Рубрика: Հեռավար ուսուցում, Ստեղծագործում են սովորողները

Հետաքրքրաշարժ հորինուկներ

Լուսնամուկը մի գեղեցիկ մկնիկ էր,որը ապրում էր լուսնի վրա : Նա լուսինը համարում էր մի մեծ պանրե գունդ։ Լուսնամուկը շատ էր սիրում իր տունը:
Մկրտչյան Ալիսա

Լուսնաճամփան
Լինում է չի լինում 8 տարեկան էլֆ է լինում։ Նրա անունը Կոկո է լինում։ Նա շատ էր երազում հայտնվել լուսնի վրա։ Նա որոշում է թղթի վրա նկարել լուսնաճամփա, որը նրան կօգնի հասնելու լուսնին։ Կոկոն հավաքում է իր իրերը և կեսգիշերին թաքուն տանից դուրս է գալիս և լուսնաճամփով առաջ է շարժվում։ Գնում գնում է և հանդիպում է մի թզուկի։ Թզուկը նրան ասում է, որ լուսնին հասնելու համար նա պետք է մեծանա և տիեզերագնաց դառնա։ Կոկոն լուսնաճամփով հետ է վերադառնում տուն և երազում ապագա ճամփորդության մասին։
Հարությունյան Խորեն