Рубрика: Երրորդ դասարանի աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ. 12.10-16.10

Հոկտեմբերի 12, երկուշաբթի

  1. Ուրախ օտար լեզու- ռուսերեն
  2. Երգ
  3. Ընթերցանություն — <<Կաքավ>> տեղեկատվական նյութի ներկայացում, <<Ճամփորդություն դեպի Լուսին>> մաս 1- ծանոթացում նյութին
  4. Ուրախ մաթեմատիկա — եռանիշ թվերի գումարում
  5. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 27, բանավոր երկխոսություններ

Հոկտեմբերի 13, երեքշաբթի

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Ես և շրջակա աշխարհը — Լուսին
  3. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 29
  4. Ընտրությամբ գործունեություն — բանավոր մաթեմատիկա, երգ, մարմնակրթություն, տեխնոլոգիա
  5. Շախմատ

Հոկտեմբերի 14, չորեքշաբթի

  1. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 31
  2. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  3. Տեխնոլոգիա — պատկերում ենք տիեզերք
  4. Լող
  5. Լող

Հոկտեմբերի 15, հինգշաբթի

  1. Ընթերցանություն — <<Ճամփորդություն դեպի լուսին>> մաս 1
  2. Մաթեմատիկա — Եռանիշ թվերի գումար
  3. Մաթեմատիկա — խնդիր, պարզ և բարդ խնդիրներ
  4. Մարմնակրթություն
  5. Ես և շրջակա աշխարհը — Լուսին

Հոկտեմբերի 16, ուրբաթ

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 32
  3. Մայրենի — ստեղծագործական աշխատանք
  4. Ընտրությամբ գործունեություն — բանավոր մաթեմատիկա, երգ, մարմնակրթությու, տեխնոլոգիա
  5. Մաթեմատիկա — եռանիշ թվերի հանում
Рубрика: Ջանի Ռոդարի

Մուկ, որը կատուներ էր ուտում

Մի պառավ գրադարանային մուկ մի անգամ եկավ այցելելու իր եղբոր երեխաներին:

— Դե դուք բոլորովին կյանքը չգիտեք, — ասում էր նա իր ամոթխած ազգականներին,- իմ կարծիքով, դուք օրինավոր կարդալ անգամ չգիտեք:

— Օ՜, դու մեր մեջ իսկական գլուխ ես, — հառաչեցին նրանք:

— Օրինակ, դուք երբևէ կատու կերե՞լ եք:

— Կատո՞ւ… մեզ մոտ հակառակն է լինում. մեզ մոտ կատուներն են ուտում մկներին:

— Այդ նրանից է, որ դուք տգետ եք: Իսկ, ա՛յ ես, կերել եմ կատու, այն էլ ոչ մի հատ. վրա եմ տալիս մի ծայրից՝ հոպ… պատրաստ է: Իսկ նա ծպտուն անգամ չի համարձակվում հանել:

Այ, կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ:

— Իսկ ի՞նչ համ ունեն կատուները:

— Թղթի համ, ու մի-քիչ էլ թանաքի համ կա մեջը: Բայց դա դեռ ի՞նչ էր որ… դատարկ բան…

Իսկ այ, շուն դուք երբևէ կերե՞լ եք:

— Ի՞նչ ես ասում…

— Իսկ ես, ա՛յ, հենց երեկ մեկին վերջ տվի: Մի գամփռ… Նրա ժանիքները իմ չափ էին: Ինձ համար ի՞նչ կա որ. ես նրան հանգիստ, այսպես՝ հոպ… և կերա: Նա ձայն, ծպտուն չհանեց:

— Իսկ շու՞նն ինչ համ ունի:

— Նա էլ թղթի պես է : Դե, իսկ ռնգեղջյուր դուք չե՞ք փորձել:

— Օ՜… դու մեր մեջ մի հատ ես… Դե մենք ի՞նչ ենք որ… մենք ռնգեղջյուր չենք էլ տեսել: Ինչի՞ է նա նման. Ռոկֆոր պանրի՞, թե՞ հոլանդականի:

-Այ թե տգետ եք «… ումն է նման»… Պարզ է՝ ում. իհարկե, ռնգեղջյուրի… Իսկ փիղ կերե՞լ եք, իսկ արքայադուստր կերե՞լ եք… Իսկ Նոր տարվա տոնածա՞ռ՝ իր բոլոր խաղալիքներով:

Եվ հենց այն ժամանակ, երբ մուկը հասավ տոնածառին, կատուն, որ նստած էր հին սնդուկի ետևը և լսում էր մկան դատարկախոսությունը, չդիմացավ, սարսափելի ձայնով մլավեց ու մեկ էլ այնպես ցատկեց… որ… Պետք է ասել, որ դա իսկակա՜ն կատու էր, շքեղ մորթիով, փարթամ բեղերով և երկար, սուր-սուր ճանկերով:

Մկները հենց որ լսեցին կատվի ձայնը, պուկ, փախան: Իսկ գրադարանային մուկը անսպասելիությունից տեղում անշարժացավ և մնաց կանգնած, ինչպես արձան: Կատուն առանց երկար մտածելու, հոպ… ճանկեց նրան: Ճանկեց, բայց միանգամից չկերավ, այլ որոշեց մի-քիչ խաղալ նրա հետ:

— Հա, ուրեմն դու հենց այն մու՞կն ես, որ կատուներ է ուտում,- հարցնում է կատուն:

— Ճիշտ այդպես, ձերդ ողորմածություն, հենց ես եմ: Բայց ախր… ձերդ պայծառափայլություն, պետք է հասկանաք… Համարձակվում եմ զեկուցել ձերդ ողորմածություն, չէ՞ որ ես ողջ կյանքս անց եմ կացրել գրադարանում…

— Հասկանում եմ, հասկանում եմ: Ապրում էիր գրադարանում և զբաղվում էիր նրանով, որ ուտում էիր նկարները և փչացնում գրքերը:

— Օ՜, ձերդ մեծություն, ընդամենը մի քանի անգամ… Եվ հավատացնում եմ ձեզ, ձերդ պայծառափայլություն, միայն և միայն ինքնազարգացման համար:

— Դե իհարկե, ի միջի այլոց ես էլ շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի՞ թվում, որ բացի գրքային իմաստությունից կա նաև մի ուրիշ իմաստություն՝ կյանքի իմաստությունը: Քո տարիքում ժամանակն է իմանալու, որ կյանքում կան ոչ միայն թղթի վրա նկարված կատուներ, և ամեն մի փիղ չի համաձայնվի, որ նրան կծեն մկները:

Բայց խեղճ գերու բախտից կատուն մի վայրկյան աչքը դարձրեց դեպի սարդը, որ սողում էր հատակին:

Գրադարանի մուկն էլ հիմար չէր. նա իսկույն նետվեց մի կողմ ու թաքնվեց գրքերի արանքում: Իսկ կատուն ստիպված եղավ այս անգամ բավարարվել միայն սարդով:

Ջանի ՌՈԴԱՐԻ

Рубрика: Տեխնոլոգիական աշխատանքներ

Վարպետության դաս․ Տեխնոլոգիական աշխատանք

Լուսինե մայրիկը, հաճախ է գալիս դպրոց և մեր սովորողներին փոխանցում իր փորձն ու գիտելիքները ստեղծագործական աշխատանքներում։ Այս անգամ սովորողները ձևավորեցին փայտերը, որոնք հետագայում կծառայեն մեզ իբրև դասարանական գույք։

IMG_1246
Рубрика: Без рубрики

Աշխատանքային նախագիծ․ 05.10-09.10

Հոկտեմբերի 05, երկուշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք
1. Ուրախ օտար լեզու- ռուսերեն
2. Երգ
3. Ընթերցանություն — <<Թռչունի մտածմունքը>> անգիր, <<Կաքավ>> սովորում ենք ընթերցել և պատմել
Ընդմիջում
4. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 22, <<Իմ ուսուցիչը>> ստեղծագործական աշխատանք նվիրված ուսուցչի տոնին
5. Մաթեմատիկա— Սեպտեմբեր ամվա ֆլեշմոբի առաջին մակարդակի խնդիրների վերլուծություն

Հոկտեմբերի 06, երեքշաբթի

Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
2. Ես և շրջակա աշխարհը — <<Ես ու տիեզերքը>>
3. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 24
Ընդմիջում
4. Ընտրությամբ գործունեություն — Բանավոր մաթեմատիկա, Տեխնոլոգիա, Մարմնակրթություն, Երգ
5. Շախմատ

Հոկտեմբերի 07, չորեքշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք
1.Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 26
2. Ուրախ օտար լեզու — Ռուսերեն
3. Տեխնոլոգիա — դասարանական գույքի ձևավորում
Ընդմիջում
4. Լող— Արևմտյան դպրոցի փակ լողավազան
5. Լող — Արևմտյան դպրոցի փակ լողավազան

Հոկտեմբերի 08, հինգշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք
1. Ընթերցանություն
— <<Ճանապարհ դեպի Լուսին>> մաս 1
2. Մաթեմատիկա — Գործնական աշխատանքներ մետաղալարով
3.Մաթեմատիկա— Թվեր համեմատումը։ Մեծ է, փոքր է, հավասար է։ Մոտավոր հավասար թվեր։
Ընդմիջում
4. Մարմնակրթություն
5. Ես և շրջակա աշխարհը — միջավայրի խնամք, <<Ես և իմ միջավայրը>>

