Рубрика: Մայրենիի առաջադրանքներ

Նկար պատմություն

Նախապես տրված նկարի շուրջ, սովորողները հորինել են փոքրիկ պատմություններ, վերնագրել իրենց պատմությունը և հրապարակել անհատական աշխատանքային բլոգներում:

Հարությունյան Խորեն

Զաքարյան Նարե

Մարգարյան Արիանա

Գալոյան Միկա

Այդինյան Ստելլա

Բալաբանյան Էլինա

Рубрика: Без рубрики, Ռադիո

Հարցազրույց․ Ռադիո

Սովորողները վարում են երկխոսություններ։ Ձևակերպում են հարցադրումներ կամ գրագետ պատասխաններ։

Ռադիոները ներկայացված են սովորողների բլոգներում։

Մարգարյան Արիանա

Բալաբանյան Էլինա

Հարությունյան Խորեն

Рубрика: Ֆլեշմոբեր

Մայրենիի ֆլեշմոբի արդյունքներ

Այդինյան Ստելլա — 8

Զաքարյան Նարե — 10

Մկրտչյան Ալիսա — 8

Դավիդյան Դանիել — 8

Կարախանյան Աշոտ — 10

Մարգարյան Արիանա — 1

Արշալույսյան Աշոտ — 7

Հարությունյան Խորեն — 10

Գալոյան Միկա — 10

Գաբրիելլա Ալբերտ — 9

Рубрика: Без рубрики

Առցանց հեռավար ուսուցում. 19.10-30.10

Տեսակապերի ժամատախտակ

ԵրկուշաբթիՄայրենի — 10:30-11:15
Մաթեմատիկա — 11:20-12:05
ԵրեքշաբթիԸնթերցանություն — 10:30-11:15
Անգլերեն — 11:50-12:25
ՉորեքշաբթիԵրգ — 11:45-12:15
Շախմատ — 13:45-14:15
ՀինգշաբթիՄաթեմատիկա — 10:00-10:45
Ռուսերեն — 11:00-11:45
ՈւրբաթՄայրենի -10:00- 10:45
Մարմնակրթություն — 11:00-11:15
Մաթեմատիկա — 11:30-12:15

Հոկտեմբերի 19, երկուշաբթի

Մայրենի — Աշխատանք գիրք-տետրի էջ 32-ով, բանավոր խոսքի զարգացում
Մաթեմատիկա — եռանիշ թվերով գումարում և հանում
Ընտանեկան նախագիծ — երկխոսություն ռադիո: Ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ վարել հարցազրույց: Նախօրոք մշակել հարցադրումներ, հարցն ուղղել զրուցակցին և ձայնագրել երկխոսության ընթացքը: Ձայնագրություններն ուղարկել ուսուցչին կամ տեղադրել բլոգում մինչև շաբաթվ ավարտը:

Հոկտեմբերի 20, երեքշաբթի

Ընթերցանություն — Աթաբեկ Խնկոյանի << Մկների ժողովը>>, սովորել դերերով կարդալ: Նկարել Paint համակարգչային ծրագրով ստեղծագործության հերոսներին:
Անգլերեն — Հանդիպում Աննա Գանջալյանի հետ

Հոկտեմբերի 21, չորեքշաբթի

Երգ — Հանդիպում Մարիամ Մնացականյան հետ
Շախմատ — Հանդիպում Առնոլդ Միքայելյանի հետ
Ընտանեկան նախագիծ — Զբոսանք աշնանային այգիներով: Հավաքել գեղեցիկ, գույնզգույն տերևներ, ստեղծել պատկերներ; Ողջ աշխատանքի ընթացքը նկարահանել՝ զբոսանքից սկսած, մինչև տեխնոլոգիական աշխատանքի ավարտը:

Հոկտեմբերի 22, հինգշաբթի

Մաթեմատիկա — եռանիշ թվերով գործողությունների կատարում
Ռուսերեն — հանդիպում Վիկտորիա Հովսեփյանի հետ

