Рубрика: Գագարին նախագիծ

Ճամփորդություն «Գագարին» նախագծով

Դդմաշենից Ծաղկունք գնացող ճանապարհը

«Գագարին» նախագծով ուղևորվեցինք Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գագարին համայնքներ: Ծանոթացանք տեղի տիպային պարտեզների և դպրոցների կառուցվածքին: Տիար Բլեյանը առաջարկեց հեղինակային մոտեցաման յուրովի մեթոդներ և ոգևորություն պարգևեց մանկավարժական խմբերին:

Ճանապարհորդության ընթացքը բավականին հետաքրքիր էր, զարգացնող: Հետաքրքիր էր լսել տիար Բլեյանին: նա այնքան բան էր նկատում իր շուրջը, որին երբևէ ուշադրություն չես դարձնում:

Առաջին կանգառը եղավ Զովաբեր գյուղում: Ծանոթացանք գյուղապետին, ունեցանք զրույց և փորձեցինք հասկանալ, թե ինչն է խանգարում գյուղի զարգացմանը:

Հատված Զովաբեր գյուղի գյուղապետարանից:

Զովաբեր գյուղի մանկապարտեզի վարիչի ուղեկցությամբ գնացինք տեղի պարտեզ:

Տիար Բլեյանը և Զովաբեր գյուղի պարտեզի վարիչը` Նեկտար Առաքլյանը

Հաջորդ կանգառը Դդմաշենում էր: Տեղի պարտեզի պատերը բավականին խնամված և մաքուր էին: Սակայն պարտեզում նկատելի բացակայում էր պարտեզիկների ոգևորությունն, աշխուժությունն ու խանդավառությունը:

Ծաղկունք գյուղի դպրոցը բավականին ոգևորությամբ ընդունեց մեզ: Դեռևս տասը տարի առաջ եղել էին կրթահամալիրում և մեծ խանդավառությամբ մինչ օրս հիշում էին կրթահամալիրում անցկացրած յուրաքանչյուր օր:

Ծաղկունք դպրոցի տնօրենը և տիար Բլեյանը

Գագարին գյուղը վերջնակետն էր մեր ճամփորդության:

Գագարին գյուղի ուսուցչական կազմը

Գագարին գյուղում այցելեցինք նաև տեղի պարտեզ: Պարտեզի կազմը անհամբերությամբ սպասում է, թե երբ է այցելելու կրթահամալիր և ծանոթանալու հեղինակային ծրագրի գաղափարին:

Ճամփորդությունը եզրափակեցինք այցելելով Դդմաշենի 7-րդ դարի Սուրբ Թադեոս եկեղեցի:

Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Ծաղկազարդ. ճամփորդություն

Մասնակիցներ՝ 3․2 դասարան

Պատասխանատու՝ Մոնիկա Տոնոյան

Վայրը՝ ք․ Էջմիածին՝ Մաչանենց տուն

Օր, ժամ՝ 18․03․2020, 11․00-ից 14։30

Նախագծի նպատակ՝

Պատրաստել  Ծաղկազարդի տիկնիկներ/անվանումները տարբեր գավառներում՝ Նուրի, Թերափ, Խուճուրուրուկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ և այլն/։ 

Հայկական զարդանախշերով կավով զարդեր պատրաստել։

Ծանոթանալ հայկական մշակույթին, կենցաղավարությանը՝ շրջայց Մաչանենց տանը։

Ծանոթանալ Ծաղկազարդ տոնին, տոնի արմատներին ու խորհրդին: 

Սովորել օգտվել թել և ասեղից, ծանոթանալ ազգային տարազներին:

Նախապատրաստական աշխատանքներ՝

Ընթերցում ենք տեղեկություններ տոնի, Նուրի տիկնիկի մասին, սովորում ենք ծիսական երգեր, դիտում ենք տեսաֆիլմ,ձայնագրում ենք տեղեկույթները «Մոլորակ» ռադիոյի համար։

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»;Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Տեղեկույթ Նուրի տիկնիկի մասին։

Արդյունքում կունենանք ծիսական տիկնիկներ, զարդեր, որոնք կօգտագործենք Հարավային դպրոցի ծեսի ժամանակ, հետաքրքիր ֆիլմեր, ֆոտոշարեր, ճամփորդապատումներ՝ սովորողների և դասարանական բլոգներում, ենթակայքում։

Նախապատրաստական աշխատանք՝

«Մոլորակ» ռադիո

Рубрика: Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ․ 15.03-19.03

Մարտի 15, երկուշաբթի

  1. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  2. Երգ
  3. Ընթերցանություն
  4. Մաթեմատիկա
  5. ԵՍ և շրջակա աշխարհը

Մարտի 16, երեքշաբթի

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Մայրենի — աշխատանք գիրք-տետրերով
  3. Ընտրությամբ գործունեություն
  4. Տեխնոլոգիական աշխատանք- ածիկացան
  5. Շախմատ և տրամաբանական խաղեր

Մարտի 17, չորեքշաբթի

  1. Մայրենի — աշխատանք գիրք-տետրերով
  2. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  3. Մաթեմատիկա
  4. Լող
  5. Լող

Մարտի 18, հինգշաբթի

  1. Ընթերցանություն
  2. Մաթեմատիկա
  3. Մաթեմատիկա
  4. Առականի TV
  5. ԵՍ և շրջակա աշխարհը

Մարտի 19, ուրբաթ

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Հեծանվավարություն և մարմնամարզություն
  3. Ընտրությամբ գործունեություն
  4. Մայրեի
  5. Մայրնի
Рубрика: Без рубрики, Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ. 09.03-12.03

Մարտի 09, Երեքշաբթի

1. Անգլերեն

2. Մայրենի

3. Ընտրությամբ գործունեություն

4. Ես և շրջակա աշխարհը

5. Շախմատ և տրամաբանական խաղեր

Մարտի 10, չորեքշաբթի

1. Մայրենի

2. Ռուսերեն

3. Մաթեմատիկա

4-5. Լող

Մարտի 11, հինգշաբթի

1. Ընթերցանություն

2-3. Մաթեմատիկա

4. Առականի TV

5. Տեխնոլոգիա

Մարտի 12, Ուրբաթ

1. Անգլերեն

2. Մարմնամարզություն և հեծանվավարություն

3. Ընտրություն

4-5. Մայրենի