Ապրիլի 10, ուրբաթ

Մաթեմատիկա — առցանց հանդիպում․ 10-ի բազմապատկման և բաժանման աղյուսակը. լրացուցիչ աշխատանք
Ընթերցանությունհեքիաթների շիլափլավ․ ստեղծագործական աշխատանք
Մեդիատեխնոլոգիական ֆլեշմոբ

Տեսազանգերի ժամատախտակ