Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Աշխատանքային նախագիծ, 1-ին դասարան

Աշխատանքային նախագիծ. 22.09-25.09

Սեպտեմբերի 22, չորեքշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09:40՝ լեզվագործունեություն, Հովհաննես Թումանյան «Շունը»
    09:40-10:00՝ ուրախ օտար լեզու անգլերեն
  2. 10:00-10:45՝ ուրախ մաթեմատիկա՝ ուղիղ և հետ հաշիվ, առարկաների հատկությունները՝ գույն, ձև, չափ, աշխատանք աշխատանքային թերթիկներով, գունավորում են պատկերները և ծանոթանում 1…5 թվերի գրելաձևին
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-11:50՝ Ալրանկարչություն, պատկերում ենք ալյուրով 1…5 թվանշանները, այնուհետև ալյուրով նկարում և ստանում տարբեր պատկերներ
  4. 12:15-13:30՝ Տեխնոլոգիական աշխատանք ալյուրով, ալյուրից հունցում խմոր, խմորը գունավորում և սկսում պատրաստել տարբեր հեքիաթային հերոսներ
  5. 13:35- երկարացված օրվա կազմակերպում

Սեպտեմբերի 23, հինգշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09։40 ՝ ուրախ օտար լեզու՝ անգլերեն
  2. 10:00-10:45՝ Կրկնում ենք «Սագիկ», «Կատու», «Մեղու», «Շունը» բանաստեղծությունները, «Գնացեք, տեսեք», «Ձիուկ», «Արևների շարք» երգերը
    10։45-11։00՝ նախաճաշ
  3. 11։00-11։40 ուրախ մաթեմատիկա, ուղիղ և հետ հաշիվ
  4. 11։40-13։00 լող՝ փակ լողավազանում
  5. 13։00-13։30 հեքիաթի ունկնդրում, սովորողները լսում են Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Սեպտեմբերի 24, ուրբաթ

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09:40՝ աշխատանք համակարգչով, երկրաչափական պատկերներով կառուցում ենք պատկերներ
    09:40-10:00՝ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
  2. 10:05-10:45՝ երգ և երաժշտություն
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-12:00՝ ընտրությամբ գործունեություն
  4. 12:00-12:20՝ ուրախ օտար լեզու՝ անգլերեն
    12:25-13:00՝ սովորող֊սովորեցնող
  5. 13:00-13:35՝ մարզական ավազաթերապիա
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Սեպտեմբերի 25,շաբաթ

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20 -10:00 Լեզվագործունեություն,
  2. 10:10-10:45 Կոմիտասյան գույներ և ազդեցություններ
    10:45-11:00 նախաճաշ
  3. 11:05-11:30՝ ուրախ, բանավոր մաթեմատիկա` ուղիղ և հետ հաշիվ մինչև տասը, ծափերով հաշիվ: Երկրաչափական պատկերներ, 1….5 թվերի պատկերների ստեղծում
  4. 11:35-12:00 ուրախ օտար լեզու` ռուսերեն
    12:05-12:30 ուրախ օտար լեզու` անգլերեն
  5. 12:35-13:15 սովորող֊սովորեցնող, աշխատանք համակարգչով: Paint համակարգչային ծրագրով ստեղծում ենք երկրաչափական պատկերներ և գունավորում:
    13:20-13:35 զբոսանք Հարավային դպրոցի բակում
    13:35- երկարացված օրվա կազմակերպում
Рубрика: 2020-2021 ուսումնական տարի, Առաջին ուսումնական շրջան

Առաջին ուսումնական շրջանի նախագծերի փաթեթ

«Ես» նախագիծ

Սեպտեմբեր

Աշնանային լողափ
Բարձունքի հաղթահարում
Մարզախաղեր, ավազթերապիա
Տեխնոլոգիական աշխատանք
Կոմիտասյան գույներ և ազդեցություններ

Հոկտեմբեր

Աշնանային թափառումներ

Նոյեմբեր
Կրթահամալիրի տոնը
Շրջայց ագարակում

Դեկտեմբեր

Զանգեր և ղողանջներ

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Տեխնոլոգիական աշխատանք

Կոմիտաս. Գույներ և ազդեցություններ

Օրը՝ 25.09.2018  

Ժամը՝ 11։00֊12։00

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց֊պարտեզի բակ

Մասնակիցները՝ 1-2 դասարանի սովորողներ

Անհրաժեշտ պարագաներ՝  Սպիտակ թղթեր, վրձիններ, ջրաներկեր, ջրամաններ, աշխատանքային գոգնոցներ, երաժշտություն (Կոմիտաս Կաքավիկ): 

Նկարագրությունը՝

Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են բակի սեղանները բոլոր անհրաժեշտ պարագաներով: Դասվարը կամ դասվարի օգնականը ընտրում է կոմիտասյան որևէ ստեղծագործություն՝ ունկնդրման համար: Երբ միանում է երաժշտությունը, սովորողներն ընտրում են մեկ կամ մի քանի գույներ և սկսում նկարել (թեման՝ ազատ ընտրությամբ): Աշխատանքի ավարտից հետո դասվարը կամ դասվարի օգնականը ֆոտոխցիկով կամ հեռախոսով նկարում է պատրաստի աշխատանքները, ֆիլմ պատրաստում՝ կցելով աշխատանքի ընթացքում հնչած երաժշտությունը: Հետո միասին դիտում են ֆիլմը, յուրաքանչուր սովորող փորձում է գտնել իր աշխատանքը և անուն որոշել նրա համար: