Избранное
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Աշխատանքային նախագիծ, 1-ին դասարան

Աշխատանքային նախագիծ. 15.11-19.11

Նոյեմբերի 15, երկուշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. Լեզվական աշխատանք- անցածի ամրապնդում
  2. Ուրախ մաթեմատիկա — 7 և 8 թվեր, բանավոր ուղիղ և հետ հաշիվ, զույգ և կենտ թվեր, մեծ է և փոքր է, նախորդ և հաջորդ թվեր
  3. Հեծանվավարություն
    Նախաճաշ
  4. Ուրախ օտար լեզու — անգլերեն
    Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  5. Համակարգչային գործունեություն

Նոյեմբերի 16, երեքշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-10։05՝ Ուրախ մաթեմատիկա, աշխատանք 8 և 9թվերի շուրջ
  2. 10։10-10։30՝ Ուրախ օտար լեզու անգլերեն
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-11:50՝ ընտրությամբ գործունեություն
  4. 12:00-12։20՝ Սովորում ենք լուսին և գիշեր բառերը
    12:20-12:45 ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
  5. 12։50։13։30՝ աշխատում ենքհամակարգչով
  6. 13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Նոյեմբերի 17, չորեքշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09:40՝ ուրախ օտար լեզու` ռուսերեն
    09:40-10:00՝ ուրախ օտար լեզու` անգլերեն
  2. 10:00-10:45՝ աշխատանք 9 և 10 թվերով
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-11:50՝ աշխատանք աշխատանքային գիրք-տետրերով
  4. 12;00-13;35՝ աշխատանք գիշեր և լուսին բառերով
  5. 13:35- 16:30 երկարացված օրվա կազմակերպում

Նոյեմբերի 18, հինգշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09։40՝ Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
  2. 09։40֊10:45՝ մածուն ենք մերում
  3. 10։50-11։10՝ նախաճաշ
  4. 11։20-13:00՝ ուղևորություն փակ լողավազան, լող
  5. 13:05-13:30՝ հանգստի ժամ և հեքիաթի ունկնդրում
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Նոյեմբերի 19, ուրբաթ

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-10:00՝ լեզվական աշխատանք լուսին և գիշեր բառերով
  2. 10:05-10:45՝ երգ և երաժշտություն
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-12:00՝ ընտրությամբ գործունեություն
  4. 12:00-12:20՝ աշխատանք համակարգչով
    12:20-12:45՝ ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
  5. 12:50-13:30՝ ստեղծում ենք պիտակներ մածունի համար
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում
Рубрика: Ծնողավարություն

Միքայելը եկավ տուն

Ամուսինս տղայիս հետ պատրաստվել քին մեզ դիմավորելուն: Նարեկն անհամբեր էր: Շատ ուրախ էի, որ Նարեկն իրեն այդքան կարևորված էր զգում և բարձր պատասխանատվությամբ սպասում էր եղբոր գալուն:

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ճամփորդական նախագծեր, Ճամփորդություններ, Առաջին դասարան, Կրթահամալիրի տոն

Ճամփորդություն «Կէան» կրթամշակութային կենտրոն. լավաշթխիկի ծես

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հարավային դպրոցի 1-2 դասարանի սովորողներ
Ճամփորդության վայր` «Կէան» կրթամշակութային կենտրոն

Ճամփորդության օրը` 26.11.2021թ.
Տևողությունը` 10:00-14:30

Նախագծի պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Մարինե Մանուկյան

Հասցե՝ Թերլեմեզյան 45/1

Նպատակը՝

  • կրթահամալիրի տոնին պատրաստում
  • հացի արարման ծեսին մասնակցում
  • սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:

Խնդիրները

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում

Նախագծի նախապատրաստական աշխատանք՝

Սովորողները ընտանիքի անդամների հետ հորինում եմ լավաշի մասին հանելուկներ։Սովորում են տարբեր առած-ասացվածքներ, հետաքրքիր պատմություններ լավաշի, հացի մասին

Եվա Ղևոնդյանի պատումը լավաշի մասին

Հացթխիկի երգերի ուսուցում

Երգարան

Հաց թխելու խաղերգեր

Հաց թխելու երգեր. տեքստեր

Ջաղացի երգ

Կոտ ու կես

Անհրաժեշտ միջոցներ

  • ճամփորդական ուսապարկ
  • վրձին, թղթեր, գուաշ, ջրաներկ
  • գլխարկ
  • թվային միջոցներ՝ ձայնագրիչ, հեռախոս, ֆոտոխցիկ

«Կէան» կրթամշակութային կենտրոնի բակում կերգենք մեր սովորած երգերը։Մասնակցում ենք «Տատիկի հեքիաթ» կրթական, ժամանցային ծրագրին։ Այնուհետև մասնակցելու ենք լավաշթխիկի ծեսին։ Յուրաքանչյուր սովորող կունենա իր թխած լավաշը, որը ցուցահանդես — վաճառքի օրը կհամտեսեն հյուրերը։

Տեխնոլոգիական աշխատանք. սովորողները գուաշի միջոցով կնկարեն իրենց տպավորությունները։

Ակնկալվող արդյունքները

  • Ծանոթանում են տեղանքին
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը:

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվեն և կտեղադրվեն դասարանական բլոգում և ենթակայքում։

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Մեդիատեխնոլոգիա, Ես, Կրթահամալիրի տոն

Իմ դպրոցը

<<Սեբաստացու օրեր>> կրթահամալիրի շրջանակում, սովորողները Paint համակարգչային ծրագրով նկարում են դպրոցի իրենց սիրելի հատվածը և պատմում իրենց նկարածի մասին:

Ֆիլմը՝ Մանուկյան Մարինեի:

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Հաշվետվություն, Առաջին ուսումնական շրջան

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Մարզատոն

Թթուդրիկի ծես

Հեծանվավարություն

Մածուն մերոցի

Տառթխիկ

Գեղարվեստը Հարավում

Ճամփորդություն. լավաշթխիկի ծես

Սեբաստացու օրեր. Իմ դպրոցը