Рубрика: Գարուն

Ուսումնական գարուն

Ընատանեկան նախագիծ՝ «Ուսումնական գարուն»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Մարտի 22-28

Նպատակը՝   սովորած նյութի ամրապնդում, գարնանային արձակուրդների հետաքրքիր և ուրախ կազակերպում

Խնդիրներ`

  • մեդիահմտությունների զարգացում,
  • բանավոր խոսքի զարգացում,
  • շրջակա միջավայրի ճանաչում,
  • ընտանիքի անդամների մասնակցություն նախագծի իրականացմանը
  • բլոգով աշխատելու կարողությունների զարգացում:

Ընթացքը՝

Ընտրի՛ր թեմաներից մեկը և իրականացրո՛ւ ընտանիքի անդամների հետ միասին

«Ածիկ»՝ ընտանիքիդ անդամների հետ միասին իրականացրու ածիկացանը: Հորինի՛ր փոքրիկ պատմություն <<Ածիկի>> մասին, մուտքագրի՛ր, նկարի՛ր Paint  ծրագրով, տեղադրիր բլոգումդ և հղումն ուղարկ՛ր: Հորինի՛ր նաև հանելուկներ:

<<Տեխնոլոգիական աշխատանք>> պատրաստի՛ր զատկական տարբեր կերպարներ, ձեռքիդ տակ եղած նյութերով, ներկայցրու արդյունքը հոլովակի և լուսանկարների տեսքով։ Չմոռանաս տեղադրել բլոգումդ և հղումն ուղակել։

Գարունն իր ծաղկունքով — լուսանկարի՛ր գեղեցիկ գարնանային տեսարաններ, լուսանկարները պատումով ներկայացրու բլոգումդ։

Ընտանիքիդ անդամների հետ միասին գնա այգի և հոլովակով ներկայացրու գարնանային գեղեցիկ քո մեկ օրը։

Արդյունքները տե՛ս՝ այստեղ։

Рубрика: Գարուն

Ձոն

Ժամանակահատված՝ մարտի 1-ից ապրիլի 7-ը
Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Նպատակ՝

  • Մայրիկների մասին մեդիասահիկների/ppt/ ստեղծում:
  • Գովք մայրիկներին:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
  • Դիմավորում գարնանը՝ բույսերի խնամք, ծառատունկ, միջավայրի խնամք:

Խնդիրներ՝

  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Երևակայության զարգացում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:
  • Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական  գործունեության ընթացքում:

Ընթացք`

Մայրենի

Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին): Հորինել, գրել գովք, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ մայրիկների մասին: Մայրիկների անվան տառերով աքրոստիկոսներ հորինել: Ստեղծել մեդիասահիկներ:

Մեդիահմտություն+տեխնոլոգիա

Սովորում ենք power point ծրագիրը, ստեղծում «Մայրիկ» ընթերցարաններ:

Ես և շրջակա + մեդիա

Ծառատունկ, ծաղկատունկ, միջավայրի խնամք:

Օտար լեզուներ ` մայրիկին նվիրված երգերի ուսուցում

Արդյունքները կներկայացվեն՝ բլոգում, ենթակայքում։

Рубрика: Առաջին դասարան

Մուտքի ճամբար առաջին դասարանցիների համար

(նյութը ենթակա է խմբագրման)

Մասնակիցներ-1-ին դասարանի սովորողներ
Վայր— Հարավային դպրոց
Ժամանակահատված- մարտ 22, 23, 24
Նպատակ- Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։

Ճամբարային գործունեության ընթացքը՝
Բանաստեղծություններ՝

Ա. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
Հ. Թումանյան  «Կռունկներ»

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Մարտի 22

9:30-9:45` Սովորողների ընդունում

9:45-10:00`Առավոտյան ընդհանուր պարապմունք- ծանոթանում ենք, երգում, պարում, մարզվում, սովորում «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը:

10:00-10։15`Շրջակա միջավայրի խնամք, դպրոցի ծաղիկների ջրում

10:15-11:00`Տեխնոլոգիա /աշխատում ենք կավով/

11:00-11:20`Ընդմիջում /նախաճաշ/

11:20-12:30` Հեծանվավարություն

Մարտի 23

9:30-9:45` Սովորողների ընդունում

9:45-10:00` Առավոտյան ընդհանուր պարապմունք- երգում ենք, պարում, մարզվում, սովորում Հ. Թումանյան  «Կռունկներ» բանաստեղծությունը

