Рубрика: Վերապատրաստում

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ

Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան

  1. Կարդալ կարգը, քննարկել, անել առաջարկություններ, դիտարկումներ 

Մխիթար Սեբաստացի կրթահամլիրը հայտնի է իր հեղինակային նախագծային ուսուցման մեթոդներով, որի ժամանակ սովորողին տրվող ցանկացած ուսումնական նյութ տրվում է հետաքրքիր նախագծերի իրականացման միջոցով: Յուրաքանչյուր դասավանդող ուսումնական տարվա սկզբում հրապարակում է տվյալ ուսումնական տարվա նախագիծը, որտեղ արտացոլվում են ինչպես շուրջտարյա նախագծերն, այնպես էլ կարճաժամկետ նախագծեր: Նախագծի իրականացումը ակնկալում է մի շարք խնդիրների լուծում, որի միջոցով կարող ես հասնել քո առջև դրված նպատակներին: Յուրաքանչյուր նախագիծ իրականացնելուց առաջ գրվում է նախագծի պլանը, իսկ վերջում պետք է կատարվի ամփոփում, որտեղ կարտացոլվի նախագծում իրականացվող կետերը:

Կրթահամալիրը լինելով բաց և թափանցիկ, իրականացնում է նախագծեր, որոնք բաց են և հասանելի բոլորին: Տեսանելի են ինչպես նախագծերն, այնպես էլ դրանց իրականացման ընթացքը: Ինչպես նշվեց, նախագծերը բաց են և կարող են նախագծի մասնակից դառնաց ցանկացածը, փոփոխելով նախագծի որոշ կետեր, նպատակներ, խնդիրներ և ակնկալվող արդյունքներ:

Ուսումնական բլոգներում գործում են նախագծեր բաժինը, որտեղ է արտացոլվում է նախագիծը: Այն նախագծերը, որոնք կրթահամալիրային են, ունեն իրենց առանձնահատուկ տեղը mskh.am կայքում։ Կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց ունի իր ենթակայքը, որտեղ երևում են տվյալ դպրոցում դասավանդողների նախագծերն ու արդյունքները։

Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ ունի հստակ կառուցվածք, որտեղ պետք է երևա նախագծի անվանումը, իրականցման ժամկետները, նպատակներն ու խնդիրները, ակնկալվող արդյունքները։ Ընթացքում պետք լուսաբանվեն նախագծի ընթացքը, իսկ նախագիծն ավարտելուց հետո, պետք երևա տվյալ նախագծի արդյունքը։

Նախագիծը հրապարակվում է իրականացնելուց մեկ շաբաթ շուտ, իսկ արդյունքն ամփոփվում է, նախագիծն ավարտելուց մեկ շաբաթ հետո։ Նախագծի արդյունքները պետք է ամփոփվեն անհատական, ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում։ Կրթահամալիրային նախագծերն արտացոլվում են ուսումնական օրացույցում, որտեղ նշվում է նաև նախագծի իրականացման ժամկետները։

Ստուգատեսերը, համերգ֊ցուցադրությունները, ճամփորդությունները, վարպետության դասերը, կլոր֊սեղանները նույնպես համարվում են նախագծեր։ Տրված հաշվետվությունից, ամփոփման ձևից ելնելով կրթահամալիրի աշխատողներին նշանակվում է լրավճար, մասնակից սովորողներին կարող է տրվել մրցանակներ։


Կարդալ և գրավոր վերլուծել հոդվածը։

Կարդացել եմ վերը նշված չորս հոդվածները։ Բոլոր հոդվածներն էլ հետաքրքիր էին, ուսուցանող և զարգացնող։

«Ընտանեկան դպրոց» հասկացությունը երկար տարիներ գործում է կրթահամալիրում, իսկ Կորոնավարակի սրացման ընթացքում այն դարձավ առավելի կիրառելի և ընդունելի հասարակության կողմից։

Հասարակության մեջ ձևավորված է այն կարծիքը, որ սովորղը պետք է գնա դպրոցի, սովորի, ձեռք բերի փորձ, ճանաչի շրջակա աշխարհը։ Կրթահամնալիրը դեռ վաղուց որդեգրել է այն համոզմունքը, որ ընտանիքն է առաջին դպրոցը, որտեղ երեխան կարող է սովորել և ճանաչել աշխարհը։ Ընտանեկան դպրոցը լավագույն միջավայրն է, որտեղ կարող ես սովորել, համագործակցել ընտանիքիդ հետ, հանդես գալ սովորեցնողի դերում։

Առարկայական ֆլեշմոբերը լավագույնն են ընդգծում այն կապը, որը ստեղծում է կրթահամլիրը սովորողների և ընտանիքների միջև։ Յուրաքանչյուր ամիս մեկնարկվում են ֆլեշմոբեր, որոնք սովորողը պետք է իրականացնի տանը, համագործակցելով ընտանիքի անդամների հետ։

Рубрика: Ագարակ

Ուղևորություն ուսումնական ագարակ

Ուսումնական նախագիծ․ նախագիծ․ ուսումնական Ագարակ

հասցե Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան ։ Հեռ 094. 12.50.45

Օրը՝ Սեպտեմբերի 16, ժամը ` 10:00 ֊11:30

Մասնակիցներ Հարավային դպրոց-պարտեզի 1-2 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ` Մոնիկա Տոնոյան, Մարինե Մանուկյան

Խնդիրներ՝

  • Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս։
  • Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս։
  • Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն։

Նպատակ՝

  • Ճանաչել Ագարակի կեմդանիներին
  • Հոգատար վերաբերմունքի ձևավորել կենդանիների նկատմամբ
  • Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
  • Սովորել ձիավարության անվտանգության կանոնները
  • Ստեղծել նպաստավոր պայման մարդ-կենդանի կապի ձևավորման և պահպանման համար

10:00-10:20֊ Այց դեպի ագարակ

10:20-10:45 ֊ շրջայց ագարակում, երգում ենք մեր սովորած երգերն ու արտասանում ոտանավորները

10:50֊11:00- Նախաճաշ

11:00-11:30 -Կենդանիների ծանոթացում՝ վախերի հաղթահարում

Երգեր ` Ձիուկ , Արևների շարք, Պզզան մեղու, «Գնավեք, տեսեք»

Ճանապարհային քարտեզ— Կուղևորվենք Հարավային դպրոց -պարտեզից երթուղային մեքենայով, վերջնագիծը՝ ագարակ։

Անհրաժեշտ իրեր`

  • միրգ և բանջարեղեն կենդանիների համար
  • ուսապարկ, անհատական ջրաման
  • չոր և խոնավ անձեռեցիկ
  • բուժական արկղիկ
  • աղբի տոպրակ
  • արևապաշտպան գլխարկ։

Մեդիագործիքներ`

  • հեռախոս։

Արդյունքը` սաները իրենց այցի և տպավորությունների մասին կպատմեն և տեսանյութերով կհրապարակվի բլոգում և ենթակայքում ։