Рубрика: 2020-2021 ուսումնական տարի, ուսումնական օրացույց

2020-2021 ուսումնական տարվա օրացույց

Ուսումնական առաջին շրջան ( սեպտեմբեր-դեկտեմբեր)

Սեպտեմբեր

Սեպտեմբերի 1 — Գիտելիքի օր, դպրության տոն
Սեպտեմբերի 4 — Կրթական շքերթ
Շուրջտարյա — «Ես» ուսումնական նախագիծ
«Լողափնյան աշուն» նախագիծ
Անկախության տոն՝ «Բարձունքի հաղթահարում» նախագիծ
Շուրջտարյա — «Կոմիտասյան օրեր»

Հոկտեմբեր

Հոկտեմբերի 5 — ուսուցչի տոն
«Խնկոյանական օրեր» ուսումնական  նախագիծ
«Ուսումնական աշուն» նախագիծ
«Տիեզերք» ուսումնական նախագիծ

Նոյեմբեր

«Սեբաստացու օրեր՝ կրթահամալիրի տոն» նախագիծ
Աշնանային թափառումներ ճամփորդական նախագիծ
Գեղարվեստը կրթահամալիրում․ ամենամյա հաշվետու համերգ

Դեկտեմբեր

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»․ Ամանորյա նախագիծ
«Ուսումնական ձմեռ» նախագիծ

Ուսումնական երկրորդ շրջան (հունվար)

Հունվար

Ձմեռային ուսումնական ճամբար
Ձմեռային ազգագրական փառատոն
Բնագիտական ստուգատես
Դիջիթեք
Մարզական ստուգատես
Դդմածես

Ուսումնական երրորդ շրջան (փետրվար-մայիս)

Փետրվար

Փետրվարի 7 — Մխիթար Սեբաստացու ծննդյան օր
Թումանյանական օրեր՝ Կարդում ենք Թումանյան
Հիգիենայի ստուգատես
Տեառն ընդ առաջ

Մարտ

«Ձոն» տեխնոլոգիական նախագիծ

«Ուսումնական գարուն» նախագիծ

Ապրիլ

Ռոդարի + Աղայան ուսումնական նախագիծ
Զատիկ՝ Սուրբ Հարության տոն

Մայիս

Մայիսյան ստեղծագործական 16-րդ ամենամյա հավաք
«Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծ

Ուսումնական չորրորդ շրջան (հունիս)

Ամառային ուսումնական ճամբար
Ամառային ուսումնական ճամբար. չորրորդ ուսումնական շրջանի ամփոփում
«Ուսումնական ամառ» նախագիծ

Հ․գ 20202021 ուսումնական օրացույցը ենթակա է խմբագրման։

Рубрика: Без рубрики

2020-2021 ուսումնական տարվա ծրագիր

Ուսումնական պլան․

1-3-րդ դասարաններ

«Իմացումի հրճվանք» ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որպես «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտեգրացված, անառարկայական ուսուցում։

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգիենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Ուսուցումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում են նաև հեռավար և տնային ուսուցման ձևեր։

Մեդիան իր գործիքներով /նեթբուք, պլանշետ, համացանց և այլն/ և հնարավորություններով ապահովում է սովորողի համակողմանի զարգացումը՝ կատարելագործելով և հարստացնելով ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները:

Սովորողը հետևում ու մասնակցում է դասարանական բլոգի, կայքի, ենթակայքի աշխատանքներին, առաջին դասարանից սկսած ունի էլեկտրոնային փոստ ու գործածում է այն:

Գնահատումն իրականացվում է սովորողի անհատական /գործունեության/ զարգացման բնութագրով՝ տարին չորս անգամ՝ ուսումնական չորս շրջաններին համապատասխան։ Երրորդ դասարանի ավարտին սովորողը ներկայանում է իր ուսումնական բլոգով։

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Դասարանի ծրագիրը ղեկավարում է դասվարը։

Ծրագրի մանրամասն նկարագրությունը՝ ուսումնական պլանի պարզաբանումներում։

«Իմացումի հրճվանք» ծրագրի դասվարը

Սովորողի անհատական համակարգչին ներկայացվող պահանջներ

Սովորողի գործունեության գնահատման թերթիկ