10:00-10 15`Շրջակա միջավայրի խնամք, դպրոցի ծաղիկների ջրում

10:15-11:00`Օրվա տպավորությունները/ նկարում ենք գուաշով/

11:00-11:20`Ընդմիջում/ նախաճաշ/

11:2 0-12:30`Հեծանվավարություն

Մարտի 24

Рубрика: Ֆլեշմոբեր

Մայրենիի հունվարյան ֆլեշմոբի արդյունքներ

  1. Այնպիսի սուտ ասա, որ ասենք սուտ է։

Գրիգորյան Ալֆրեդ — Պապիկիս բանջարանոցի դդումները ծառին են աճում։

Կարախանյան Աշոտ — Այսօր ես ամուսնացել եմ։

Հարությունյան Խորեն — Վաղը լինելու է 2001թվականը։

Գալոյան Միկա — Ես այսօր ոսկի եմ գտել։

Արշալույսյան Աշոտ — Ես ապրում եմ անտառում մի փոքրիկ խրճիթում միայնակ:

Մանուկյան Սոնա — Ես պոչ ունեմ։

Մխոյան Գայանե- Ամպը գոռաց ու երկնքից ձմերուկներ թափվեցին:

Դավիդյան Դանիել — Մարս մոլորակում կյանք կա։

Մկրտչյան Ալիսա — Պապս երեկ այնպես փռշտաց ,որ երկինքը պատռվեց:

Մարգարյան Արիանա — Ես երեկ գնացել էի Մարս:

Այդինյան Ստելլա — Աքաղաղն այսօր վաղ առավոտյան մարդկային լեզվով խոսեց և բարևեց ինձ, պատմեց իր երազը:

Գաբրրիելլա Ալբերտ — Գիտեք, երեկ հայրիկս մեքենայով տիեզերք գնաց։

2. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և հորինի՛ր պատմություն։

Գրիգոյան Ալֆրեդ — Լինում է, չի լինում մի հիմար մարդ է լինում, այնքան հիմար, որ բոլորին իր հիմարությամբ հաղթում է, այդ պատճառով էլ մարդիկ նրան անվանում են «Անհաղթ հիմար»։

Կարախանյան Աշոտ — Անխելք աքլորը
Անխելք աքլորն իր տիրոջն ասում է . — Ինձ տուր սատկացրու, կտրատիր, բուդ սարքիր, եփիր եւ կեր։ Տերը չի համաձայնվում եւ աքլորին ասում է, որ նա անխելք է, եւ իրեն կտանի այնտեղ, որտեղից վերցրել է։ իսկ աքլորը խնդրում, աղաչում է, որ իրեն ուտի։ Վերջ ի վերջո տերը համաձայնվում է եւ աքլորին ուտում։

Հարությունյան Խորեն — Անխելք աքլորը
Լինում է չի լինում մի աքլոր է լինում։ Ես աքլորը այնքան անխելք է լինում, որ առավոտյան վեցին ծուղրուղու անելու փոխարեն ծուղրուղու է անում ժամը երեկոյան վեցին։ Նա այնքան անխելք է լինում, որ հավի տեղը նա է թուխս նստում։ Մի անգամ էլ նա հանդիպում է հավին և հարցնում է,- <<Այդ ինչպե՞ս ես անում, որ կարողանում ես ձու ածել; իսկ ես՝ ոչ>>։
Հավը նրան պատասխանում է
— Պետք է շատ ուժ գործադրես և քեզ մոտ ամեն ինչ կստացվի։

Գալոյան Միկա — Լինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Էս Հուռին շատ անհաջողակ աղջիկ է լինում։ Ինչ գործ բռնում է, հաջողություն չի ունենում։ Դրա համար էլ մարդիկ անունը դնում էն Ձախորդ Հուռի։

Արշալույսյան Աշոտ — Մի անգամ Ձախորդ Հուռին անտառում ծառ էր կտրում, ծառը ընկավ եզների գլխին: Խեղճ եզները սատկեցին:

Մանուկյան Սոնա- Ձախորդ Հուռին։ Լինում է, չի լինում է մի աղջիկ, անունը՝ Հուռի։ Բոլորն իրեն ասում են ձախորդ Հուռի։ ինչո՞ւ են ասում ձաղորդ Հուռի, որովետև նրա երկու ձեռքերն ու ոքերը ձախ են։

Մխոյան Գայանե — Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում՝ անունը Հուռի: Այս աղջիկը ինչ անում է չի լինում: Հացը վառվում է, ճաշը աղի է լինում, լվացքը գետը տանում է, անասունները դաշտից փախնում են: Ինչ անում է, չի լինում: Դրա համար էլ նրան անվանում են ձախորդ Հուռի:

Դավիդյան Դանիել — Անխելք աքլորը
Լինում է չի լինում մի աքլոր է
լինում։ Խելք չի ունենում այս աքլորը։ Այնքան անխելք է լինում,որ բոլոր հավերը և աքլորները միշտ ծաղրում են անխելք աքլորին։ Աքլորը շատ
է տառապում և ուզում է բոլորին ապացուցի, որ շատ խելացի է։

Մկրտչան Ալիսա — Լինումա չի լինում մի աղջիկ է լինում, անունը Ձախորդ Հուռի: էս Հուռին ինչ անում է, չի անում ձախորդությամբ է ավարտվում:Մի օր Հուռին կարկանդակ է պատրաստում հարևաններին հյուրասիրելու համար ։Ափսոս շատ աղի է լինում, շաքարավազի փոխարեն աղ է լցնում ։Խեղճ Ձախորդ Հուռի։

Մարգարյն Արիանա — Անխելք աքլորը
Լինում է չի լինում մի խելացի աքլոր է լինում:
Մի օր աքլորը քայլում էր իր սիրած ճանապարհով և գլուխը խփում է պատին:
Նա կորցնում է հիշողությունը ու մոլորվում: Նրան գտնում է մի անխելք մարդ:
Մարդը նրան անխելք խրատներ է տալիս և աքլորը դառնում է անխելք:

Այդինյան Ստելլա — Ձախորդ Հուռին
Լինում է չի լինում մի ձախորդ Հուռի է լինում: Մի օր ձախորդ Հուռին գնում է խանութ բանան գնելու: Հասնում է խանութ ու տեսնում է, որ փողերը տանն է մոռացել: Հետ է վերադառնում տուն, փողը վերցնում է ու գնում խանութ: Հասնելով խանութ իմանում է, որ մի ուրիշ ձախորդություն է եղել՝ բանանը վերջացել է: Գնում է կողքի խանութը, որտեղ բանան կար, բայց տեսնում է, որ փողն է ճանապարհին կորցրել: Հետ է գնում, ճանապարհին փնտրում է, բայց փողը չի գտնում ու տեսնում է, որ օրը մթնել է, բայց ինքը դեռ բանան չի գնել:

Գաբրիելլա Ալբերտ — Ձախորդ Հուռին
Մի անգամ էս Հուռին որոշում է թել մանի, որ վերմակ կարի։ Փորձում է, փորձում, ձախորդություն է հետը պատահում ու խճճվում է իր մանած թելի մեջ։ Հիմա արդեն ստիպված է լինում պառկել ու ոչ մի բան չի կարողանում անել։ Մարդը գալիս է սա տեսնում ու ասում Հուռիին.

-Ա՜յ աղջի, էնքան գործ չես արել, որ էլ ոչ մի բան չի ստացվում մոտդ անել։
Օգնում է ,ազատում թելերից։ Արդեն Հուռին սկսում է փորձ անել օրը մի գործ անել, բայց ամեն անգամ մի փորձանքի է գալիս. մեկ տունն է հրդեհում, մեկ կենդանիներին վնասում, այնքան մինչև մի օր գործ անել է սովորում։

3. Շնորհավորի՛ր Հ․ Թումանյանի ծնունդը

Գրիգորյան Ալֆրեդ — Շնորհավոր ծնունդդ մեծ մարդ, և շնորհակալություն այս ամբողջ հարստության համար, որ մեզ ես թողել։

Կարախանյան Աշոտ — Ես Հովհաննես Թումանյանին շնորհավորում եմ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նա մեր Մեծ բանաստեղծն է, մեզ համար թողել է հետաքրքիր հեքիաթներ, բանաստեղծություններ եւ պատմվածքներ, որոնք մենք սիրով կարդում եւ սովորում ենք։ Նա նաեւ եղել է շատ բարի մարդ։ Ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանին եւ գիտակցում նրա արժեքը հայ գրականության մեջ։

Հարությունյան Խորեն — Սիրելի Հովհաննես Թումանյան, շնորհավոր քո ծնունդը։ Շնորհակալ եմ, որ դու մեզ թողել ես այսքան լավ հեքիաթներ և բանաստեղծություններ։

Գալոյան Միկա — Սիրելի՛ բանաստեղծ, շնորհավոր Ձեր 152 ամյակը։ Մենք Ձեզ շատ ենք սիրում։

Արշալույսյան Աշոտ — Շնորավոր ծնունդդ մեծանուն գրող:

Մանուկյան Սոնա — Շնովավորհ ծննդյանդ 152 ամյակը։ Ես ցանկանում եմ, որ Դուք միշտ լինեք անմահ։

Մխոյան Գայանե — Շնորհավոր Ձեր ծնուննդը հրաշալի մարդ: Ես շատ եմ սիրում Ձեր գրքերը և հաճույքով կարդում եմ դրանք:

Դավիդյան Դանիել — Սիրելի Հովհաննես Թումանյան, շնորհավորում եմ քեզ ծննդյան կապակցությամբ։ Շատ ցավում եմ որ չկաս էլ, բայց շատ եմ սիրում քո ստեղծագործությունները։

Մկրտչյան Ալիսա — Շնորհավոր ծնունդդ ամենայն հայոց գրող։

Մարգարյան Արիանա — Սիրելի Հովհաննես Թումանյան,
Շնորհավորում եմ Ձեր տարեդարձը: Ես շատ շնորհակալ եմ, որ դուք այդքան լավ հեքիաթներ և բանաստեղծություններ եք գրել:Մենք Ձեզ կուրախացնենք լավ սովորելով և Ձեր ծնունդը նշելով:

Այդինյան Ստելա — Շնորհավոր, իմ սիրելի Հովհաննես Թումանյան: Ես շատ եմ սիրում քո ստեղծագործությունները:

Գաբրիելլա Ալբերտ — Սիրելի Հովհաննես Թումանյան, շնորհավորում եմ ձեզ Ձեր 152 ամյակի առթիվ, մաղթում եմ ձեզ, որ բոլոր երեխաներս լինենք շատ գրասեր ու հեքիաթասեր։ Եվ ստեղծվեն շատ ու շատ նոր հեքիաթներ։ Ձեր հեքիաթներն էլ միշտ մնան անմահ …

4. Ընթերցի՛ր Հ․ Թոմանյանի քո սիրելի բանաստեղծություններից մեկը։

Հարությունյան Խորեն

Գալոյան Միկա

Մանուկյան Սոնա

Մխոյան Գայանե

Մարգարյան Արիանա

Այդինյան Ստելլա

Գաբրիելլա Ալբերտ

Рубрика: Երրորդ դասարանի աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ. 22.02-26.02

Փետրվարի 22, երկուշաբթի

1. Ուրախ օտար լեզու — Ռուսերեն

2. Երգ

3. Ընթերցանություն — աշխատանք ընթերցարանով

4. Մաթեմատիկա

5. Ես և շրջակա աշխարհը — Ի՞նչ է բջիջը

Փետրվարի 23, երեքշաբթի

1. Ուրախ օտար լեզու — անգլերեն

2. Մայրենի — աշխատանք գիրք-տետրի էջերով

3. Ընտրությամբ գործունեություն

4. Տեխմոլոգիա

5. Շախմատ

Փետրվարի 24, չորեքշաբթի

1. Մայրենի

2. Ուրախ օտար լեզու — ռուսերեն

3. Մաթեմատիկա

4-5. լող

Փետրվարի 25, հինգշաբթի

1. Ընթերցանություն

2-3. Մաթեմատիկա

4. Առականի TV

5. Մարմնամարզություն

Փետրվարի 26, ուրբաթ

1. Ուրախ օտար լեզու -անգլերեն

2. Մաթեմատիկա

3. Ընտրությամբ գործունեություն

4-5. Մայրենի