Рубрика: Հավաքից հավաք

Մայիսյան հավաք․ հեքիաթի դաս

Սովորողները ներկայացրեցին իրենց ընթերցած հեքիաթը։ Հեքիաթի ներկայացման համար Paint համակարգչային ծրագրով նկարել էին հեքիաթի բովանդակությունը, որից հետո տեղադրել էին այն PowePoint համակարգչային ծրագրում:

Այսպիսով սովորողները ցուցադրել էին մի շարք հտություններ․

  • Ընտրել որևէ հեքիաթ
  • Ընթերցել հասկանալով
  • Կարդացածը վերարտադրել
  • Հեքիաթը բաժանել բովանդակային մասերի
  • Նկարել Paint համակարգչային ծրագրով համապատասխան մասը
  • Ճիշտ հաջորդականությամբ դասավորել PowerPoint համակարգչային ծրագրում

Հեքիաթի դասը տեսագրված է։

Рубрика: Հավաքից հավաք, Հեռավար ուսուցում

Վարպետության դաս

Մայիսյան 15-րդ հավաքը համարվում է բացված։ Այսօր հարավային դպրոցի 2-2 դասարանում կայացավ վարպետության դաս։ Դասն իրականացրեց ծնող՝ Լուսինե Խանդիլյանը։ Սովորողներին ծանոթացրեց երեք հիմնական գույներին։ Միասին պատկերեցին ծիածան։ Ծիածանի գույները ստացան երեք հիմնական գույների խառնուրդով։

Տեսադասը ձայնագրված է և այն կարող եք դիտել։

Рубрика: Հեռավար ուսուցում, Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ․ 04.05-08.05

Մայիսի 04, երկուշաբթի

Մայրենի — առցանց հանդիպում՝ 09:00, աշխատանք գիրք-տետրի 83-84 էջերով, լրացուցիչ աշխատանք
Հեքիաթի դաս — նախապատրաստվել ուրբաթ օրվա բաց դասին, ընտրել որևէ հեքիաթ, հեքիաթի բովանդակությունը նկարել Paint համակարգչային ծրագրով, PowerPoint համակարգչային ծրագրով պատրաստել տեսասահիկ, ուղարկել Monika-Tonoyan@mskh.am էլեկտրոնային հասցեին

Մայիսի 05, երեքշաբթի

Մայիսյան հավաք — վարպետության դաս Լուսինե Խանդիլյանից, հանդիպումը՝ 09:00
Ուրախ օտար լեզու — առցանց հանդիպում՝ 10:30-11:30․ Անգլերեն

Մայիսի 06, չորեքշաբթի

Մաթեմատիկա — առցանց հանդիպում՝ 09:00, եռանիշ թվերի գումար, լրացուցիչ աշխատանք

Մայիսի 07, հինգշաբթի

Երգ և երաժշտություն — առցանց հանդիպում՝ 11:30
Ուրախ օտար լեզու — առցանց հանդիպում՝ 13:00. Ռուսերեն

Մայիսի 08, ուրբաթ

Մայիսյան հավաք — հեքիաթի դաս, հանդիպում՝ 09:00

Рубрика: Հեռավար ուսուցում, Ընտանեկան նախագծեր

Խոհանոցում ընկերներն են

Այս անգամ միևնույն խոհանոցում են հայտնվել երկու ընկեր։ Նրանք միասին պատրաստելու են շա՜տ համեղ պիցցա և վիտամիններով հարուստ աղցան։

Դիտե՛ք հոլովակը և կպարզեք, թե ովքե՞ր են նրանք։