Հոկտեմբերի 09, ուրբաթ

Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք
1. Ուրախ օտար լեզո
ւ — անգլերեն
2. Մայրենի — ստեղծագործական աշխատանք
3. Մայրենի — աշխատանքային գիրք-տետրի էջ 27
Ընդմիջում
4.Ընտրությամբ գործունեություն — Բանավոր մաթեմատիկա, մարմնակրթություն, տեխնոլոգիա, երգ
5. Մաթեմատիկա — Ձեռք բերված գիտելիքների ստուգում, ինքնուրույն աշխատանք

Рубрика: Հանդիպումներ

Սեբաստացի կրթական համայնքի բաց հավաք

Հանդիպման օրը — 29.09.2020

Հանդիպման ժամը — 19:00

Տևողությունը — 1 ժամ

Հանդիպման ձևը — առցանց, մուտքը հղումով

Մասնակիցներ — 3.2 դասարան, հյուրեր

Քննարկվող թեմաներ

  • Հոկտեմբերի ուղեցույց
  • Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաք
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Վարպետության  դասեր
  • Օգնություն Արցախից եկած երեխաներին, ուսւոմնական գործունեության կազմակերպում կրթահամալիրում
  • Միասնական հանրաքվե
Рубрика: Ճամփորդական նախագծեր

Կոմիտասյան օրեր․ Թափառումներ Ապարանի տեսարժան վայրերով

Ճամփորդություն

Ուղղությունը — Ապարան

Հեռավորությունը — 59,7 կմ

Ճանապարհի տևողությունը — 1ժ 7ր

Երթուղի — Երևան, Աշտարակ, Մուղնի, Կարբի, Օհանավան, Արտաշավան, Հարթավան, Քուչակ, Ապարան

Մեկնում՝ 10:00, Հարավային դպրոցից

Վերադարձ՝ 16:00, Հարավային դպրոց

Մասնակիցներ— 3.2 դասարան

Դասվար — Մոնիկա Տոնոյան

Երկարացված օրվա կազմակերպիչ — Սիրանուշ Իսկանդարյան

Երաժշտության դասավանդող — Մարիամ Մնացականյան

Նպատակը — Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, Կոմիտասյան երգ ու պարի տարածում

Անհրաժեշտ պարագաներ — Ճամփորդական պայուսակ, տաք հաագուստ, շրխկաններ, ախտահանիչ, դիմակ

Ճամփորդության ընթացքը — Մինչ ուղևորվելն Ապարան, հավաքագրում ենք տեղեկություններ Ապարանի մասին, ուսումնասիրում ենք այցելվող վայրերը, գծում ենք երթուղու քարտեզը։

Հարավային դպրոցից շարժվում ենք 10:00-ին։ Երևանից Ապարան 59,7 կմ է, 1ժ 7ր։ Հասնելով Ապարան շարժվում ենք հետևյալ ուղղություններով․

Վերածնունդ հուշահամալիր — 11:15

  1. Կոմիտասյան երգ ու պար
  2. Ընդմիջում
  3. Հուշահամալիրում Էկո աշխատանքներ
  4. Վերածնունդ հուշահամալիրի տարածքի, պատմամշակույթային հուշարձանների ուսումնասիրում

Թափառումներ Ապարանով — 13:30-15:00

Ուղղություններ

  1. Սուրբ Խաչ եկեղեցի
  2. Սերոբ աղբյուր
  3. Ընդմիջում
  4. Սուրբ Աստվածատուր եկեղեցի
  5. Հետ վերադարձ

16:00-16:30 — Ժամանում Հարավային դպրոց

Երաժշտական ծրագիր

Рубрика: Վարպետության դաս

Վարպետության դաս․ դասարանական գույքի ձևավորում

Վարպետության դասի վարող — ծնող՝ Լուսինե Խանդիլյան

Օրը — 29.09.2020, 02.10.2020

Ժամը — 12:40-13:35

Իրականացման վայրը — Հարավային դպրոցի բացօթյա տարածք, դասասենյակ

Անհրաժեշտ պարագաներ —պահարաններ, պալետներ, յուղաներկեր, վրձիններ, գոգնոցներ, ձեռնոցներ

Իրականացման նապատակը — ստանալ մասնագիտական տեղեկատվություն գույների, ձևավորման, դիզայներական հարցերի շուրջ, զարգացնել ստեղծագործական միտքը, սովորել ճիշտ օգտվել յուղաներկերից

Իրականացման ընթացքը — Վարպետության դասի առաջին օրը նվիրում ենք պալետների ձևավորման և գունավորման աշխատանքներին։ Իրականացնելու ենք բացօթյա տարածքում, որտեղ սովորողները բաժանվելու են խմբերի և յուրաքանչյուր խումբ ձևավորելու է իր առջև դրված պալետը։ Աշխատանքը համակարգվելու է շնողի կողմից։

Վարպետության երկրորդ դասին՝ ուրբաթ օրը, ձևավորելու ենք դասարանական պահարանները, որն իրականացնելու ենք դասարանում։