Рубрика: Երրորդ դասարանի աշխատանքային նախագծեր

Ամառային ուսումնական ճամբար

Նախագծի տևողությունը — մայիսի 31-ից հունիսի 11

Ճամբարային օրերին անհրաժեշտ ուսումնական պարագաներ, իրեր.

Արևային գլխարկ

Մարզահագուստ

Մարզակոշիկ

Լողի պարագաներ/լողազգեստ, ռետինե հողաթափ, գլխարկ, սրբիչ/

Ջրի շիշ․ անհատական օգտագործման համար

նոթբուք

Մայիսի 31, երկուշաբթի

09:00-09:15Ճամբարային առավոտյն ընդհանուր պարապմունք

09:20-10:05 Ուրախ օտար լեզու — ռուսերեն

10:10- 10:55 «Նուրին-նուրին » աշխատանքային նախագիծ/ համագործակցային նախագիծ Մ․ Մնացականյանի հետ/

11:00-11:20 բակային նախաճաշ

11:20-12:00 Բակային ազգային խաղեր — միասին խաղալու ենք 7 քար, սագեր և որսորդներ

12:10-13:00 Լող բացօթյա լողավազանում

13:10-13:40 Բացօթյա ընթերցանություն- բակում, ծառերի տակ ընթերցելու ենք փոքրիկ պատմություններ, լիցքաթափվենք և հանգստանանք

Հունիսի 1, երեքշաբթի

09:00-09:15 ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05 Ուրախ օտար լեզու — անգլերեն

10:10-11:05 երեխաների պաշտպանության օր — քննարկում ենք մեր իրավունքներն ու պարտականությունները, գծում աղյուսակներ, մուտքագրում և տեցադրում բլսգում

11:10-11:30 բացօթյա նախաճաշ

11:35 — 12:35 Լող, ջրային խաղեր, ուրախ պղպջակներ

12:40-13:30 Տրամաբանական, սեղանի խաղեր

Հունիսի 2, չորեքշաբթի

09:00-09:15 ճամբարային առավոտյան պարապմունք

09:20-10:05 Զարգացնող խաղեր, խաղերի միջոցով մարզելու ենք մեր հիշողությունը, տրամաբՆությունը, երևսկայությունը

10:10-10:55 Ուրախ օտար լեզու — ռուսերեն

11:00-11:15 նախաճաշ

11:20-12:40 Լող

12:45-13:30 Բացօթյա ըթերցանություն

Հունիսի 3, հինգշաբթի

09:00-09:15 ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:20 Ֆիլմի դիտում և քննարկում(Ֆիլմն ընտրելու ընթացքի մեջ է)

10:25-11:25 Խոհանոցային գործունեություն — պատրատում ենք պիցցա

11:30-11:50 համտեսում ենք մեր պատրաստած պիցցան

12:00-13:00 լող բացօթյա լողավազանում

13:00-13:30 Բլոգավարություն, ներլայացնում ենք օրվա պատումու բլոգներում

Հունիսի 4, ուրբաթ

09:00-09:15 ճամբարային առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:00 Ուրախ օտար լեզու — անգլերեն

10:05-11:05 Հեծանվավարություն, բակային խաղեր

11:10-11:30 նախաճաշ

11:35-12:30 լող

12:35-13:00 Բացօթյա ընթերցանություն

13:00-13:30 Նկարում ենք մեր ընկերներին և բնութագրում նրանց

Рубрика: Без рубрики, Երրորդ դասարանի աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ. 24.05-28.05

Մայիսի 24, երկուշաբթի

  1. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  2. Երգ
  3. Բանավոր մաթեմատիկա- զանգվածի չափման միավորները, երկարության չափման միավորները
  4. Աշխատանք բլոգներում տրված ֆայլի շուրջ
  5. Ես և շրջակա — խոսում ենք ճամփորդության մասին և կազմում անհրաժեշտ ճամփորդական իրերի ցուցակ

Մայիսի 25, երեքշաբթի

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Ուրախ մաթեմատիկա — մակերես
  3. Ընտրությամբ գործունեություն
  4. Աշխատանք տեքստի շուրջ
  5. Տրամաբանական խաղեր

