Рубрика: Без рубрики

Ապրիլյան ֆլեշմոբի արդյունքներ

Շարունակի՛ր։ ՄԻ անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ․․․

Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ հատակին։ Գլորվեց-գլորվեց ու բոլոր բառերը կորցրեց։ Գալոյան Միկա

Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ մի ուրիշ աշխարհ։Այնտեղ նրան ոչ ոք չէր հասկանում, մեկից մի բան էր խնդրում,բայց ոչ մեկ չէր հասկանում ևչէր կատարում։Շուտասելուկը շատ տխրեց և կրկին ցանկացավ հետ վերադառնալ իր ընկերների մոտ,քանի որ այնտեղ բոլորը նրան հասկանում էին։ Պողոսյան Գարիկ

Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ փոքրիկ Աշոտի բերանը: Ինչ ասում էր, նրա մոտ շատ արագ էր ստացվում, և նրան ոչ ոք չէր հասկանում: Աշոտին ասացին արագախոս Աշոտ: Սարդարյան Նատալի

Պատահեց դանդաղասելուկին։ Ասաց, որ մոլորվել է, բայց դանդաղասելուկը խնդրեց շուտասելուկին դանդաղ խոսել, որ բան հասկանա, սակայն ոչինչ չստացվեց։ Դավիդյան Դանիել

Շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ, գլորվեց, ու մեկ էլ հեքիաթի վերածվեց: Լինում չի լինում մի հեքիաթ, թե ժամանակով կամ ժուկով: Կարևորը շատ սիրեցի ու միանգամից կարդացի: Այդինյան Ստելլա

Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ ջուրը և թրջվեց: Մարգարյան Արիանա

Շուտասելուկն ընկավ ջրհորի մեջ և խորտակվեց։ Մանուկյան Սոնա

Մի անգամ շուտասելուկն դուրս թռավ գրքից և ընկավ մեր տուն, բերնեբերան անցավ և հետ վերադարձավ: Արշալույսյան Աշոտ

Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից եւ ընկավ սեղանին դրված, ջրով լի բաժակի մեջ։ Շուտասելուկը փոձում էր արագ-արագ դուրս գալ բաժակից,բայց չհասցրեց ։ Արամը խմեց այդ ջուրը եւ կուլ տվեց շուտասելուկին։ Կարախանյան Աշոտ

Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ բռիս մեջ, բացեցի բուռս, որ տեսնեմ այդ ինչ է, նա դուրս թռավ ու փախավ, նույնիսկ չհասցրեցի անունը հարցնել։ Գրիգորյան Ալֆրեդ

Մի անգամ շուտասելուկը դուրս թռավ գրքից և ընկավ Արթուրի բերանը։ Ինչ խոսում էր արագ էր ասում, և ոչ ոք նրան չէր հասկանում։ Գաբրիելլա Ալբերտ

Փորձի՛ր արագ կարդալ հետևյալ շուտասելուկները։ Ձայնագրի՛ր կամ տեսանկարահանի՛ր քեզ, տեղադրի՛ր հղումը։ Կարող ես ինքդ ընտրել շուտասելուկ համացանցից։ Խաղին կարող են մասնակցել նաև ընտանիքիդ անդամները։

Գալոյան ՄԻկա

Այդինյան Ստելլա

Մարգարյան Արիանա

Գաբրիելլա Ալբերտ

Рубрика: Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ

Ապրիլի 26, երկուշաբթի

1. Ուրախ օտար լեզու — ռուսերեն

2. երգ

3. Ընթերցանություն — «Ձախորդ Փանոսը» վարժ կարդալ և ներկայացնել առաջադրանքները

4. Մաթեմատիկա — Բազմանիշ թվեր

5. Տեխնոլոգիա — պատրաստում ենք ծաղիկներ անձեռոցիկից: Անհրաժեշտ է` գունավոր անձեռոցիկ, մկրատ:

Ապրիլի 27, երեքշաբթի

1. Ուրախ օտար լեզու — անգլերեն

2. Մայրենի — կազմում ենք երկխոսություններ

3. ընտրությամբ գործունեություն

4-5. Ես և շրջակա աշպարհը — ուղևորություն ջերմոց- լաբարատորիա

Ապրիլի 28, չորեքշաբթի

1. Մայրենի — աշխատանք գիրք-տետրով

2. Ուրախ օտար լեզու — ռուսերեն

3. Մաթեմատիկա

4-5. լող

Ապրիլի 29, հինգշաբթի

Նախատեսվում է ճամփորդություն

Ապրիլի 30, ուրբաթ

1. ուրախ օտար լեզու — անգլերեն

2. հեծանվավարություն և մարմնամարզություն

3. ընտրությամբ գործունեություն

4-5. մայրենի