Рубрика: Без рубрики

2020-2021 ուսումնական տարվա ծրագիր

Ուսումնական պլան․

1-3-րդ դասարաններ

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգիենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսուցումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում են նաև հեռավար և տնային ուսուցման ձևեր։

Մեդիան իր գործիքներով /նեթբուք, պլանշետ, համացանց և այլն/ և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Սովորողը հետևում ու մասնակցում է դասարանական բլոգի, կայքի, ենթակայքի աշխատանքներին, առաջին դասարանից սկսած ունի էլեկտրոնային փոստ ու գործածում է այն:

Գնահատումն իրականացվում է սովորողի անհատական /գործունեության/ զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝ ուսումնական չորս շրջաններին համապատասխան։ Երրորդ դասարանի ավարտին սովորողը ներկայանում է իր ուսումնական բլոգով։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը։

Ծրագրի մանրամասն նկարագրությունը՝ ուսումնական պլանի պարզաբանումներում։

«Իմացումի հրճվանք» ծրագրի դասվարը

Սովորողի անհատական համակարգչին ներկայացվող պահանջներ

Սովորողի գործունեության գնահատման թերթիկ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s