Հոկտեմբերի 23, ուրբաթ

Մայրենի — աշխատանք գիրք-տետրի էջ 33-ով
Մարմնակրթություն — հանդիպում Լենա Ղազարյանի հետ
մաթեմատիկա — բանավոր խնդիրներ, սովորում ենք պատմել և լուծել տեքստային խնդիրներ

Հոկտեմբերի 26, երկուշաբթի

Մայրենի — Աշխատանք գիրք-տետրի էջ 36-ով, բանավոր խոսքի զարգացում
Մաթեմատիկա — եռանիշ թվերով գումարում և հանում
Ընտանեկան նախագիծ -Թթուդրիկ

Հոկտեմբերի 27, երեքշաբթի

Ընթերցանություն — Աթաբեկ Խնկոյանի << Ագռավն ու աղվեսը>>, սովորել դերերով կարդալ: <<Մկների ժողովը>>
Անգլերեն — Հանդիպում Աննա Գանջալյանի հետ

Հոկտեմբերի 28, չորեքշաբթի

Երգ — Հանդիպում Մարիամ Մնացականյան հետ
Ընտանեկան նախագիծ — Խնկոյանական ընթերցումներ, բեմականացումներ և այլն

Հոկտեմբերի 29, հինգշաբթի

Մաթեմատիկա — եռանիշ թվերով գործողությունների կատարում
Ռուսերեն — հանդիպում Վիկտորյա Հովսեփյանի հետ

Հոկտեմբերի 30, ուրբաթ

Մայրենի — աշխատանք գիրք-տետրի էջ 37-ով
Մարմնակրթություն — հանդիպում Լենա Ղազարյանի հետ
Մաթեմատիկա — բանավոր խնդիրներ, սովորում ենք պատմել և լուծել տեքստային խնդիրներ

Рубрика: Երրորդ դասարանի աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ. 12.10-16.10

Հոկտեմբերի 12, երկուշաբթի

  1. Ուրախ օտար լեզու- ռուսերեն
  2. Երգ
  3. Ընթերցանություն — <<Կաքավ>> տեղեկատվական նյութի ներկայացում, <<Ճամփորդություն դեպի Լուսին>> մաս 1- ծանոթացում նյութին
  4. Ուրախ մաթեմատիկա — եռանիշ թվերի գումարում
  5. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 27, բանավոր երկխոսություններ

Հոկտեմբերի 13, երեքշաբթի

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Ես և շրջակա աշխարհը — Լուսին
  3. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 29
  4. Ընտրությամբ գործունեություն — բանավոր մաթեմատիկա, երգ, մարմնակրթություն, տեխնոլոգիա
  5. Շախմատ

Հոկտեմբերի 14, չորեքշաբթի

  1. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 31
  2. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  3. Տեխնոլոգիա — պատկերում ենք տիեզերք
  4. Լող
  5. Լող

Հոկտեմբերի 15, հինգշաբթի

  1. Ընթերցանություն — <<Ճամփորդություն դեպի լուսին>> մաս 1
  2. Մաթեմատիկա — Եռանիշ թվերի գումար
  3. Մաթեմատիկա — խնդիր, պարզ և բարդ խնդիրներ
  4. Մարմնակրթություն
  5. Ես և շրջակա աշխարհը — Լուսին

Հոկտեմբերի 16, ուրբաթ

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 32
  3. Մայրենի — ստեղծագործական աշխատանք
  4. Ընտրությամբ գործունեություն — բանավոր մաթեմատիկա, երգ, մարմնակրթությու, տեխնոլոգիա
  5. Մաթեմատիկա — եռանիշ թվերի հանում
Рубрика: Ջանի Ռոդարի

Մուկ, որը կատուներ էր ուտում

Մի պառավ գրադարանային մուկ մի անգամ եկավ այցելելու իր եղբոր երեխաներին:

