Рубрика: Ուրախ մաթեմատիկա, Ընթերցարան

Ժամ և ժամանակ

Ժամը ժամանակը չափելու միավոր է:   

Ժամանակը չափելու միավորներ

Մարդիկ ժամանակը հիմնականում չափում են ժամացույցի միջոցով:

Այս ժամացույցի փոքր սլաքի միջոցով չափում են ժամերը, երկար սլաքի միջոցով՝ րոպեները, իսկ ավելի երկար և բարակ սլաքի միջոցով՝ վայրկյանները:

Ժամըրոպենվայրկյանը ժամանակի չափման ամենահաճախ օգտագործվող միավորներն են: Դրանց միջև գոյություն ունի կապ:

1 ժամում կա 60 րոպե:

1 րոպեում կա 60 վայրկյան:

Հաճախ կարևոր են ժամանակի խոշոր միավորները:

Օրինակ, երբ դու ուզում ես պարզել, թե երբ է վերջանալու ձմեռը, ապա դու հաշվում ես օրերըշաբաթներըամիսները:

Այս միավորների միջև ևս գոյություն ունի կապ:

1 օրն ունի 24 ժամ, 1 շաբաթն ունի 7 օր:

Տարբեր ամիսներում օրերի թիվը կարող է տարբեր լինել:

Օրինակ

1հունվարըմարտըմայիսըհուլիսըօգոստոսըհոկտեմբերը և դեկտեմբերն ունեն 31օր

2ապրիլըհունիսըսեպտեմբերը և նոյեմբերն ունեն 30օր

3փետրվարը հաճախ ունենում է 28օրսակայն4տարին մեկ այն ունենում է29օր

Կան ժամանակի չափման առավել խոշոր միավորներ, ինչպիսին են՝ տարին և դարը:

1 տարին ունի 12 ամիս:

1 դարն ունի 100 տարի:

Առաջադրանքներ

Լրացուցիչ առաջադրանքներ

Ժամացույց

Ժամացույցը սարք է, որը որոշում է օրվա ընթացիկ ժամանակը:

Հնում օգտագործել են արեգակնային, ավազի, ջրային ժամացույցներ:

Հայտնի են նաև մեխանիկական, աստղագիտական, էլեկտրոնային ժամացույցները:

Ամենահետաքրքիրը բնական ժամացույցներն են: Հնում մարդիկ ժամը իմացել են ծաղիկների միջոցով, և այդ ժամացույցներին ասել են «ծաղկե ժամացույցներ»: Մասուրի ծաղիկները առավոտյան ժամը 4-5-ին են բացվում, փակվում են երեկոյան 7-8-ին, կակաչը բացվում է ժամը 5-ին, փակվում է ցերեկվա 3-ին, խատուտիկը բացվում է 5-6-ին, փակվում է ցերեկվա 2-3-ին, մանուշակը բացվում է առավոտյան 7-8-ին, փակվում է ցերեկվա 5-6-ին, սպիտակ ջրաշուշանը փակվում է երեկոյան 7-8-ին:

  1. Էլ ի՞նչ ժամացույցներ գիտես: Թվարկի՛ր:
  1. Դու ի՞նչ ժամացույց ես օգտագործում:

Оставьте комментарий