Рубрика: Մայիսյան հավաք

Վարպետության դաս․ ինչպե՞ս օնլայն տիրույթում վարել հաղորդաշար

Վարպետության դասը վարելու է Հարավային դպրոցի 3-2 դասարանի Էմանուել Ռշտունու մայրիկը՝ Համբարձումյան Լիլիթը։

Օրը — 05.05.2021թ․

Ժամը — 12:00-13:00

Վայրը — Հարավային դպրոցի 3-2 դասարան

Մասնակիցներ — 3-րդ դասարանցիներ և նրանք ովքեր ցանկանում են մասնակցել

Լիլիթ Համբարձումյանը հանդիսանում է <<Բարև, մայրիկ>> հաղորդաշարի հիմնադիր։ Նա խոսելու է օնլայն տիրույթում հաղորդաշար ստեղծելու, բլոգեր դառնալու մասին։ Սովորողների հետ միասին քննարկելու են բոլոր այն ճանապարհները, թե ինչպես կարող են ստեղծել հաղորդումներ։ Խոսվելու է նաև բլոգավարության մասին, ցույց տալով բոլոր առավելությունները։

Рубрика: Մայիսյան հավաք

Վարպետության դաս․ Sphero գնդիկավոր ռոբոտի ծրագրավորումը

Վարպետության դասը վարելու է Հարավային դպրոցի 3-2 դասարանի Բալաբանյան Էլինայի մայրիկը՝ Վերանյան Նատալին։

Օրը — 10.05.2021թ․

Ժամը — 12:00-13:00

Վայրը — Հարավային դպրոցի 3-2 դասարան

Մասնակիցներ — 3-րդ դասարանցիներ և բոլոր նրանք ովքեր ցանկանում են

Նպատակը — զարգացնել լսելու ունակությունները, սովորեցնել խմբային աշխատել, նոր գիտելիքներ ստանալ ռոբոտային ծրագրավորման մասին, աշխատել ըստ ցւցումի և համախմբված

Ի՞նչ է Sphero գնդակը։

Sphero-ի գնդիկավոր բոլոր ռոբոտները զվարճալի են և երեխաներին սովորեցնում են ծրագրավորման մասին։ Sphero Mini-ն կարող եք վարել կամ հեռախոսի կամ պլանշետի միջոցով։ Այն կարելի է ծրագրավորել նաև բլոկի վրա հիմնված կոդավորման լեզվով։