Մեկ անգամ, երբ դեռ գարուն էր, ես և քույրս մտանք մեր ծնողների ննջասենյակ։ Մենք պահարանի տակ տեսանք կարմիր և կապույտ թղթերով փաթեթավորված իրեր։ Շատ քաշեցինք, քաշքշեցինք, որ հանենք, բայց մեզ մոտ ոչինչ չստացվեց։ Մենք գնացինք և կանչեցինք մեր հայրիկին, որ մեզ օգնի։ Բայց երբ վերադարձանք, տեսանք որ իրերը անհետացել են։ Երբ մի քանի ամսից եկավ Ամանորը, մենք տոնածառի տակ տեսանք այդ նույն կարմիր և կապույտ փաթեթավորված նվերները։
Հարությունյան Խորեն
Մի անգամ տանից դուրս եկա և ոտքով գնացի ամերիկա: Այնտեղ տեսա իմ դասընկերներին, որոնք դարձել էին մեծ մարդիկ, իսկ ընկեր Մոնիկան դարձել էր դերասանուհի և մենք իրեն տեսնում էինք կինոներում: Կարախանյան Աշոտ
Մի բան պատմ եմ, չասեք՝ սուտ է։ Այս արձակուրդների ընթացքում իմ աչքերը կանաչել են։
Մուրադյան Հովհաննես
Ես մի անգամ տեսա մի ձուկ, որը թռչում էր։ Հետո ձուկը իջավ խոտերի վրա և սկսեց վազվզել։ Ես ցանկացա բռնել նրան, բայց նա էլի թռավ։ Գալոյան Միկա