Рубрика: Без рубрики

Կրթական փոխանակումներով դեպի Գագարին

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Ճամփորդության վայրը՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գագարին

Ճամփորդության երթուղին՝ Երևան-Գագարին-Երևան

Ճամփորդության օրը՝ 14․ 05․ 2021թ․

Ճամփորդության պատասխանատուներ՝ Մ․ Մնացականյան, Թ․ Ստեփանյան, Ս․ Իսկանդարյան, Ս․ Խաչատրյան

Նպատակը՝ Մասնակցել «Գագարին» նախագծին.

Տեղի դպրոցի սովորողների հետ իրականացնելու ենք Անձրևաբեր ծեսը, պատրաստելու ենք «Նուրի» տիկնիկներ, ճակտոցներ, խաղալու ենք Ազգային խաղեր։ Տեղի դպրոցի մանկավարժական աշխատողների հետ գործընկերական հարաբերությունների ստեղծում, մանկավարժական, կրթական փոխանակումներ Գագարին դպրոցում: Քայլք գյուղում:

Անհրաժեշտ իրեր՝թվային միջոցներ՝ տեսախցիկ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ:

Խնդիրներ՝

  • Երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • Պատրաստել ծիսական պարագաներ,
  • Խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • Ծեսին նոր կյանք տալ:
Рубрика: Ելք

«Ելք» ստուգատես

Ժամանակահատված՝ մայիսի 3-21

Նպատակը՝

Սովորողներն իրենց անհատական բլոգներում կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ Կներկայացնեն իրենց ամենահաջողված աշխատանքներն ու նախագծերը։

Նախագծի ընթացքը՝

Ընթերցել, ընթերցում և առաջարկում եմ՝

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր ընթերցած գրքերից մեկը և առաջարկում է կարդալ ընկերներին։

Մաթեմատիկա՝

Ներկայացնում են մաթեմատիկական ամենահետաքրքիր խնդիրը, խաղը և այլն․․․

Մեդիահմտություններ՝

Սովորողը ներկայացնում է իր հմտությունները բլոգային աշխատանքի, նկարչական ծրագրի գործածման, Word, Power point ծրագրերից։

Մարմնակրթություն՝

Սովորողը ներկայացնում է իր մարզական հմտությունները՝ հեծանվավարություն, լող, մարզական, բակային խաղեր, քայլք և այլն։/կարող էլինել պատումի տեսքով/

Ես և շրջակա աշխարհը՝

Սովորողը փոքրիկ պատումով ներկայացնում է, թե ինչպես պետք է առողջ ապրել, ներկայացնում է մարդու օրգանիզմը, հիգիենան։ Պատմում է կենդանիների, բույսերի, շրջակա միջավայրի պահպանման ու խնամքի մասին։

Рубрика: Հանդիպումներ

Հեղինակային կրթական ծրագրի 16-րդ հավաք

ՄԱՅԻՍԻ  3-7․ 2021 թ․

Բովանդակություն՝

  • Արտագնա պարապմունքներ «Գագարին» նախագծով. հեղինակային կրթական ծրագրի տարածում:

Ծրագիրը մշակման փուլում է․

Рубрика: Ճամփորդական նախագծեր

Ճանաչենք Հայաստանը

Վայր՝ Արագածոտնի մարզ, Հարթավան, Եղիպատրուշ, Ուշի, /Վանքեր՝ Աստվածընկալի վանք, Եղիպատրուշի եկեղեցի,  Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցի/:
Օր՝  Ապրիլի 29
Մեկնում՝ ժ. 9:30
Վերադրաձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց, ժ. 9:30

Վերադարձը՝ Հարավային դպրոց, ժ. 16:00
Դասարան՝   3.2 դասարան

Հայրենագիտական արշավի պատասխանատուներ` Մոնիկա Տոնոյան, Լենա Ղազարյան

Սկզբում  կուղևորվենք Քասախի կիրճ` Աստվածընկալ եկեղեցի: Եկեղեցում կերգենք հոգևոր երգեր, քայլքով կիջնենք Քասախ գետի մոտ, կուսումնասիրենք տարածքը, գետի մոտ մաքրման աշխատանքներ կանենք։ Կնախաճաշենք և կխաղանք ազգային խաղեր՝ բադեր-որսորդներ, հոլ, պարան քաշոցի։ Օրվա երկրորդ կեսին կլինենք Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցում, որտեղ թաղված են Սբ. Սարգսի մասունքները: Կքայլենք եկեղեցու ավերակներում, լուսանկարչական պլեներ կիրականացնենք։

Աստվածընկալ եկեղեցին, Քասախի կիրճ

Ուշիի Սբ. Սարգիս եկեղեց

Երևան- Հարթավան հեռավորությունը՝ 41,1կմ, 44 ր

  1. Առաջին կանգառը Քասախի կիրճ`  Աստվածընկալ եկեղեցի
  2. Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Գետի մոտ էկո աշխատանք
  4. Ընդմիջում
  5. Երաժշտական դադար- համերգ վանքի բակում. Կոմիտաս. «Հա՛յր մեր», պարերգ «Կաքավիկ», «Կռունկ ծափ տուր ու թռի»
  6. Երկրորդ կանգառը Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցի
  7. Ֆոտոպլեներ եկեղեցու ավերակների տարածքում

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդական

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Օրապահիկ

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր