Նամակ Ձմեռ Պապուն
Աշխատանքային նախագիծ․ 07.12-11.12
07.12.2020
Ուրախ օտար լեզու — ռուսերեն
Երգ
Ընթերցանություն — Գեղամ Սարյան <<Ձյուն>> բանաստեղծություն
Տեխնոլոգիա — պատրաստվում ենք Ամանորին
Մաթեմատիկա — Ճշմարիտ և ոչ ճշմարիտ դատողություններ
08.12.2020
Ուրախ օտար լեզու — անգլերեն
Մայրենի — Աշխատանք գիրք-տետրի էջերով, գրել հորինուկ <<Նոր տարի է գալիս>>
Ես և շրջակա աշխարհը — Ինչո՞ւ է երկինքը կապույտ, Ճանապարհորդություն դեպի Լուսին <<Մաս1>>, Ճաքնապարհորդություն դեպի Լուսին <<Մաս2>>
Ընտրությամբ գործունեություն
Շախմատ
09.12.2020
Մայրենի — աշխատանք գիրք-տետրի էջերով
Ուրախ օտար լեզու — ռուսերեն
Տեխնոլոգիա — պատրաստվում ենք Ամանորին
Լող
Լող
10.12.2020
Մաթեմատիկա — Ինքնուրույն աշխատանք, գիտելիքների ստուգում
Ընթերցանություն — Գեղամ Սարյան <<Ձյուն>> բանաստեղծություն
Ընթերցանություն — <<Հեքիաթ փշատերև ծառի մասին>> վարժ կարդալ
Մարմնամարզություն
Երաժշտություն — սովորում ենք Ամանորյա երգեր
11.12.2020
Ուրախ օտար լեզու — անգլերեն
Մայրենի — աշխատանք գիրք-տետրի էջերով
Մաթեմատիկա — Գումարման հատկությունները․ Գումարման տեղափոխական հատկություն
Ընտրությամբ գործունեություն
Մաթեմատիկա — Գումարման տեղափոխական հատկության շուրջ վաչժություններ
Մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա ֆլեշմոբի արդյունքներ
Գալոյան Միկա — 7
Զաքարյան Նարե — 10
Այդինյան Ստելլա — 7
Մարգարյան Արիանա — 9
Հարությունյան Խորեն — 9
Գրիգորյան Ալֆրեդ — 9
Գաբրիելլա Ալբերտ — 9
Մկրտչյան Ալիսա — 7
Մանուկյան Սոնա — 9
Ձմեռ
Հայրենագիտական, ճանաչողական ճամփորդություն․ Թափառումներ Աշտարակում
Ճամփորդության օրը – 10.12.2020
Ճամփորդության վայրը – քաղաք Աշտարակ, Սուրբ Մարիանէ եկեղեցի, Ոսկեվազյան թափառումներ
Ճամփորդության մասնակիցներ — 3.2 դասարանի սովորողներ
Ճամփորդության պատասխանատուներ – Մոնիկա Տոնոյան, Լենա Ղազարյան
Ճամփորդության տևողությունը – 10:15- 16:00
Ճամփորդության նպատակը — Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, Կոմիտասյան երգ ու պարի տարածում
Անհրաժեշտ պարագաներ — Ճամփորդական պայուսակ, տաք հաագուստ, շրխկաններ, ախտահանիչ, դիմակ, թվային միջոցներ, տաք հագուստ, բրդուճներ, ջուր
Ճամփորդության ընթացքը —
10:15- Հարավային դպրոցից երթևեկում ենք դեպի քաղաք Աշտարակ։ Ճանապարհի տևողությունը 30-35ր․ հեռավորությունը 31.6կմ։
11:00- ժամանում Սուրբ Մարիանէ եկեղեցի։
11:10-11:30 շարականների կատարում։
11:30-12:00- ընդմիջում
12:00-12:30 – ուղևորվում ենք Ոսկեվազ գյուղ
Ոսկեվազ գյուղում իրականացնում ենք՝
- Այց Սուրբ Հովհաննես եկեղեցի
- Հակաբացիլ Կոմիտասյան երգերի կատարում
- Ընդմիջում
- Հայրենագիտական, ճանաչողական թափառումներ
15:00-16:00- Հետ վերադարձ Հարավային դպրոց
Նոյեմբերյան Ֆլեշմոբից. Ստեղծագործում են սովորողները
Լոլիկն ու ծաղկակաղամբը
Լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության: Գնացին, գնացին, մին էլ տեսան մի խրճիթ և շատ զարմացան: Մտան այդ խրճիթը, բայց խրճիթում ոչ մեկը չկար: Տան տերը գնացել էր որսի, Իսկ լոլիկն ու ծաղկակաղամբը հետ վերադարձան տուն: Կարախանյան Աշոտ
Նապաստակները սնունդ են փնտրում։ Նապաստակները տեսան նրանց ու սկսեցին վազել նրանց հետևից։ Նրանք վազեցին դեպի մարագ, որպեսզի թաքնվեն։ Դուռը բացեցին, տեսան մի մեծ տակառ, որոշեցին թաքնվել տակառի մեջ։ Թռան մտան տակառի մեջ։ Դու մի ասա տան տիրուհին տակառի մեջ աղաջուր էր լցրել, որ թթու դներ։ Եվ խեղճ լոլիկն ու ծաղկակաղամբը դարձան թթուդրիկի առաջին բաղադրիչները։: Գրիգորյան Ալֆրեդ
Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան մի տատիկ։ Տատիկն ասաց․
— Ու՞ր եք գնում այդպես արագ։
Լոլիկն ասաց.
-Ման ենք գալիս։
Տատիկն ասաց․
-Մի քիչ ել այդպես վազեք՝ ջուրը կընկնեք։
-Ոչինչ,- ասացին լոլիկն ու ծաղկակաղամբը։
Գնացին գնացին և գլորվեցին ջուրը։ Գալոյան Միկա
ԹԹՈՒԴՐԻԿ
Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան գազարին։ Գնացին գնացին մին էլ տեսան վարունգին։
Ճանապարհին հանդիպեցին կաղամբին։ Արդեն երեկո էր և ցուրտ էր։ Նրանք գտան մի ապակե տարա և լցվեցին մեջը։ Երբ լույսը բացվեց, նրանք հասկացան, որ թթու են դառել։ Հարությունյան Խորեն
Ընկերները
Մի տուն տեսան: Մտան տեսան շատ բանջարեղեներ են ապրում և ծանոթացան և բոլորով սկսեցին համերաշխ ապրել: Մխոյան Գայանե
Ճամփորդություն
Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության: Գնացին, գնացին , մին էլ տեսան գազարին: Գազարը հարցրեց .
—Ուրե՞ք գնում:
-Ճամփորդության: -կարո՞ղ եմ գալ ձեր հետ:
—Իհարկե կարող ես :
Երեքով շրջեցին ամբողջ աշխհարով: Մկրտչյան Ալիսա
Թափանցիկ դդմիկը
Գնացին ,գնացին մին էլ տեսան դդմիկին:Մի քիչ խոսեցին և հանկարծ անձրև եկավ:Երբ անձրևը դադարեց բանջարեղենները տեսան ,որ դդմիկի գույնը անհետացել է:Նրանք շատ շատ ծիծաղեցին ,իսկ դդմիկը ամոթից կարմրեց: Զաքարյան Նարե
Թթուդրիկ
Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան մի աղի լիճ ու որոշոցին մի քիչ լողալ։ Երբ դուրս եկան ջրից նկատեցին, որ թթվել են։ Բալաբանյան Էլինա
Գազարը նրանց հրավիրեց իր տուն, հյուրասիրեց համեղ խորտիկներ, հետո առաջարկեց գնալ լողալու: Բոլորը վերցրեցին իրենց լողազգեստները ու գնացին աղաջրի մոտ: Այնտեղ նրանց միացան կաղամբը, վարունգը, սխտորը, դափնու տերևը և բիբարը: Հետո բոլորը լավ լողացին մեծ ամանի մեջ: Մենք էլ համեղ թթու կերանք: Այդինյան Ստելլա
Հնարամիտ լոլիկը
Մի անգամ լոլիկն ու ծաղկակաղամբը գնացին ճամփորդության։ Գնացին, գնացին, մին էլ տեսան, որ ճանապարհը ծառերով փակված է։ Բայց լոլիկը չխառնվեց, քանի որ ճարպիկ էր և խելացի։ Առաջարկեց հողի տակով անցնել։
— Քանի որ մենք հողի վրա ենք աճում, մեր աճած մասը կփորենք կանցնենք,-ասաց լոլիկը։
Բայց ձառերի արմատներն այնքան խիտ էին, որ նրանք հայտնվեցին ծուղակում։ Մեկ էլ նրանց հանդիպեց անձրևորդը և առաջարկեց օգնել։ Ճանապարհը փորեց և միասին դուրս եկան։ Հայտնվեցին բանջարանոցում ու իրենց ընկերներին խոստացան այլևս չփախչել իրենցից։ Գաբրիելլա Ալբերտ
Սոխը կանգնած լալիս էր, որովհետև բոլորը նրան տեսնելիս լաց էին լինում։ Լոլիկն ու ծաղկակաղամբն ասացին սոխին, որ նա կարող է հագնել ծաղրածուի հագուստ։ Սոխը սրբեց արցունքները և հագավ շորերը։ Բոլոր բանջարեղեններն ուրախանում էին նրան տեսնելիս, իսկ լոլիկն ու ծաղկակաղամբը դեռ լալիս էին։ Հակոբյան Ռոբերտ
