Рубрика: Без рубрики, Հանդիպումներ

Զատկական ցուցահանդես-վաճառք

3-2 դասարանկ սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ցուցահանդես-վաճառքին, որի ժամանակ վաճառեցին իրենց կողմից բերված զատկական համեղ ուտեստները, տեխնոլոգիական աշխատամքները և դեկորները: Սովորողները վաճառում էին և ստացված գումարը որպես հոգատարություն, սիրով և խնամքով դնում էին հանգանակությունների արկղիկի մեջ: Արդյունքում հավաքվեց 29180 դրամ: Ծրագրին մասնակցում էին սովորողները, դասավանդողները և ընտանեկան դպրոցը:

Рубрика: Հանդիպումներ

Մենթորական հանդիպում

Յուրաքանչյուր երկուշաբթի ունենում ենք հանդիպումներ տիար Գևորգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկում ենք մի շարք մեթոդներ, որոնք կարող ենք օգտագործել մաթեմատիկական խնդիրների լուծման ժամանակ:

Այս շաբաթ տիար Գևորգին փոխարինեց Հարավային դպրոցի մաթեմատիկայի դասավանդող Լյովա Սարգսյանը:

Միասին քննարկեցինք մարտի ֆլեշմոբի առաջին մակարդակի խնդիրները: Յուրաքանչյուրս մեկական խնդիր ներկայացրեցինք և քննարկեցինք, թե ինչպես ենք սովորողներին բացատրել խնդիրները` լուծման ձևերը: