Автор: monikatonoyan
Միքայելը 2 ամսական է
Միքայելը 1 ամսական է
14 օրական Միքայելի հանդիպումը տիար Բլեյանի հետ

Միքայելն արդեն կես ամսական է և առաջին անգամ դուրս է եկել տանից: Առաջին մեր քայլն եղավ սեբաստացի Միքայելին ծանոթացնել տիար Բլեյանին:






Միքայելը եկավ տուն
Բարի գալուստ
Ճամփորդություն «Կէան» կրթամշակութային կենտրոն. լավաշթխիկի ծես
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հարավային դպրոցի 1-2 դասարանի սովորողներ
Ճամփորդության վայր` «Կէան» կրթամշակութային կենտրոն
Ճամփորդության օրը` 26.11.2021թ.
Տևողությունը` 10:00-14:30
Նախագծի պատասխանատուներ՝ Մոնիկա Տոնոյան, Մարինե Մանուկյան
Հասցե՝ Թերլեմեզյան 45/1
Նպատակը՝
- կրթահամալիրի տոնին պատրաստում
- հացի արարման ծեսին մասնակցում
- սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում:
Խնդիրները
- Գործունեության նախատեսում և իրականացում
- Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
- Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում
Նախագծի նախապատրաստական աշխատանք՝
Սովորողները ընտանիքի անդամների հետ հորինում եմ լավաշի մասին հանելուկներ։Սովորում են տարբեր առած-ասացվածքներ, հետաքրքիր պատմություններ լավաշի, հացի մասին
Եվա Ղևոնդյանի պատումը լավաշի մասին
Հացթխիկի երգերի ուսուցում
Երգարան
Անհրաժեշտ միջոցներ
- ճամփորդական ուսապարկ
- վրձին, թղթեր, գուաշ, ջրաներկ
- գլխարկ
- թվային միջոցներ՝ ձայնագրիչ, հեռախոս, ֆոտոխցիկ
«Կէան» կրթամշակութային կենտրոնի բակում կերգենք մեր սովորած երգերը։Մասնակցում ենք «Տատիկի հեքիաթ» կրթական, ժամանցային ծրագրին։ Այնուհետև մասնակցելու ենք լավաշթխիկի ծեսին։ Յուրաքանչյուր սովորող կունենա իր թխած լավաշը, որը ցուցահանդես — վաճառքի օրը կհամտեսեն հյուրերը։
Տեխնոլոգիական աշխատանք. սովորողները գուաշի միջոցով կնկարեն իրենց տպավորությունները։
Ակնկալվող արդյունքները
- Ծանոթանում են տեղանքին
- Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը:
Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվեն և կտեղադրվեն դասարանական բլոգում և ենթակայքում։
Իմ դպրոցը

<<Սեբաստացու օրեր>> կրթահամալիրի շրջանակում, սովորողները Paint համակարգչային ծրագրով նկարում են դպրոցի իրենց սիրելի հատվածը և պատմում իրենց նկարածի մասին:
Ֆիլմը՝ Մանուկյան Մարինեի:
Նոյեմբեր ամսվա հաշվետվություն
Մարզատոն
Նախավարժանք
Մարզական խաղեր
Խաղ1
Խաղ 2
Ամփոփումը Մանուկյան Մարինեի