
Միկայի ծննդյան առթիվ, սովորողները պատրաստել են մեդիաբացիկներ և տեղադրել իրենց անհատսկան աշխատանքային բլոգներում:
Գաբրիելլա Ալբերտ
Հարությունյան Ջեյն
Ռշտունի Էմանուել
Միկայի ծննդյան առթիվ, սովորողները պատրաստել են մեդիաբացիկներ և տեղադրել իրենց անհատսկան աշխատանքային բլոգներում:
Գաբրիելլա Ալբերտ
Հարությունյան Ջեյն
Ռշտունի Էմանուել
Վարպետության դասը վարելու է Հարավային դպրոցի 3-2 դասարանի Էմանուել Ռշտունու մայրիկը՝ Համբարձումյան Լիլիթը։
Օրը — 05.05.2021թ․
Ժամը — 12:00-13:00
Վայրը — Հարավային դպրոցի 3-2 դասարան
Մասնակիցներ — 3-րդ դասարանցիներ և նրանք ովքեր ցանկանում են մասնակցել
Լիլիթ Համբարձումյանը հանդիսանում է <<Բարև, մայրիկ>> հաղորդաշարի հիմնադիր։ Նա խոսելու է օնլայն տիրույթում հաղորդաշար ստեղծելու, բլոգեր դառնալու մասին։ Սովորողների հետ միասին քննարկելու են բոլոր այն ճանապարհները, թե ինչպես կարող են ստեղծել հաղորդումներ։ Խոսվելու է նաև բլոգավարության մասին, ցույց տալով բոլոր առավելությունները։
Վարպետության դասը վարելու է Հարավային դպրոցի 3-2 դասարանի Բալաբանյան Էլինայի մայրիկը՝ Վերանյան Նատալին։
Օրը — 10.05.2021թ․
Ժամը — 12:00-13:00
Վայրը — Հարավային դպրոցի 3-2 դասարան
Մասնակիցներ — 3-րդ դասարանցիներ և բոլոր նրանք ովքեր ցանկանում են
Նպատակը — զարգացնել լսելու ունակությունները, սովորեցնել խմբային աշխատել, նոր գիտելիքներ ստանալ ռոբոտային ծրագրավորման մասին, աշխատել ըստ ցւցումի և համախմբված
Ի՞նչ է Sphero գնդակը։
Sphero-ի գնդիկավոր բոլոր ռոբոտները զվարճալի են և երեխաներին սովորեցնում են ծրագրավորման մասին։ Sphero Mini-ն կարող եք վարել կամ հեռախոսի կամ պլանշետի միջոցով։ Այն կարելի է ծրագրավորել նաև բլոկի վրա հիմնված կոդավորման լեզվով։
Ուսումնական քայլքով Հարավից ուղևորվեցինք կրթահամալիրի Քոլեջ: Ուսումնաաիրեցինք տարածքը, ջերմոց-լաբարատորիան: Մեծ էր սովորողների ոգևորությունը: Հոգատար սեբաստացիները իրենց ձեռքով թաղարների մեջ տեղավորեցին բույսերի կտրոնները և մի փոքրիկ հանգանակությածբ ձեռք բերեցին բույսերը իբրև հոգատարություն: Արդյունքում հանգանակված գումաչը կծառայի բարի նպատալով: Վերջում, ուսումնական քայլքով հետ վերադարձանք Հարավային դպրոց: Ըմթացքում հաշվեցինք մեր քայլերը` 8456 քայլ:
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության վայրը՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գագարին
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Գագարին-Երևան
Ճամփորդության օրը՝ 14․ 05․ 2021թ․
Ճամփորդության պատասխանատուներ՝ Մ․ Մնացականյան, Թ․ Ստեփանյան, Ս․ Իսկանդարյան, Ս․ Խաչատրյան
Նպատակը՝ Մասնակցել «Գագարին» նախագծին.
