Рубрика: Սովորող-սովորեցնող

Սովորող-սովորեցնող

Մաթեմատիկայի ընտրության գործունեության երրորդ դասարանի խումբը մասնակցեց սովորող-սովորեցնող նախագծին, որտեղ հանդես եկավ 5 տարեկան սովորողների սովորեցնող:

5 տարեկանների խումբը նախապես բաժանեցինք խմբերի, որից հետո յուրաքանչյուր սովորող սկսեց սովորեցնել մեկ խմբի:

Արդյունքը ստացվեց հետաքրքիր և արդյունավետ: Նախագիծը կկրի իր հետագա շարունակությունը ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում:

Рубрика: Ձմեռային ուսումնական ճամբար

Ձմեռային ուսումնական ճամբար

Նախագծի ժամկետը — 11.01.2021-25.01.2021
Մասնակիցներ — Հարավային դպրոցի 1-3-րդ դասարանի սովորողներ:

Նպատակ — Հունվարյան ստուգատեսերը՝ ուսուցման կազմակերպման, անհատի տաղանդի բացահայտման գործիք.

Ճամբարային նախագծի ընթացքը.

  • Հանրակրթական Դիջիթեք 2021. թվային ուսուցման միջոցներով ուսումնական նախագծեր
  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործական նախագծեր
  • մարմնամարզական նախագծեր
  • ձմեռային մարզական խաղեր
  • ազգագրական ձմեռային փառատոն
  • ստուգատեսային խոհանոց

Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում
Բնագիտական փորձեր, լեգոների հավաքում, ռոբոտաշինություն: Դասարանում և ընտանիքում կիրականացնենք բնագիտական փորձեր, արդյունքները կհրապարակվեն դասարանական, սովորղների բլոգներում:
Արդյունքում կունենանք բնագիտական փորձերի փաթեթ:

Կուղևորվենք ճամփորդական նախագծով MindCenter, կծանոթանանք ռոբոտաշինությանը: (Ճամփորդական նախագծի ձևակերպումն ընթացքի մեջ է):

Մարմնամազության սուգատես.
Մարմնամարզության պարապմունքների կազմակերպում բակում, Մայր դպրոցի մարզասրահում
Որոնց արդյունքում կրկնում ենք՝

ա.Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ»
բ. Քայլով մարշ տեղում և դանդաղ վազք
գ. Օղակի պտտում
դ. Ցատկեր 2 ոտքով. 1 ոտքով
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի
զ. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ
Լող, հեծանիվ վարել, ձնախաղեր բակում:

Ձմեռային մարզական խաղեր, ճամփորդություն Ջրվեժի անտառապուրակ:

Խոհանոցային գործունեություն

Պիցցայի պատրաստում

Պատրաստում ենք Ադի-Բուդի

Մրգային աղցանի պատրաստում

Զարգացնող, տրամաբանական խաղեր

Ֆիլմի դիտում և քննարկում

Ստեղծագործության ընթերցում և քննարկում

Ստեղծագործական, ինֆորմացիոն TV-ի մեկնարկ

Նախագիծը ենթակա է փոփոխման:

Рубрика: Ճամփորդական նախագծեր

Ամանորյա ներկայացման դիտում

Ճամփորդության օրը — դեկտեմբերի 25
Ճամփորդության տևողությունը — 11:00-15:00
Ճամփորդության վայրը — Գ․ Սունդուկյանի անվան թատրոն

Ճամփորդության նպատակը — Ամանորյա ներկայացման դիտում

Ներկայացման անվանումը — Սառցե սիրտը
Ներկայացման սկիզբը — 12:00

Рубрика: Без рубрики

Հայրենագիտական ճամփորդության ամփոփում

3.2 դասարանի սովորողները Աշտաքրակի սբ․ ՄարիանԷ եկեղեցու բակում

Ճամփորդության նախագիծը տե՛ս այստեղ

Դեկտեմբերի 10-ին Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներն ուղևորվեցին դեպի Աշտարակ՝ բացահայտելու և հայրենագիտական գիտելիքները հարստացնելու համար։ Սկզբում այցելեցինք Աշտարակի սբ․ Մարիանէ եկեղեցի, որտեղ սովորողներն իրենց մանկական անկեղծ աղոթքը բարձրացրեցին առ Աստված, երգեցին հոգևոր երգեր։ Հաջորդ կայանը Ոսկեվազ գյուղն էր իր ողջ հմայքով և պատմական, մշակութային արժեք ունեցող քարե տներով։ Սովորողների ոգևորությունը այնքա՛ն տեսանելի ու վարակիչ էր։ Ոսկեվազ գյուղն ինձ համար ունի առանձնակի մեծ նշանակություն, այստեղ՝ այս փողոցներում է անցել իմ մանկությունը։ Եվ հիմա՝ տարիներ անց կրկին լինել այստեղ, այն էլ սովորողներիս հետ․․․

Սովորողները իրենց բլոգներում պատմել և ներկայացրել են ողջ ճամփորդությունն իր գույներով։
Սովորողների պատումները․

Մարգարյան Արիանա
Բալաբանյան Էլինա
Հարությունյան Խորեն
Արշալույսյան Աշոտ
Ալբերտ Գաբրիելլա
Ղազարյան Րաֆֆի

Օրը մեզ հետ վայելելու և ճամփորդելու համար կարող եք դիտել «Ասող-խոսողTV»-3-րդ թողարկումը։

Рубрика: Без рубрики

Աշխա14տանքային նախագիծ․ 14.12-18.12

14.12.2020

  1. Ռուսերեն
  2. Երգ
  3. Ընթերցանություն — <<Ձյուն>> բանաստեղծության հարցում, <<Հեքիաթ փշատերև ծառի մասին>> նոր նյութի հաղորդում
  4. Մաթեմատիկա — Գումարման տեղափոխական հատկություն
  5. Տեխնոլոգիա — պատրաստում ենք Ձմեռ պապեր

15.12.2020

  1. Անգլերեն
  2. Ես և շրջակա աշխարհը — <<Ճանապարհորդություն դեպի լուսին>> ընթերցել և պատմել տեղեկատվություն Լուսնի, երկնքի մասին
  3. Մայրենի — աշխատանք գիրք-տետրի էջերով, նամակ ձմռանը
  4. Ընտրությամբ գործունեություն
  5. Շախմատ

16.12.2020

  1. Մայրենի — աշխատանք գիրք-տետրի էջերով
  2. Ռուսերեն
  3. Տեխնոլոգիա
  4. Լող
  5. Լող

17.12.2020

  1. Ընթերցանություն — <<Հեքիաթ փշատերև ծառի մասին>>
  2. Ես և շրջակա աշխարհը — տեղեկատվություն Ամանորի մասին
  3. Երաժշտություն — Ամանորյա երգերի ուսուցում
  4. Մաթեմատիկա — Գումարման զուգորդական հատկություն

18.12.2020

  1. Անգլերեն
  2. Մայրենի
  3. Մաթեմատիկա
  4. Ընտրությամբ գործունեություն
  5. Մաթեմատիկա