Рубрика: Без рубрики

Աշխատանքային նախագիծ. 22.09-25.09

Սեպտեմբերի 22, երեքշաբթի

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Ես և շրջակա աշխարհը — ես և իմ շրջապատը. Իմ ընկերները. Ռադիո
  3. Երաժշտություն — այլընտրանքային երաժշտություն
  4. Ընտրությամբ գործունեություն — Բանավոր մաթեմատիկա
  5. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 9

Սեպտեմբերի 23, չորեքշաբթի

  1. Մաթեմատիկա — Թվային առաջին դաս. Միավոր, տասնավոր, հարյուրավոր: Երկրաչափական պատկերների անվանումներ. Լրացուցիչ աշխատանք
  2. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  3. Տեխնոլոգիական աշխատանք — թաթիկանկարչություն սպիտակ շապիկներին
  4. Ընթերցանություն — <<Ամենից լավ տունը>> բանաստեղծությունը անգիր. <<Թռչունի մտածմունքը>> վարժ կարդալ, պատասխանել հարցերին, Նկարել յուրաքանչյուր քառատող
  5. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 11

Սեպտեմբերի 24, հինգշաբթի

  1. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 13
  2. Մաթեմատիկա —
  3. Տրամաբանական, կառուցողական խաղեր
  4. Մարմնամարզություն, բացօթյա լող
  5. Մարմնամարզություն, բացօթյա լող

Սեպտեմբերի 25, ուրբաթ

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Մայրենի — ստեղծագործական թելադրություն
  3. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 15
  4. Ընտրությամբ գործունեություն — բանավոր մաթեմատիկա
  5. Մաթեմատիկա
Рубрика: Ծննդյան ծես

Ծննդյան ծես

Այսօր մեր դասարանում տոն էր։ Մեր սիրելի Ստելլայի ծննդյան ծեսը։ Այս տարի պլանավորել ենք իրականացնել ծննդյան ծեսերի նախագիծ, որի ժամանակ կլուծենք մի շարք խնդիրներ և նպատակներ։

Ստելլայի ծննդյան տոնի կապակցությամբ իրականացրեցինք բացօթյա տեխնոլոգիական աշխատանք։ Սովորողները գունավոր թղթերով համաչափ ծալումների միջոցով ստեղծեցին բացիկներ։ Բացիկների մեջ գրեցին իրենց սրտի խոսքը, բարեմաղթանքները և նվիրեցին իրենց ընկերոջը։

Ի՜նչ ծնունդ առանց համեղ տորթի: Բոլորս շա՜տ ուրախ էինք:

Рубрика: Без рубрики

Աշխատանքային նախագիծ

Սեպտեմբերի 14, երկուշաբթի

09:00 — 09:15 — առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք

Առաջին ուսումնական օրը ֆիզիկական միջավայրում: Զրույց ամառային հանգստի, առօրյայի, ծրագրային հարցերի շուրջ: Ողջունում ենք միմյանց:

  1. Ուրախ օտար լեզու
  2. Մայրենի
  3. Ընթերցանություն
  4. Երգ
  5. Մարմնակրթություն

Սեպտեմբերի 15, երեքշաբթի

09:00-09:15 — առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք

  1. Ուրախ օտար լեզու
  2. Տեխնոլոգիական աշխատանք
  3. Երգ
  4. Ընտրությամբ գործունեություն
  5. Մաթեմատիկա — անցածի վերհիշում և ամրապնդում

Սեպտեմբերի 16, չորեքշաբթի

09:00-09:15 առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք

  1. Մաթեմատիկա — Թիվ, թվերի անվանումներ
  2. Ուրախ օտար լեզու
  3. Ընթերցանություն
  4. Մայրենի
  5. Մայրենի

Սեպտեմբերի 17, հինգշաբթի

09:00-09:15- առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք

՛1. Մաթեմատիկա — Միավոր, տասնավոր, հարյուրավոր

Рубрика: Հանդիպումներ

Սեբաստացի կրթական համայնքի բաց հավաք

Իրականացման օրը — 08.09.2020թ

Ժամը — 19:00

Մասնակիցներ — 3.2 դասարան, Սեբաստացի կրթական համայնք

Բաց հավաքի ժամանակ քննարկեցինք մի շարք հարցեր.

  1. Երթւողիների կազմակերպում
  2. 2020-2021 ուսումնական տարի
  3. ՊՈԱԿ-ի վերածումը հիմնադրամի

Ծնողներն իրենց վերաբերմունքն արտահայտեցին և միանշանակ կողմ եղան, որ մեր ՊՈԱԿ-ը վերածվի հիմնադրամի:

Հնչեցին մի շարք հարցադրումներ.

  1. Ինչո՞ւ դեռևս 2-3 տարի առաջ չի լուծվել այս հիմնահարցը:
  2. Ո՞վ է ունենալու կրթահամալիրի տնօրենի լիազորությունները:
  3. Ի՞նչ հիմնավորում է տալիս նախարարությունը, ինչո՞ւ չի ցանկանում ՊՈԱԿ-ը վերածել հիմնադրամի:
  4. Ինչպիսի՞ տեսք կունենա Բլեյանի դպրոցն առանց Բլեյան:

Սեբաստացի կրթական համայնքի բաց հավաքն տեսագրված է և այն կարող եք դիտել այստեղ: