
Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում՝ դարակին, ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում Թիկ-թակ ժամացույցն էր:
_Ի՜նչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,- հոտ էլ չունեն: Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմարն է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի
կարողանում ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին, ժամացույցին և մտածեց. «Ինչ մեղք են, էս ինչքա՜ն սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին ու ժամացույցին.
_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ի՞նչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ…
Դրանից էլ լավ բա՞ն:
_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
_Ծառերը ճոճելը,-ասաց քամին:
_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
_Հիմա դու ասա՝ քո կարծիքով ո՞վ է ամենագեղեցիկը,- հարցրեցին բոլորը քեռի Ֆրեդին:
_Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
-Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ մեկը մյուսին չի հավանում։
Քո կարծիքով ո՞վ է ամենագեղեցիկը։ Ինչո՞ւ։
Paint համակարգչային ծրագրով նկարի՛ր քեռւ Ֆրեդի սենյակը։