Այսօր սովորողները տնկեցին իրենց բերած ծաղիկները և գեղեցկացրեցին Հարավային դպրոց-պարտեզի շրջակայքը: Իրենց հետ բերել էին տարբեր տեսակի ծաղիկներ` մագլցող բույսեր, վարդեր և այլն: Օգնելով ընկեր Բորիկին տնկեցին ծաղիկները: Պայմանավորվեցինք հետևել ծաղիկների խնամքին:
Վերապատրաստումն իրականացավ բավականին հետաքրքիր և հագեցած գրաֆիկով։ Այս վերապատրաստումը հնարավորություն ընձեռեց վերհիշելու համալսարանական տեսական գիտելիքները, ծանոթանալու Կրթության ոլորտի օրենսդրությանը, ընթերցելու «Դպիր» մանկավարժական համալիրը, զարգացնելու մեդիատեխնոլոգիական հմտությունները։
Ես ընտրել էի վերապատրաստման հեռավար տարբերակը։Հաշվի առնելով ժամային խիստ սահմանափակ գրաֆիկս և այժմյան մեդիազարգացվածության աստիճանը, նպատակահարմար գտա աշխատելու հեռավար։ Հեռավար վերապատրաստման ընթացքում ունենում էինք վերապատրաստող մասնագետների հետ հանդիպումներ MS Teams մեդիա հարթակում։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկվում էր կետ առ կետ բոլոր այն առաջադրանքները, որոնք պետք է կատարվեին տվյալ շաբաթվա ընթացքում։ Վերապատրաստող մասնագետների հետ ունենում էինք ինչպես տեսազանգով հանդիպումներ, այնպես էլ անհատական էլեկտրոնային նամակագրական կապ։ Հեռավար վերապատրաստումն այնքանով էր հարմարավետ, որ կարողանում էինք աշխատել տանից, մեզ հարմար ժամին։
Ինչպես նշեցի վերապատրաստումը հագեցած էր, ժամանակատար, սական առաջադրանքները կազմված էին բավականին մատչելի և հասկանալի։ Յուրաքանչյուր առաջադրանքի կատարումը նպատակային էր։
Վերապատրաստման արդյունքնում մի լավ ուսումնասիրեցինք հանրակրթական պետական չափորոշիչը։ Կարողացանք ստեղծել կապ «Իմացումի հրճվանք» հեղինակային ծրագրի միջև։ Ծանոթացանք ուսումնական նախագծերի իրականացման կարգին և իրականացրեցինք ուսումնական մի շարք նախագծեր։
Հարավի 1-2 դասարանի սովորողներն ի պատիվ Մեծանուն հայի` Կոմիտասի, ուղևորվեցին նրա անունը կրող թանգարան: Նախքան ուղևորվելը միասին փորձեցինք հավաքագրել տեղեկատվություն Կոմիտասի մասին, վերհիշեցինք այն երգերը, որոնք գրել էր Կոմիտասը:
Շրջայցից հետո միասին զբոսնեցինք Կոմիտասի այգում և վայելեցինք աշունը: