Рубрика: Առականի TV

Խաբեբա վաճառականը

Մի վաճառական բարի անուն էր վաստակել, որովհետև ուրիշ մարդկանց ապրանքը, որ պահ էր տրվում նրան, հավատարմությամբ պահում և ետ էր վերադարձնում ժամանակին։ Բայց հենց որ առիթ էր լինում գողանալու, չէր հապաղում։ Մի օտարական, լսելով նրա բարի համբավը, ահագին գանձ տվեց նրան պահելու: Երեք տարի հետո այդ մարդը վաճառականից պահանջեց իր ունեցվածքը։ Իսկ վաճառակալը, գիտենալով, որ ո՛չ վկա կա, ո՛չ մուրհակ, ուրացավ։

– Ո՛չ քո ունեցվածքն եմ տեսել, ո՛չ էլ ճանաչում եմ քեզ։

Լսելով այս ամենը, մարդը տրտմեց։

Մի պառավ կին, տեսնելով նրան այդպես խիստ տրտում, հարցնում է պատճառը։

– Ով կի՛ն, – ասում է նա, դու չես կարող ինձ օգնել, ինչո՞ւ ես իզուր հարցնում։

– Աղաչում եմ, ասա՛, ի՞նչ է պատահել, թերևս կարողանամ բարի խրատ տալ։

 
Մարդը պառավին պատմում է իրեն պատահած դժբախտությունը:

– Ունե՞ս այս քաղաքում հավատարիմ բարեկամ մեկը։

– Շատ բարեկամներ ունեմ, – պատասխանում է մարդը:

– Գնա նրանց մոտ, – խրատում է պառավը, – ասա, թող շատ գեղեցիկ կողովներ գնեն, լցնեն անպետք իրերով, իբրև թե շատ մարգարիտներ, տեսակ-տեսակ ոսկեղեն գանձեր են լցրել մեջը։ Տանելով վաճառականի մոտ, թող ասեն, թե «Լսել ենք քո բարի համբավը, ուզում ենք այս գանձերը քեզ մոտ թողնել, որովհետև օտար աշխարհ ենք գնալու»։ Եվ երբ նրանք, այդ մասին խոսելիս կլինեն, այն ժամանակ դու, մոտենալով վաճառականին, կխնդրես նրանից քո գանձերը, որ նրա մոտ թողել ես։ Հուսով եմ, որ, ակնկալելով ավելի մեծ շահ և ամաչելով քո բարեկամներից, որպեսզի նրանց աչքում արդար երևա, նա անմիջապես քո ամբողջ ունեցվածքը ետ կվերադարձնի:


Մարդն արեց այնպս, ինչպես խրատել էր պառավը: Եվ երբ նրա բարեկամները վաճառականի հետ խոսում էին մտացածին գանձերի մասին, իբր թե կամենում են նրա մոտ թողնել, գալիս է մարդը վաճառականի մոտ և պահանջում իր ունեցվածքը։

— Շատ լավ եմ ճանաչում քեզ,— ասում է վաճառականը,— դու այսինչ մարդն ես և այսինչ օրն ես բերել ունեցվածքդ։ Ւնչ որ ինձ պահ ես թողել, ահա հավատարմությամբ վերադարձնում եմ քեզ:

Եվ գանձը ետ վերադարձրեց նրան։ Իսկ օտարականը, վերցնելով գանձը, ուրախությամբ գնաց իր տունը։ 

Այն եղկելի վաճառականը, խաբվելով իր ագահությունից, մնաց դատարկաձեռն:

Рубрика: Հանդիպումներ

Հանդիպում-սեմինար Լյովա Սարգսյանի հետ

Այս անգամ հանդիպում-սեմինար ունեցանք Հարավային դպրոցի դասավանդող Լյովա Սարգսյանի հետ:

Միասին քննարկեցինք մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի երկրորդ մակարդակի խննդիրները: Հանդիպմանը մասնակցեցին Հարավային դպրոցի դասվարները: Յուրաքանչյուրս ներկայացրեցինք մեկ խնդրի մեթոդական լուծում և միասին քննարկեցինք:

Рубрика: Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ. 12.04-16.04

Ապրիլի 12, երկուշաբթի

1. Ուրախ օտար լեզու- ռուսերեն

2. երգ

3. Ընթերցանություն — Խոսող ձուկը միասին ընթերցում ենք և քննարկում

4. Մաթեմատիկա — կլոր տասնյակների բաժանում և բազմապատկում

5. Տեխնոլոգիա — միասին պատրաստում ենք խորանարդ, անհրաժեշտ է սոսինձ, գունավոր թուղթ և մկրատ

Ապրիլի 13, երեքշաբթի

1. Ուրախ օտար լեզու — անգլերեն

2. մայրենի — սովորողների հետ քննարկում ենք իրենց պատրաստած տեսասահիկը

3. ընտրությամբ գործունեություն

4-5. Ես և շրջակա աշխարհը- «հոգատարություն» նախագծով ուղևորվում ենք ջերմոց-լաբարատորիա, ծանոթանում բույսորին և դրանց խնամքին

Ապրիլի 14, չորեքշաբթի

1. Մայրենի — աշխատաբք գիրք-տետրով

2. Ուրախ օտար լեզու- ռուսերեն

3. Մաթեմատիկա — կլոր տասնյակների բաժանումը

4-5. լող

Ապրիլի 15, հինգշաբթի

1. Ընթերցանություն — «Խոսող ձուկը» մաս2

2-3. Մաթեմատիկա

4. Առականի TV

5. Ես և շրջակա — Տեսասահիկի ներկայացում «Իմ մայրիկը»

Ապրիլի 16, ուրբաթ

1. Ուրախ օտար լեզու — անգլերդն

2. Հեծանվավարություն և մարմնամարզություն

3. Ընտրությամբ գործունեություն

4-5. մայրենի

Рубрика: Без рубрики, Հանդիպումներ

Զատկական ցուցահանդես-վաճառք

3-2 դասարանկ սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ցուցահանդես-վաճառքին, որի ժամանակ վաճառեցին իրենց կողմից բերված զատկական համեղ ուտեստները, տեխնոլոգիական աշխատամքները և դեկորները: Սովորողները վաճառում էին և ստացված գումարը որպես հոգատարություն, սիրով և խնամքով դնում էին հանգանակությունների արկղիկի մեջ: Արդյունքում հավաքվեց 29180 դրամ: Ծրագրին մասնակցում էին սովորողները, դասավանդողները և ընտանեկան դպրոցը:

Рубрика: Հանդիպումներ

Մենթորական հանդիպում

Յուրաքանչյուր երկուշաբթի ունենում ենք հանդիպումներ տիար Գևորգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկում ենք մի շարք մեթոդներ, որոնք կարող ենք օգտագործել մաթեմատիկական խնդիրների լուծման ժամանակ:

Այս շաբաթ տիար Գևորգին փոխարինեց Հարավային դպրոցի մաթեմատիկայի դասավանդող Լյովա Սարգսյանը:

Միասին քննարկեցինք մարտի ֆլեշմոբի առաջին մակարդակի խնդիրները: Յուրաքանչյուրս մեկական խնդիր ներկայացրեցինք և քննարկեցինք, թե ինչպես ենք սովորողներին բացատրել խնդիրները` լուծման ձևերը:

Рубрика: Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ․ 05.04-09.04

Ապրիլի 05, երկուշաբթի

  1. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  2. Երգ և երաժշտություն
  3. Ընթերցանություն — <<Զատիկն իմ ընտանիքում>>
  4. Մաթեմատիկա — ֆլեշմոբային խնդիրների քննարկում
  5. Ես և շրջակա աշխարհը

Ապրիլի 06, երեքշաբթի

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Մայրենի — <<Իմ մայրիկն ու գարունը>>
  3. Ընտրությամբ գործունեություն
  4. Տեխնոլոգիական աշխատանք — <<Ձոն>> նախագիծ
  5. Շախմատ և տրամաբանական խաղեր

Ապրիլի 07, չորեքշաբթի

  1. Մայրենի — <<Ձոն մայրիկիս>>
  2. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  3. Մաթեմատիկա
  4. Լող
  5. Լող

Ապրիլի 08, հինգշաբթի

  1. Ընթերցանություն
  2. Մաթեմատիկա
  3. Մաթեմատիկա
  4. Առականի TV
  5. Տեխնոլոգիական աշխատանք

Ապրիլի 09, ուրբաթ

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Մարմնամարզություն — հեծանվավարություն
  3. Ընտրությամբ գործունեություն
  4. Մայրենի — Աշխատանք գիրք-տետրով
  5. Մայրնի — աշխատանք բլոգներով