День: 4 апреля 2020
Բնագիտատեխնոլոգիական փորձ․ ներկայացնում է Հարությունյան Խորենը
Մեդիատեխնոլոգիական հմտություններ․ Գաբրիելլա Ալբերտ
Առցանց ուսուցման շաբաթ․ ամփոփում
Տեխնոլոգիկանա աշխատանք․ Զատիկ
Ուրախ մաթեմատիկա․ ծիծաղաշարժ խնդիրներ
Մի ձեռքը ծափ չի տա, քանի՞ ձեռք է պետք ծափ տալու համար։
Գաբրիելլա Ալբերտ
Կատուն իմ տնից մեծ է: Ինչպե՞ս է դա հնարավոր:
Սոնա Մանուկյան
Քանի՞ ականջ ունեն պատերը։
Միկա Գալոյան
Զատկական հորինուկներ
Զատկի տոնից փախած ձվիկը
Մի անգամ ձվիկը որոշեց փախչել Զատկի տոնից ։Նա չէր ուզում, որ իրեն ներկեն և ուտեն։ Գլորվեց ձվիկը և ամեն տեղ հանդիպեց գույնզույն ձվիկների։ Նրանք թաքնված էին խոտերի մեջ, իսկ բալիկները զամբյուղները ձեռքերին ձվիկներ էին հավաքում։ Զատկի տոնից փախած ձվիկին ոչ ոք չէր մոտենում, քանի որ նա սպիտակ էր ու անհետաքրքիր։ Տխրեց մեր ձվիկը, տուն վերադարձավ եւ որոշեց այլևս չփախչել Զատկի տոնից։
Գալոյան Միկա
Զատկի տոնից փախած ձվիկը
Մոտենում էր Զատկի տոնը։ Ձվիկները ընկերներով հավաքվել էին նշելու։
Նրանք ճոխ սեղան էին պատրաստել և անհամբեր սպասում էին ձվակռվին։ Նրանց մեջ կար մի փոքրիկ ձու, որը վախենում էր կռվելուց։ Եվ երբ եկավ կռվելու պահը, նա թաքնվեց սեղանին դրված խոտի ափսեի մեջ և նրան չգտան։
Հարությունյան Խորեն
Երազկոտ ձվիկը
Կար չկար մի ձվիկ կար։ Նա երազում էր մարդու պես քայլել։ Անընդհատ դրա մասին էր
մտածում և հանկարծ սկսեց քայլել, նույնիսկ պարել։ Բայց մի քանի րոպե անց պարզվեց, որ դա երազեր․ նա պարզապես սառնարանում քնել էր։
Մուրադյան Հովհաննես
Զատկից փախած ձվիկը
Օրերից մի օր հայկական մի ընտանիք Զատիկ էր նշում։ Եկավ այն պահը, երբ բոլորով սեղանի շուրջ նստած ձու պետք է կռվեին։ Տան ամենափոքրը շատ խորամանկ էր, որոշել էր իսկական ձուն պահել և փոխարենը արհեստական ձվով կռվել։ Բոլորին հաղթեց իր ձվով, վերջում որոշեց գնալ իր իսկական ձվի հետևից, որպեսզի ուտի, բայց ձուն չգտնվեց։ Ճարպիկ ձվիկը փախել էր սենյակից, որ իրեն էլ չկոտրեն։ Բայց ճանապարհին սայթաքել էր ու կոտրվել, այդպես բաժին էր ընկել հարևանի կատվին։
Գաբրիելլա Ալբերտ
Զատկի տոնից փախած ձվիկը …
Մի ձվիկ շատ էր վախենում ձվակռվից։ Նա մտածում էր, թե ինչպե՞ս կարող է փախչել Զատկի տոնից։ Այնքան էր մտածել այդ մասին,որ երազ էր տեսել թե ինքը Գնդիկ բոքոնիկի նման գլորվում է ու փախնում։ Առավոտյան արթնացավ և տեսավ, որ նա Զատկական սեղանի վրա է։
Էլինա Ալբերտ
Երազկոտ ձվիկը
Ձվիկը, երբ ծնվեց շատ սպիտակ էր: Բայց նա շատ էր ուզում գունավոր լինել: Այդ պատճառով էլ նրան Զատիկից առաջ ներկեցին կարմիր, որ ձվիկն էլ չլացեր:
Սոնա Մանուկյան
Երազկոտ ձվիկը
Ձուն շատ էր երազում, երբ են իրեն երփներանգ գույներով ներկելու։Երազում էր,
թե ոնց պիտի հայտնվեր զատկական սեղանին և իր գույներով գեղեցկացներ սեղանը։ Մի քիչ տխուր էր , քանի որ վերջում իրեն պիտի ուտեին։
Դանիել Դավիդյան
Զատկական հանելուկներ․ հորինում են սովորողները
Սպիտակ է՝ ձյուն չէ, քաղցր է՝ շաքար չէ։
(բրնձով չրով փլավ)։ ՄԻկա Գալոյան
Գնդակ ունեմ մի սպիտակ, մեջը դեղին ու սպիտակ։
Խորեն Հարությունյան
Եկու հոգի կռվում են,
Եվ այդ զենքով հաղթում են,
Բայց այն զենք չէ իրական,
Այլ ուտեստ է զատկական։
Հովհաննես Մուրադյան
Բամբակ դրի ջուր տվի,
Ցորեն դրի ծիլ տվեց,
Մեր սեղանը զարդարեց։
Գաբրիելլա Ալբերտ
Մեջը դեղին, շուրջը սպիտակ
Իսկ կեղևը գունավոր։
Մարգարյան Արիանա
Կլոր տնակ՝ մեջը փափուկ, դեղին ճուտ։
Էլինա Բալաբանյան
Այն ինչն է, ինչը՝ կարմիր վրան սև-սև պուտեր։
Սոնա Մանուկյան
Կանաչ գույնի
Երկար բոյի
Ծլում է ամեն տարի։
Դանիել Դավիդյան