Рубрика: Բնագիտական փորձեր

Ձողիկը կաթուցիչ

Փորձի համար անհրաժեշտ է — ձողիկ՝ հյութի, երկու բաժակ
1. Բաժակները դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ:

фокусы
фокусы

2. Ձողիկը մտցնում եմ ջրով լցված բաժակի մեջ:

3. Ցուցամատով սեղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ:

4. Ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի մեջի ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Կարող եք փորձել մի քանի անգամ: Արդյունքում ջուրն ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ:

Այս սկզբունքով է աշխատում կաթուցիչը, որը հաստատ կլինի ձեր տան դեղատուփում:

фокусы
Рубрика: Բնագիտական փորձեր

Անտեսանելի թանաք

Փորձի համար անրհաժեշտ է -կես լիմոն, բամբակ, լուցկի, ջրով բաժակ, թղթի կտոր 

фокусы
фокусы

1. Լիմոնը քամում ենք, ստացված հյութի չափով ավելացնում ջուր:

2.Բամբակով փաթաթած լուցկին թրջում ենք ստացված հեղուկով և թղթի վրա որևէ բան գրում:

фокусы
фокусы

3. Երբ «թանաքը» չորանա թուղթը մոտեցնում ենք սեղանի լամպին և տաքացնում: Թղթի վրա կերևա մեր գրած բառը:

Рубрика: Բնագիտական փորձեր

Լիմոնը փուչիկ է փչում

Փորձի համար անհրաժեշտ է — 1 թեյի գդալ կերակրի սոդա, լիմոնի հյութ, 3 ճաշի գդալ քացախ, փուչիկ, կպչուն ժապավեն՝ изолента, բաժակ, շիշ, ձագար:

фокусы
фокусы

1. Շշի մեջ ջուր ենք լցնում և 1 թեյի գդալ կերակրի սոդա լուծում մեջը:

2. Առանձին ամանի մեջ լուծում ենք լիմոնի հյութը և 3 ճաշի գդալ քացախը: Հետո ձագրի օգնությամբ լցնում շշի մեջ:

3. Փուչիկով արագ փակում ենք շշի բերանը և ամրացնում կպչուն ժապավենով:

фокусы
фокусы

Ինչ տեսաք….

Рубрика: Ուսումնական ձմեռ

Ուսումնական ձմեռ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝Դեկտեմբերի 28-ից, հունվարի 11-ը

Նպատակը՝ Ուսումնական ձմեռն(արձակուրդը)  անցկացնել ուսուցողական, հետաքրքիր, մասնակցել «Ուսումնական ձմեռ» նախագծին: 

Թեմաները՝

  • Ամանրի գիշերը, իմ ցանկությունների իրականացումը
  • Ամանորյա զարդարանք՝ «Մեր ամանորյա տունը, այգին, բակը, եղևնին»/Ամանորյա Երևան
  • Ամանորյա ընթերցանություն
  • Ամանորյա ներկայացում ընտանիքի անդամների հետ
  • Տոնական մեդիաբացիկների պատրաստում
  • Բնագիտական նյութերի պատրաստում

Նկարագրությունը՝ Ընտրեք թեմաներից մեկը և իրականացրեք ընտանիքի անդամների հետ:

Ամանորի գիշերը, ամանորյա հրաշքներ՝փոքրիկ պատումի կամ տեսանյութի միջոցով պատմի՛ր՝ ինչպես անցկացրցիր Ամանորի գիշերը, արդյո՞ք կատարվեց քո այդքան սպսված հրաշքը, կիսվի՛ր քո տպավորություններով: Նկարի՛ր Paint նկարչական ծրագրով: Տեղադրի´ր բլոգում:

Ամանորյա ընթերցանություն՝ կարադա՛ քո սիրելի հեքիաթների գիրքը կամ այլ ստեղծագործութուններ ու գրքեր, որոնք սովորաբար կարդում ես: Տեսանյութի կամ պատումի տեսքով կիսվի՛ր քո կարծիքով՝

  • պատմի՛ր ինչ ստեղծագործություն ես կարդացել,
  • ով է հեղինակը,
  • ինչի մասին է,
  • քեզ դուր եկավ,
  • որ կերպարին կցանկանայիր նմանվել,
  • խոհուրդ տալիս ես ընկերներիդ կարադալ, ինչո՞ւ:

Ամանորյա զարդարանք՝ տունը, տոնական եղևնին զարդարելիս, երգի՛ր ամանորյա երգեր, բանաստեղծություններ կամ պատմի՛ր ինչ գիտես Ամանորի մասին:

Տոնական մեդիաբացիկների պատրաստում՝ Paint նկարչական ծրագրով ստեղծի՛ր ամանորյա մեդիաբացիկներ, գրի՛ր մաղթանք, շնորհավորանք:

Բնագիտական նյութերի պատրաստում՝ կատարում են բնագիտական փորձեր:

Рубрика: Без рубрики

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Սեպտեմբեր

Գիտելիքի օրը Սևանում․ Ճամփորդություն
Ծննդյան ծես
Անկախության օր
Ամենալավ տունը
Ի՞նչ է ընկերությունը
Այլընտրանքային երաժշտություն


Հոկտեմբեր

Կոմիտասյան օրերը Ապարանում
Վարպետության դաս․ դասարանական գույքի ձևավորումԱմփոփում
Հ․ Թումանյան <<Թռչունի մտածմունքը>>
Ռադիո հարցազրույց
Աշնանային գույներ․ ընտանեկան նախագիծ
Բլոգավարություն․ նկար պատմություն․ ստեղծագործական աշխատանք

Նոյեմբեր

Առցանց դասերի և ընտանեկան դպրոցի նախագծեր և ամփոփումներ
Աշնանային գույներ․ տեխնոլոգիական աշխատանք
Սեբաստացու օրեր․ Կրթահամալիրի տոն
Աշնանային հոլովակ

Դեկտեմբեր

Ձմեռ
Նամակ Ձմեռ պապիկին
Ի՞նչ է ձյունը
Հայրենագիտական ճամփորդություն
Ամանորյա ներկայացման դիտում
Սովորող-սովորեցնող
Պատրաստում ենք տարեգաթա
Ամանորյա ցերեկույթ
Ամանորը Հարավում
Ամանորյա տարեգաթա

Рубрика: Մանկավարժական ճամբար

Մանկավարժական ճամբար. Դեկտեմբերի 28-30 աշխատաժամանակ

Դեկտեմբերի 28, երկուշաբթի

  • 10․00 — դասավանդողների առավոտյան ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
  • 11․00 — թվային արվեստ սեմինար-պարապմունքներ․ ԱրտաՍահման
  • Կաբինետների, լսարանանների, լաբորատորիաների, արհեստանոց-արվեստանոցների մաքրություն, դասավորություն դպրոցներում, բակ-պարտեզների խնամք
  • պատրաստություն, Սուրբ Ծննդյան ծեսին, հունվարյան ուսումնական ճամբարներին, ստուգատեսներին
  • Այգեգործական աշխատանքներ դպրոցի բակում
  • 1-3-րդ դասարանների աճի բնութագրերի լրացում
  • 14.00 — ձմեռային ճամբարի կազմակերպումը 1-3-րդ, 4-8-րդ, 9-12-րդ դասարաններում: Ամանորի ձևավորումը՝ ներսուդրսի հանդերձանք, արդուզարդ, հանդեսների կազմակերպումը, այս տարվա ձեռքբերումները (ներկայացնում են դպրոցների ղեկավարները)
  • 16:00 — դասվարների առցանց հանդիպում

Դեկտեմբերի 29, երեքշաբթի

  • 10․00 — դասավանդողների առավոտյան ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
  • 11․00 — թվային արվեստ սեմինար-պարապմունքներ․ ԱրտաՍահման
  • Կաբինետների, լսարանանների, լաբորատորիաների, արհեստանոց-արվեստանոցների մաքրություն, դասավորություն դպրոցներում, բակ-պարտեզների խնամք
  • պատրաստություն, Սուրբ Ծննդյան ծեսին, հունվարյան ուսումնական ճամբարներին, ստուգատեսներին
  • Այգեգործական աշխատանքներ դպրոցի բակում
  • 1-3-րդ դասարանների աճի բնութագրերի լրացում
  • 14.00 — մարզական պարապմունքների կազմակերպումը 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-12-րդ դասարաններում. մարզական ստուգատես (ներկայացնում են Մանուշակ Աբրահամյանը, Լենա Ղազարյանը, Լուսինե Բուշը, Մարթա Ասատրյանը, Միքայել Ղազարյանը)

Դեկտեմբերի 30, չորեքշաբթի