Рубрика: Հեռավար ուսուցում, Ուրախ մաթեմատիկա, Ես

Ես կարողանում եմ պատմել եռանիշ թվերի մասին. ստուգատեսային հաշվետվություն

Բալաբանյան Էլինա

Ալբերտ Գաբրիելլա

Հարությունյան Խորեն

Մուրադյան Հովհաննես

Կարախանյան Աշոտ

Մկրտչյան Ալիսա

Գալոյան Միկա

Մարգարյան Արիանա

Рубрика: Հեռավար ուսուցում, Թումանյան

Հ․ Թումանյան․ Իրիկուն

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սվսվում էր, որ կանգ առավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ տերևն է սվսվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ թռչնակն է ծլվլում,
Ո՛չ տերևն է սվսվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակն է վազ տալի,
Ո՛չ թռչնակն է ծլվլում,
Ո՛չ տերևն է սվսվում,
Ո՛չ արևն է երևում․
Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ որսորդն է ման գալի,
Ո՛չ նապաստակն է վազ տալի,
Ո՛չ թռչնակն է ծլվլում,
Ո՛չ տերևն է սվսվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ, որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

ոստոստալ — թռչկոտել, թռվռալ, ցատկոտել

Рубрика: Հեռավար ուսուցում, Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ․ 18.05 — 22.05

Մայիսի 18, Երկուշաբթի

Մայրենի — առցանց հանդիպում՝ 09:00, աշխատանքային գիրք տետրի 89-90 էջեր, լրացուցիչ աշխատանք
Մաթմեատիկա — ես կարողանում եմ եռանիշ թվի մասին պատմել․ Ընտրել որևէ եռանիշ թիվ, պատմել թվի մասին, նկարահանել հոլովակ, տեղադրել YouTube -յան ալիքում և հղումն ուղարկել ուսուցչին

Մայիսի 19, երեքշաբթի

Ընթերցանություն — առցանց հանդիպում՝ 09:00, Հ․ Թումանյան <<Իրիկուն>>, տեղեկություններ՝ աստղեր, Լուսին, Արև
Ուրախ օտար լեզու — առցանց հանդիպում՝ 10:30, անգլերեն
Մայրենի — ես կարողանում եմ հորինել ծիծաղաշարժ պատմություններ․ Հորինել պատմություն, գրել Word համակարգչային ծրագրում և ֆայլն ուղարկել ուսուցչի էլեկտրոնային հասցեին

Մայիսի 20, չորեքշաբթի

Մաթեմատիկա- առցանց հանդիպում՝ 09:00, եռանիշ թվերով գործողություններ, կարգային անցումով հանում․ լրացուցիչ աշխատանք
ՏՀՏ — ես կարողանում եմ նկարել Paint համակարգչային ծրագրով, աշխատել PowerPoint և Ms Word ծրագրերով․ Աշխատել ծրագրերով, պատմել ծրագրի հիմնական գործիքաշարի մասին, նկարահանել հոլովակ, հոլովակը տեղադրել YouTube -յան ալիքում և հղումն ուղարկել ուսուցչի էլեկտրոնային հասցեին

Մայիսի 21, հինգշաբթի

Երգ և երաժշտություն — առցանց հանդիպում՝ 11:30
Ուրախ օտար լեզու — առցանց հանդիպում՝ 13:00․ Ռուսերեն
Տեխնոլոգիա — ես կարողանում եմ ․․․ Պատրաստել թղթից որևէ հետաքրքիր բան, ցուցադրել պատրաստման ընթացքն այնպես, որ դիտողը կարողանա կրկնորինակել, նկարահանել պատրաստման ընթացքը, տեղադրել YouTube -յան ալիքում և հղումն ուղարկել ուսուցչին

Մայիսի 12, ուրբաթ

Մայրենի — առցանց հանդիպում՝ 09:00-10:00. աշխատանք գիրք-տետրի 91-92 էջերով, լրացուցիչ աշխատանք
Մաթեատիկա — առցանց հանդիպում՝ 12:00-13:00, եռանիշ թվերով գործողություններ, կարգային անցումով հանում․ լրացուցիչ աշխատանք
Ես և շրջակա աշխարհը — ես կարողանում եմ խնամել բույսերին, կենդանիներին, իմ շրջակա աշխարհը․ նկարահանել հոլովակ, ցուցադրելով, բույսի, կենդանու խնամքը։ Պատմել տվյալ բույսի կամ կենդնու մասին։ հոլովակը տեղադրել YouTube-յան ալիքում և հղումն ուղարկել ուսուցչին

Рубрика: Հեռավար ուսուցում, Ես, Ընթերցարան

Իմ ընթերցարանը

Բալաբանյան Էլինա — <<Ա՜խ, որքան գեղեցիկ է Պանաման>>
Բաբրիելլա Ալբերտ — <<Փոքրիկ Իշխանը>>
Մանուկյան Սոնա — <<Քչից շատից, մի քիչ, մի քիչ>> 1, 2

Մայիսի 11, երկուշաբթի

Ղազարյան Րաֆֆի — <<Երեք արջերը>>
Գալոյան Միկա — <<Ոսկե ձկնիկ>>

Մայիսի 12, երեքշաբթի

Գևորգյան Նարե — <<Ռոբին Հուդ>> հատված
Մուրադյան Հովհաննես — <<Փոքրի իշխանը>> հատված
Ղազարյան Րաֆֆի — <<Ջրահարսը>>

Մայիսի 13, չորեքշաբթի

Ղազարյան Րաֆֆի — <<Մի կաթիլ մեղրը>> հատված

Մայիսի 14, հինգշաբթի

Ղազարյան Րաֆֆի — <<Մի կաթիլ մեղրը>>