Ես շատ եմ ցանկանում շուն ունենալ ։ Եթե ես շուն ունենամ, ես նրան շատ կսիրեմ, կխնամեմ և ամեն օր կտանեմ զբոսանքի։ Ես նրան կանվանեմ Ռոնի։ Ռոնին կլինի սպիտակ և փոքրիկ։ Նա կունենա սև աչքեր և փափլիկ մազեր։ Ռոնին կլինի շատ հնարամիտ և հավատարիմ շնիկ։ Երբ ես դասերս ավարտեմ, նրա հետ խաղեր կխաղամ և կծանոթացնեմ ընկերներիս հետ։
Ես հավատում եմ, որ շուտով շնիկ կունենամ ։ Հարությունյան Խորեն
Ես շատ եմ երազում շուն ունենալ: Սիրում եմ փամփլիկ, խելացի, բարի շներին: Իմ երազած շունը ուզում եմ լինի շատ մեծ, սպիտակ կամ շականակագույն, ինձ միշտ պաշտպանի ես էլ իրեն, մենք միշտ միասին լինենք, միասին խաղանք, միասին զվարճանանք, ուրախանանք,միասին տեղ գնանք, ես իրեն կերակրեմ, սիրեմ և միշտ իրենով հպարտանամ: Կարախանյան Աշոտ
Շունը մարդու բարեկամն է։ Եթե ես ունենայի շուն, ես աշխարհի ամենաուրախ երեխան կլինեի։ Ես կխաղայի շունիկի հետ, կտանեի բակ, կլողացնեի, և վերջապես շատ կսիրեի։
Շունիկը կմնար իմ սենյակում, կքներ իմ մահճակալում։ Ես կպատմեի նրան իմ բոլոր գաղտնիքները, և մենք կլինեինք լավ ընկերներ։ Հույսով եմ իմ երազանքը կիրականանա։ Դավիդյան Դանիել
Եթե ես շուն ունենայի, նրա անունը կդնեի Ջեկո։ Նրան շատ կհանեի դուրս ման տալու։Նրա հետ շատ կխաղայի և շուտ-շուտ կկերակրեի։ Մուրադյան Հովհաննես
Եթե ես շուն ունենայի, նրա անունը Պումա կդնեի։ Դա իմ Ամերիկայի շան անունն էր։ Ես նրան շատ եմ կարոտում։
Եթե ես այստեղ շուն ունենայի, նրա համար տնակ կկառուցեի։ Ամեն օր շնիկիս զբոսանքի կտանեի, նրան շատ խաղեր կսովորեցնեի և ամեն երեկո իր հետ կխաղայի ։
Գալոյան Միկա
Ես շատ եմ սիրում շնիկներին: Երբ ես շնիկ ունենամ նրան կանվանեմ Պանդա: Ես նրա համար շատ հոգատար խնամող կլինեմ: Նրան կկերակրեմ, կտանեմ զբոսանքի, կխաղամ հետը : Ես հավատում եմ, որ իմ երազանքը կիրականանա: Ինձ թվում է, որ նրա հետ օրերս ավելի հետաքրքիր կանցնի։ Նա կլինի իմ անբաժանելի ընկերը։ Իմ կողքին կլինի, թե՝ ուրախ, թե՝ տխուր օրերին: Նա ինձ բոլորւց լավ կհասկսնա: Սպասում եմ քեզ՝ իմ շնիկ …… Մկրտչյան Ալիսա
Ես ունեմ շուն։Նրա անուն Բռեյվ է։Բռեյվ նշանակում է խիզախ։ Երբ նստած է, իմ ուսերի չափ է։Նա ապրում է մեր տան բակում։Նաև ունեմ ծովախոզուկ։Նրա անունը Պոնոչկա է։Նա շա՜տ փափուկ է և քնքուշ։ Սարգսյան Մոնիկա
Շունիկիս անունը Իզա է։ Նա սիրում է նրբերշիկ, երշիկ; խորոված։ Նաև սիրում է գնդակով խաղալ։ Ես շատ եմ խաղում այգում նրա հետ։ Իզան շատ լսող է; շատ խելացի է ու պոնչիկ է։ Ես նրան շատ եմ սիրում։ Ռշտունի Էմանուել