— Դե դուք բոլորովին կյանքը չգիտեք, — ասում էր նա իր ամոթխած ազգականներին,- իմ կարծիքով, դուք օրինավոր կարդալ անգամ չգիտեք:

— Օ՜, դու մեր մեջ իսկական գլուխ ես, — հառաչեցին նրանք:

— Օրինակ, դուք երբևէ կատու կերե՞լ եք:

— Կատո՞ւ… մեզ մոտ հակառակն է լինում. մեզ մոտ կատուներն են ուտում մկներին:

— Այդ նրանից է, որ դուք տգետ եք: Իսկ, ա՛յ ես, կերել եմ կատու, այն էլ ոչ մի հատ. վրա եմ տալիս մի ծայրից՝ հոպ… պատրաստ է: Իսկ նա ծպտուն անգամ չի համարձակվում հանել:

Այ, կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ:

— Իսկ ի՞նչ համ ունեն կատուները:

— Թղթի համ, ու մի-քիչ էլ թանաքի համ կա մեջը: Բայց դա դեռ ի՞նչ էր որ… դատարկ բան…

Իսկ այ, շուն դուք երբևէ կերե՞լ եք:

— Ի՞նչ ես ասում…

— Իսկ ես, ա՛յ, հենց երեկ մեկին վերջ տվի: Մի գամփռ… Նրա ժանիքները իմ չափ էին: Ինձ համար ի՞նչ կա որ. ես նրան հանգիստ, այսպես՝ հոպ… և կերա: Նա ձայն, ծպտուն չհանեց:

— Իսկ շու՞նն ինչ համ ունի:

— Նա էլ թղթի պես է : Դե, իսկ ռնգեղջյուր դուք չե՞ք փորձել:

— Օ՜… դու մեր մեջ մի հատ ես… Դե մենք ի՞նչ ենք որ… մենք ռնգեղջյուր չենք էլ տեսել: Ինչի՞ է նա նման. Ռոկֆոր պանրի՞, թե՞ հոլանդականի:

-Այ թե տգետ եք «… ումն է նման»… Պարզ է՝ ում. իհարկե, ռնգեղջյուրի… Իսկ փիղ կերե՞լ եք, իսկ արքայադուստր կերե՞լ եք… Իսկ Նոր տարվա տոնածա՞ռ՝ իր բոլոր խաղալիքներով:

Եվ հենց այն ժամանակ, երբ մուկը հասավ տոնածառին, կատուն, որ նստած էր հին սնդուկի ետևը և լսում էր մկան դատարկախոսությունը, չդիմացավ, սարսափելի ձայնով մլավեց ու մեկ էլ այնպես ցատկեց… որ… Պետք է ասել, որ դա իսկակա՜ն կատու էր, շքեղ մորթիով, փարթամ բեղերով և երկար, սուր-սուր ճանկերով:

Մկները հենց որ լսեցին կատվի ձայնը, պուկ, փախան: Իսկ գրադարանային մուկը անսպասելիությունից տեղում անշարժացավ և մնաց կանգնած, ինչպես արձան: Կատուն առանց երկար մտածելու, հոպ… ճանկեց նրան: Ճանկեց, բայց միանգամից չկերավ, այլ որոշեց մի-քիչ խաղալ նրա հետ:

— Հա, ուրեմն դու հենց այն մու՞կն ես, որ կատուներ է ուտում,- հարցնում է կատուն:

— Ճիշտ այդպես, ձերդ ողորմածություն, հենց ես եմ: Բայց ախր… ձերդ պայծառափայլություն, պետք է հասկանաք… Համարձակվում եմ զեկուցել ձերդ ողորմածություն, չէ՞ որ ես ողջ կյանքս անց եմ կացրել գրադարանում…

— Հասկանում եմ, հասկանում եմ: Ապրում էիր գրադարանում և զբաղվում էիր նրանով, որ ուտում էիր նկարները և փչացնում գրքերը:

— Օ՜, ձերդ մեծություն, ընդամենը մի քանի անգամ… Եվ հավատացնում եմ ձեզ, ձերդ պայծառափայլություն, միայն և միայն ինքնազարգացման համար:

— Դե իհարկե, ի միջի այլոց ես էլ շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի՞ թվում, որ բացի գրքային իմաստությունից կա նաև մի ուրիշ իմաստություն՝ կյանքի իմաստությունը: Քո տարիքում ժամանակն է իմանալու, որ կյանքում կան ոչ միայն թղթի վրա նկարված կատուներ, և ամեն մի փիղ չի համաձայնվի, որ նրան կծեն մկները:

Բայց խեղճ գերու բախտից կատուն մի վայրկյան աչքը դարձրեց դեպի սարդը, որ սողում էր հատակին:

Գրադարանի մուկն էլ հիմար չէր. նա իսկույն նետվեց մի կողմ ու թաքնվեց գրքերի արանքում: Իսկ կատուն ստիպված եղավ այս անգամ բավարարվել միայն սարդով:

Ջանի ՌՈԴԱՐԻ

Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ

Վարպետության դաս․ Տեխնոլոգիական աշխատանք

Լուսինե մայրիկը, հաճախ է գալիս դպրոց և մեր սովորողներին փոխանցում իր փորձն ու գիտելիքները ստեղծագործական աշխատանքներում։ Այս անգամ սովորողները ձևավորեցին փայտերը, որոնք հետագայում կծառայեն մեզ իբրև դասարանական գույք։

IMG_1246
Рубрика: Без рубрики

Աշխատանքային նախագիծ․ 05.10-09.10

Հոկտեմբերի 05, երկուշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք
1. Ուրախ օտար լեզու- ռուսերեն
2. Երգ
3. Ընթերցանություն — <<Թռչունի մտածմունքը>> անգիր, <<Կաքավ>> սովորում ենք ընթերցել և պատմել
Ընդմիջում
4. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 22, <<Իմ ուսուցիչը>> ստեղծագործական աշխատանք նվիրված ուսուցչի տոնին
5. Մաթեմատիկա— Սեպտեմբեր ամվա ֆլեշմոբի առաջին մակարդակի խնդիրների վերլուծություն

Հոկտեմբերի 06, երեքշաբթի

Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
2. Ես և շրջակա աշխարհը — <<Ես ու տիեզերքը>>
3. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 24
Ընդմիջում
4. Ընտրությամբ գործունեություն — Բանավոր մաթեմատիկա, Տեխնոլոգիա, Մարմնակրթություն, Երգ
5. Շախմատ

Հոկտեմբերի 07, չորեքշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք
1.Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 26
2. Ուրախ օտար լեզու — Ռուսերեն
3. Տեխնոլոգիա — դասարանական գույքի ձևավորում
Ընդմիջում
4. Լող— Արևմտյան դպրոցի փակ լողավազան
5. Լող — Արևմտյան դպրոցի փակ լողավազան

Հոկտեմբերի 08, հինգշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք
1. Ընթերցանություն
— <<Ճանապարհ դեպի Լուսին>> մաս 1
2. Մաթեմատիկա — Գործնական աշխատանքներ մետաղալարով
3.Մաթեմատիկա— Թվեր համեմատումը։ Մեծ է, փոքր է, հավասար է։ Մոտավոր հավասար թվեր։
Ընդմիջում
4. Մարմնակրթություն
5. Ես և շրջակա աշխարհը — միջավայրի խնամք, <<Ես և իմ միջավայրը>>

Հոկտեմբերի 09, ուրբաթ

Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
1. Ուրախ օտար լեզո
ւ — անգլերեն
2. Մայրենի — ստեղծագործական աշխատանք
3. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 27
Ընդմիջում
4.Ընտրությամբ գործունեություն — Բանավոր մաթեմատիկա, մարմնակրթություն, տեխնոլոգիա, երգ
5. Մաթեմատիկա — Ձեռք բերված գիտելիքների ստուգում, ինքնուրույն աշխատանք