Рубрика: Գագարին նախագիծ

Ճամփորդություն «Գագարին» նախագծով

Դդմաշենից Ծաղկունք գնացող ճանապարհը

«Գագարին» նախագծով ուղևորվեցինք Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գագարին համայնքներ: Ծանոթացանք տեղի տիպային պարտեզների և դպրոցների կառուցվածքին: Տիար Բլեյանը առաջարկեց հեղինակային մոտեցաման յուրովի մեթոդներ և ոգևորություն պարգևեց մանկավարժական խմբերին:

Ճանապարհորդության ընթացքը բավականին հետաքրքիր էր, զարգացնող: Հետաքրքիր էր լսել տիար Բլեյանին: նա այնքան բան էր նկատում իր շուրջը, որին երբևէ ուշադրություն չես դարձնում:

Առաջին կանգառը եղավ Զովաբեր գյուղում: Ծանոթացանք գյուղապետին, ունեցանք զրույց և փորձեցինք հասկանալ, թե ինչն է խանգարում գյուղի զարգացմանը:

Հատված Զովաբեր գյուղի գյուղապետարանից:

Զովաբեր գյուղի մանկապարտեզի վարիչի ուղեկցությամբ գնացինք տեղի պարտեզ:

Տիար Բլեյանը և Զովաբեր գյուղի պարտեզի վարիչը` Նեկտար Առաքլյանը

Հաջորդ կանգառը Դդմաշենում էր: Տեղի պարտեզի պատերը բավականին խնամված և մաքուր էին: Սակայն պարտեզում նկատելի բացակայում էր պարտեզիկների ոգևորությունն, աշխուժությունն ու խանդավառությունը:

Ծաղկունք գյուղի դպրոցը բավականին ոգևորությամբ ընդունեց մեզ: Դեռևս տասը տարի առաջ եղել էին կրթահամալիրում և մեծ խանդավառությամբ մինչ օրս հիշում էին կրթահամալիրում անցկացրած յուրաքանչյուր օր:

Ծաղկունք դպրոցի տնօրենը և տիար Բլեյանը

Գագարին գյուղը վերջնակետն էր մեր ճամփորդության:

Գագարին գյուղի ուսուցչական կազմը

Գագարին գյուղում այցելեցինք նաև տեղի պարտեզ: Պարտեզի կազմը անհամբերությամբ սպասում է, թե երբ է այցելելու կրթահամալիր և ծանոթանալու հեղինակային ծրագրի գաղափարին:

Ճամփորդությունը եզրափակեցինք այցելելով Դդմաշենի 7-րդ դարի Սուրբ Թադեոս եկեղեցի:

Оставьте комментарий