Рубрика: Գարուն

Ուսումնական գարուն

Ընատանեկան նախագիծ՝ «Ուսումնական գարուն»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Մարտի 22-28

Նպատակը՝   սովորած նյութի ամրապնդում, գարնանային արձակուրդների հետաքրքիր և ուրախ կազակերպում

Խնդիրներ`

  • մեդիահմտությունների զարգացում,
  • բանավոր խոսքի զարգացում,
  • շրջակա միջավայրի ճանաչում,
  • ընտանիքի անդամների մասնակցություն նախագծի իրականացմանը
  • բլոգով աշխատելու կարողությունների զարգացում:

Ընթացքը՝

Ընտրի՛ր թեմաներից մեկը և իրականացրո՛ւ ընտանիքի անդամների հետ միասին

«Ածիկ»՝ ընտանիքիդ անդամների հետ միասին իրականացրու ածիկացանը: Հորինի՛ր փոքրիկ պատմություն <<Ածիկի>> մասին, մուտքագրի՛ր, նկարի՛ր Paint  ծրագրով, տեղադրիր բլոգումդ և հղումն ուղարկ՛ր: Հորինի՛ր նաև հանելուկներ:

<<Տեխնոլոգիական աշխատանք>> պատրաստի՛ր զատկական տարբեր կերպարներ, ձեռքիդ տակ եղած նյութերով, ներկայցրու արդյունքը հոլովակի և լուսանկարների տեսքով։ Չմոռանաս տեղադրել բլոգումդ և հղումն ուղակել։

Գարունն իր ծաղկունքով — լուսանկարի՛ր գեղեցիկ գարնանային տեսարաններ, լուսանկարները պատումով ներկայացրու բլոգումդ։

Ընտանիքիդ անդամների հետ միասին գնա այգի և հոլովակով ներկայացրու գարնանային գեղեցիկ քո մեկ օրը։

Արդյունքները տե՛ս՝ այստեղ։

Рубрика: Գարուն

Ձոն

Ժամանակահատված՝ մարտի 1-ից ապրիլի 7-ը
Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Նպատակ՝

  • Մայրիկների մասին մեդիասահիկների/ppt/ ստեղծում:
  • Գովք մայրիկներին:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
  • Դիմավորում գարնանը՝ բույսերի խնամք, ծառատունկ, միջավայրի խնամք:

Խնդիրներ՝

  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Երևակայության զարգացում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:
  • Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական  գործունեության ընթացքում:

Ընթացք`

Մայրենի

Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին): Հորինել, գրել գովք, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ մայրիկների մասին: Մայրիկների անվան տառերով աքրոստիկոսներ հորինել: Ստեղծել մեդիասահիկներ:

Մեդիահմտություն+տեխնոլոգիա

Սովորում ենք power point ծրագիրը, ստեղծում «Մայրիկ» ընթերցարաններ:

Ես և շրջակա + մեդիա

Ծառատունկ, ծաղկատունկ, միջավայրի խնամք:

Օտար լեզուներ ` մայրիկին նվիրված երգերի ուսուցում

Արդյունքները կներկայացվեն՝ բլոգում, ենթակայքում։