Գաբրիելլա Ալբերտ․ Ժամացույց
Հարությունյան Խորեն․ Ես գիտեմ․․․
Բալաբանյան Էլինա․ Ես գիտեմ․․․
Սովորողի հաակարգչին ներկայացվող պահանջներ
Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Ցանկալի է, որ այն լինի թեթև, ունենա հարմարավետ պայուսակ։
Անհրաժեշտ համակարգչային ծրագրերն են՝
MS Word (տեքստային խմբագիր)
MS Powerpoint (ներկայացման ստեղծման և արտապատկերման համակարգ)
Paint (նկարչական խմբագիր)
Paint Net, Fotor (նկարչական խմբագիր)
KDWN (նաև հայերեն ստեղնաշարով)
Windows Movie Maker (վիդեո խմբագիր)
Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:
Ծրագրերը ներբեռնելու համար կարելի է օգտվել կրթահամալիրի գլխավոր
կայքի http://itlab.mskh.am/ բաժնից:
Աղբյուրը՝ այստեղ։
Աշխատանքային շաբաթվա ամփոփում․ 11.05-15.05
Ժամանակ, ժամ, ժամացույց․ տեխնոլոգիական աշխատանք
Հեքիաթային տեսասահիկներ
Ես գիտեմ, որ․․․
1. Բալաբանյան Էլինա
2. Հարությունյան Խորեն
Աստղեր, Լուսին, Արև
Աստղեր
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
վիթխարի — շատ մեծ, հսկա
Լուսին
Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում:
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը):
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը: Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից:
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի: Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով: Լուսնի վրա նաև լեռներ կան: Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով: Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն:
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր: Պարզ է , որ այնտեղ կյանք չի կարող լինել:
Լուսինն իր լույսը չունի. այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի` իր վրա ընկած լույսը:
սավառնել— թռչել
Արև
Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է, նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի ու ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:
Ժամ և ժամանակ

Ժամը ժամանակը չափելու միավոր է:
Ժամանակը չափելու միավորներ
Մարդիկ ժամանակը հիմնականում չափում են ժամացույցի միջոցով:
Այս ժամացույցի փոքր սլաքի միջոցով չափում են ժամերը, երկար սլաքի միջոցով՝ րոպեները, իսկ ավելի երկար և բարակ սլաքի միջոցով՝ վայրկյանները:
Ժամը, րոպեն, վայրկյանը ժամանակի չափման ամենահաճախ օգտագործվող միավորներն են: Դրանց միջև գոյություն ունի կապ:
1 ժամում կա 60 րոպե:
1 րոպեում կա 60 վայրկյան:
Հաճախ կարևոր են ժամանակի խոշոր միավորները:
Օրինակ, երբ դու ուզում ես պարզել, թե երբ է վերջանալու ձմեռը, ապա դու հաշվում ես օրերը, շաբաթները, ամիսները:
Այս միավորների միջև ևս գոյություն ունի կապ:
1 օրն ունի 24 ժամ, 1 շաբաթն ունի 7 օր:
Տարբեր ամիսներում օրերի թիվը կարող է տարբեր լինել:
Օրինակ
1. հունվարը, մարտը, մայիսը, հուլիսը, օգոստոսը, հոկտեմբերը և դեկտեմբերն ունեն 31օր
2. ապրիլը, հունիսը, սեպտեմբերը և նոյեմբերն ունեն 30օր
3. փետրվարը հաճախ ունենում է 28օր, սակայն4տարին մեկ այն ունենում է29օր
Կան ժամանակի չափման առավել խոշոր միավորներ, ինչպիսին են՝ տարին և դարը:
1 տարին ունի 12 ամիս:
1 դարն ունի 100 տարի:
Ժամացույց
Ժամացույցը սարք է, որը որոշում է օրվա ընթացիկ ժամանակը:
Հնում օգտագործել են արեգակնային, ավազի, ջրային ժամացույցներ:




Հայտնի են նաև մեխանիկական, աստղագիտական, էլեկտրոնային ժամացույցները:
Ամենահետաքրքիրը բնական ժամացույցներն են: Հնում մարդիկ ժամը իմացել են ծաղիկների միջոցով, և այդ ժամացույցներին ասել են «ծաղկե ժամացույցներ»: Մասուրի ծաղիկները առավոտյան ժամը 4-5-ին են բացվում, փակվում են երեկոյան 7-8-ին, կակաչը բացվում է ժամը 5-ին, փակվում է ցերեկվա 3-ին, խատուտիկը բացվում է 5-6-ին, փակվում է ցերեկվա 2-3-ին, մանուշակը բացվում է առավոտյան 7-8-ին, փակվում է ցերեկվա 5-6-ին, սպիտակ ջրաշուշանը փակվում է երեկոյան 7-8-ին:
- Էլ ի՞նչ ժամացույցներ գիտես: Թվարկի՛ր:
- Դու ի՞նչ ժամացույց ես օգտագործում:
Աշխատանքային շաբաթվա ամփոփում․ 04.05-08.05
Աշխատանքային նախագիծ․ 11.05-15.05
Մայիսի 11, երկուշաբթի
Մայրենի լեզու — առցանց հանդիպում՝ 09:00 . աշխատանքային գիրք-տետր 86-87 էջեր, լրացուցիչ աշխատանք
Ես նախագիծ․ ես կարողանում եմ
Մայիսի 12, երեքշաբթի
Ընթերցանություն — առցանց հանդիպում՝ 09:00 . Հեքիաթների ներկայացում՝ Այդինյնան Ստելլա, Բալաբանյան Էլինա, Հակոբյան Ռոբերտ, ժամ և ժամանակ
Ուրախ օտար լեզու — առցանց հանդիպում՝ 10:30. անգլերեն
Մայիսի 13, չորեքշաբթի
Մաթեմատիկա — առցանց հանդիպում՝ 09:00-10:00 եռանիշ թվերի գումար կարգային անցումով, լրացուցիչ աշխատանք
Տեխնոլոգիական աշխատանք — պատրաստել շարժական սլաքներով ժամացույց
Մայիսի 14, հինգշաբթի
Երգ և երաժշտություն — առցանց հանդիպում՝ 11:30
Ուրախ օտար լեզու — առցանց հանդիպում՝ 13:00, Ռուսերեն
Շախմատ — առցանց հանդիպում՝ 14:00
Մայիսի 15, ուրբաթ
Մայրենի լեզու — առցանց հանդիպում՝ 09:00-10:00. աշխատանքային գիրք-տետրի էջ 85, 88, լրացուցիչ աշխատանք
Մաթեմատիկա — առցանց հանդիպում՝ 12:00. եռանիշ թվերով գումար