Տեղի դպրոցի սովորողների հետ իրականացնելու ենք Անձրևաբեր ծեսը, պատրաստելու ենք «Նուրի» տիկնիկներ, ճակտոցներ, խաղալու ենք Ազգային խաղեր։ Տեղի դպրոցի մանկավարժական աշխատողների հետ գործընկերական հարաբերությունների ստեղծում, մանկավարժական, կրթական փոխանակումներ Գագարին դպրոցում: Քայլք գյուղում:
Անհրաժեշտ իրեր՝թվային միջոցներ՝ տեսախցիկ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ:
Խնդիրներ՝
Ժամանակահատված՝ մայիսի 3-21
Նպատակը՝
Սովորողներն իրենց անհատական բլոգներում կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ Կներկայացնեն իրենց ամենահաջողված աշխատանքներն ու նախագծերը։
Նախագծի ընթացքը՝
Ընթերցել, ընթերցում և առաջարկում եմ՝
Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր ընթերցած գրքերից մեկը և առաջարկում է կարդալ ընկերներին։
Մաթեմատիկա՝
Ներկայացնում են մաթեմատիկական ամենահետաքրքիր խնդիրը, խաղը և այլն․․․
Մեդիահմտություններ՝
Սովորողը ներկայացնում է իր հմտությունները բլոգային աշխատանքի, նկարչական ծրագրի գործածման, Word, Power point ծրագրերից։
Մարմնակրթություն՝
Սովորողը ներկայացնում է իր մարզական հմտությունները՝ հեծանվավարություն, լող, մարզական, բակային խաղեր, քայլք և այլն։/կարող էլինել պատումի տեսքով/
Ես և շրջակա աշխարհը՝
Սովորողը փոքրիկ պատումով ներկայացնում է, թե ինչպես պետք է առողջ ապրել, ներկայացնում է մարդու օրգանիզմը, հիգիենան։ Պատմում է կենդանիների, բույսերի, շրջակա միջավայրի պահպանման ու խնամքի մասին։
ՄԱՅԻՍԻ 3-7․ 2021 թ․
Բովանդակություն՝
Ծրագիրը մշակման փուլում է․
Վայր՝ Արագածոտնի մարզ, Հարթավան, Եղիպատրուշ, Ուշի, /Վանքեր՝ Աստվածընկալի վանք, Եղիպատրուշի եկեղեցի, Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի/:
Օր՝ Ապրիլի 29
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադրաձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց, ժ. 9:30
Վերադարձը՝ Հարավային դպրոց, ժ. 16:00
Դասարան՝ 3.2 դասարան
Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Մոնիկա Տոնոյան, Լենա Ղազարյան
Սկզբում կուղևորվենք Քասախի կիրճ` Աստվածընկալ եկեղեցի: Եկեղեցում կերգենք հոգևոր երգեր, քայլքով կիջնենք Քասախ գետի մոտ, կուսումնասիրենք տարածքը, գետի մոտ մաքրման աշխատանքներ կանենք։ Կնախաճաշենք և կխաղանք ազգային խաղեր՝ բադեր-որսորդներ, հոլ, պարան քաշոցի։ Օրվա երկրորդ կեսին կլինենք Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցում, որտեղ թաղված են Սբ. Սարգսի մասունքները: Կքայլենք եկեղեցու ավերակներում, լուսանկարչական պլեներ կիրականացնենք։
Աստվածընկալ եկեղեցին, Քասախի կիրճ
Երևան- Հարթավան հեռավորությունը՝ 41,1կմ, 44 ր
Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները՝
Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր
Շարունակի՛ր։ ՄԻ անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ․․․
Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ հատակին։ Գլորվեց-գլորվեց ու բոլոր բառերը կորցրեց։ Գալոյան Միկա
Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ մի ուրիշ աշխարհ։Այնտեղ նրան ոչ ոք չէր հասկանում, մեկից մի բան էր խնդրում,բայց ոչ մեկ չէր հասկանում ևչէր կատարում։Շուտասելուկը շատ տխրեց և կրկին ցանկացավ հետ վերադառնալ իր ընկերների մոտ,քանի որ այնտեղ բոլորը նրան հասկանում էին։ Պողոսյան Գարիկ
Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ փոքրիկ Աշոտի բերանը: Ինչ ասում էր, նրա մոտ շատ արագ էր ստացվում, և նրան ոչ ոք չէր հասկանում: Աշոտին ասացին արագախոս Աշոտ: Սարդարյան Նատալի
Պատահեց դանդաղասելուկին։ Ասաց, որ մոլորվել է, բայց դանդաղասելուկը խնդրեց շուտասելուկին դանդաղ խոսել, որ բան հասկանա, սակայն ոչինչ չստացվեց։ Դավիդյան Դանիել
Շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ, գլորվեց, ու մեկ էլ հեքիաթի վերածվեց: Լինում չի լինում մի հեքիաթ, թե ժամանակով կամ ժուկով: Կարևորը շատ սիրեցի ու միանգամից կարդացի: Այդինյան Ստելլա
Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ ջուրը և թրջվեց: Մարգարյան Արիանա
Շուտասելուկն ընկավ ջրհորի մեջ և խորտակվեց։ Մանուկյան Սոնա
Մի անգամ շուտասելուկն դուրս թռավ գրքից և ընկավ մեր տուն, բերնեբերան անցավ և հետ վերադարձավ: Արշալույսյան Աշոտ
Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից եւ ընկավ սեղանին դրված, ջրով լի բաժակի մեջ։ Շուտասելուկը փոձում էր արագ-արագ դուրս գալ բաժակից,բայց չհասցրեց ։ Արամը խմեց այդ ջուրը եւ կուլ տվեց շուտասելուկին։ Կարախանյան Աշոտ
Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ բռիս մեջ, բացեցի բուռս, որ տեսնեմ այդ ինչ է, նա դուրս թռավ ու փախավ, նույնիսկ չհասցրեցի անունը հարցնել։ Գրիգորյան Ալֆրեդ
Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ Արթուրի բերանը։ Ինչ խոսում էր արագ էր ասում, և ոչ ոք նրան չէր հասկանում։ Գաբրիելլա Ալբերտ
Փորձի՛ր արագ կարդալ հետևյալ շուտասելուկները։ Ձայնագրի՛ր կամ տեսանկարահանի՛ր քեզ, տեղադրի՛ր հղումը։ Կարող ես ինքդ ընտրել շուտասելուկ համացանցից։ Խաղին կարող են մասնակցել նաև ընտանիքիդ անդամները։
Ապրիլի 26, երկուշաբթի
1. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
2. երգ
3. Ընթերցանություն — «Ձախորդ Փանոսը» վարժ կարդալ և ներկայացնել առաջադրանքները
4. Մաթեմատիկա — Բազմանիշ թվեր
5. Տեխնոլոգիա — պատրաստում ենք ծաղիկներ անձեռոցիկից: Անհրաժեշտ է` գունավոր անձեռոցիկ, մկրատ:
Ապրիլի 27, երեքշաբթի
1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
2. Մայրենի — կազմում ենք երկխոսություններ
3. ընտրությամբ գործունեություն
4-5. Ես և շրջակա աշպարհը — ուղևորություն ջերմոց- լաբարատորիա
Ապրիլի 28, չորեքշաբթի
1. Մայրենի — աշխատանք գիրք-տետրով
2. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
3. Մաթեմատիկա
4-5. լող
Ապրիլի 29, հինգշաբթի
Նախատեսվում է ճամփորդություն
Ապրիլի 30, ուրբաթ
1. ուրախ օտար լեզու — անգլերեն
2. հեծանվավարություն և մարմնամարզություն
3. ընտրությամբ գործունեություն
4-5. մայրենի
Խորեն Հարությունյան , 5․2 դասարան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց-պարտեզ առաջին դասարան
Մոնիկա Տոնոյան
A daily selection of the best content published on WordPress, collected for you by humans who love to read.
Longreads : The best longform stories on the web
The latest news on WordPress.com and the WordPress community.