Рубрика: Ստեղծագործում են սովորողները, Ընթերցարան

Մի միտք՝ ես, մի միտք՝ դու

Այս պատմությունը այսօր հորինել ենք տեսակապով դասի ժամանակ, յուրաքանչյուրս արտահայտել ենք մեկ միտք՝իրար շարունակելով։ Աշխատել ենք <<ՄԻ միտք՝ ես, միտք՝ դու>> հնարքով։


Ընթերցում ենք պատմությունը:

Lինում է, չի լինում մի ուժեղ մարդ։ Այդ ուժեղ մարդը տանից դուրս է գալիս և մոլորվում։ Նա շատ էր սիրում սպորտով զբաղվել։ Նա այնքան ուժեղ էր և հսկա, որ բոլորը նրանից վախենում էին։ Այդ մարդը, երբ մոլորվել էր քայլելու ընթացքում տուն տեսավ։ Նա որոշում է գնալ և այդ տանը բնակվել։ Երբ մտնում է տուն տեսնում է, որ այնտեղ մի աղջիկ է ապրում, անունը՝ Անահիտ։ Աղջիկը տղային տեսնելով վախենում է և փախչում։ Հեռվից հարցնում է․

-Ո՞վ ես դու, ինչո՞ւ ես առանց հարցնելու մտել իմ տուն։

-Ես կորել էի, քո տունը գտա։ Կներես, որ քեզանից թույլտվություն չէի վերցրել, — պատասխանում է տղան։

Պարզվում է, որ աղջկա հայրը արջ է և ․․․․

Հարցեր

  1. Հորինիր այս պատմության շարունակությունը: Այն մուտքագրիր բլոգի համապատասխան “Մեկնաբանություն” բաժնում:
  2. Վերնագիրի պատմությունդ:
  3. Նկարի՛ր այս պատմությունը Paint համակարգչային ծրագրով, նկարն ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:
Рубрика: Դոնալդ Բիսեթ, Ընթերցարան

Դոնալդ Բիսեթ. Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»:
Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր,
նրա ցանկությունը կկատարվեր:
Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա
անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:
Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
_ Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:
Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:
Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:
Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_ Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:
Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
_ Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն:
Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:
Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:
Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:
Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_ Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»:

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ ցանկություն կպահեիր, եթե հանդիպեիր ցանկությունների ծառին։

Նկարագրի՛ր պարոն Ուիլամ Քեդոգան Սմիթին։

Paint համակարգչային ծրագրով նկարիր ցանկությունների ծառը։

Փորձի՛ր հասկանալ, թե քո ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն ի՞նչ ցանկություն ունի։ Մուտքագրի՛ր ընտանիքիդ անդամի անունը և ցանկությունը։ Ուղարկիր այն ուսուցչիդ էլ․ հասցեին։ Փորձի՛ր օգտակար լինել նրանց և ցանկությունները (եթե հնարավոր է) վերածիր իրականության։