Նախագիծը կթարմացվի յուրաքանչյուր օր

Рубрика: Ստեղծագործում են սովորողները

Թափթփված տղան

Զաքարյան Նարե

Գրիգորյան Ալֆրեդ

Բալաբանյան Էլինա

Ռշտունի Էմանուել

Հարությունյան Խորեն

Կարախանյան Աշոտ

Ղազարյան Րաֆֆի

Թովմասյան Արեգ

Գալոյան Միկա

Մարգարյան Արիանա

Հարությունյան Ջեյն

Մկրտչյան Ալիսա

Մխոյան Գայանե

Դավիդյան Դանիել

Սարդարյան Նատալի

Սարգսյան Մոնիկա

Հակոբյան Ռոբերտ

Զադոյան Հայկ

Գաբրիելլա Ալբերտ

Մանուկյան Սոնա

Պողոսյան Գարիկ

Արշալույսյան Աշոտ

Այդինյան Ստելլա

Рубрика: Ստեղծագործում են սովորողները

Սխալ հեքիաթ․ ստեղծագործում են սովորողները

Զաքարյան Նարե

Գրիգորյան Ալֆրեդ

Բալաբանյան Էլինա

Հակոբյան Ռոբերտ

Ռշտունի Էմանուել

Հարությունյան Խորեն

Կարախանյան Աշոտ

Ղազարյան Րաֆֆի

Թովմասյան Արեգ

Մարգարյան Արիանա

Մխոյան Գայանե

Դավիդյան Դանիել

Մկրտչյան Ալիսա

Սարգսյան Մոնիկա

Սարդարյան Նատալի

Հարությունյան Ջեյն

Գալոյան Միկա

Մանուկյան Սոնա

Զադոյան Հայկ

Գաբրիելլա Ալբերտ

Այդինյան Ստելլա

Արշալույսյան Աշոտ

Պողոսյան Գարիկ

Рубрика: Ստեղծագործում են սովորողները

Մեղուն և հավը. Ղազարոս Աղայան

Զաքարյան Նարե

Գրիգորյան Ալֆրեդ

Բալաբանյան Էլինա

Հակոբյան Ռոբերտ

Ռշտունի Էմանուել

Հարությունյան Խորեն

Կարախանյան Աշոտ

Ղազարյան Րաֆֆի

Թովմասյան Արեգ

Մարգարյան Արիանա

Մխոյան Գայանե

Դավիդյան Դանիել

Մկրտչյան Ալիսա

Սարգսյան Մոնիկա

Սարդարյան Նատալի

Հարությունյան Ջեյն

Գալոյան Միկա

Մանուկյան Սոնա

Զադոյան Հայկ

Գաբրիելլա Ալբերտ

Արշալույսյան Աշոտ

Պողոսյան Գարիկ

Рубрика: Ճամփորդական նախագծեր, Բարձունքի հաղթահարում

Բարձունքի հաղթահարում

Մասնակիցներ — 3.2 դասարան

Պատասխանատունռր — Մոնիկա Տոնոյան և Վիկտորյա Հովսեփյան

Վայր՝ Բջնի, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք:

Օր՝ Մայիսի 26

Մեկնում՝ ժ. 9:30, Վերադրաձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց, ժ. 9:30
Վերադարձը՝ Հարավային դպրոց, ժ. 16:00

Երթուղի՝ Երևան-Նոր Հաճնի կամուրջ-Նոր Գեղի-Արգել-Քարաշամբ-Բջնի

Հաղթահարվող բարձունքը՝ Բջնիի բերդ

Նպատակը՝ Սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում: Էկո հայրենագիտական աշխատանք: Բջնիի դպրոցի հետ համագործակցային աշխատանք։

Նախագծի ընթացքը՝ Մինչև բարձունքի հաղթահարումը նախատեսվում է ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել: Հրապարակել սովորողների բլոգներում, գծել երթուղու քարտեզը։

Ճանապարհի նկարագրություն՝

Երևան- Բջնի հեռավորությունը՝ 47,9 կմ, 56ր: Բջնի բերդի բարձունք հետևյալ երթուղով՝ Բջնիի միջն․ դպրոց, սովորողների հետ դեպի Բջնի սբ. Աստվածածին, Բջնի ամրոց, քայլարշավ դեպի սբ. Սարգիս, հանգիստ Բջնի գետի հովտում:

  1. Ընդմիջում
  2. Գետի մոտ էկո աշխատանք
  3. Քայլքով հաղթահարում ենք բարձունքը
  4. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  5. Երաժշտական դադար- համերգ վանքի բակում
  6. Ազգային խաղեր վանքի հարակից դաշտում

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ

Ախտահանիչ միջոց, թաց ու չոր անձեռոցիկ
Օրապահիկ, ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ

Рубрика: Ջանի Ռոդարի

Թափթփված տղայի ճամփորդությունը

— Մա՛մ, գնում եմ զբոսնելու:
_ Գնա՛, Ջովանի՛, բայց փողոցն անցնելիս զգույշ կլինես:
_ Լա՛վ, մա՛մ: Հաջող:
_ Դու միշտ էլ այնքան թափթփված ես, որ…
_ Հա՛, մա՛մ: Հաջող:
Եվ Ջովանին ուրախ-ուրախ տանից դուրս թռավ:
Սկզբում նա շա՜տ ուշադիր էր: Անընդհատ կանգնում էր, շոշափում էր ինքն իրեն.
_ Ամեն ինչ տեղո՞ւմ է, ոչ մի բան չե՞մ կորցրել,-հարցնում էր ինքն իրեն ու ծիծաղում:
Ջովանին այնքան գոհ էր իր ուշադրությունից, որ ուրախությունից ճնճուղի նման թռվռում էր: Հետո սկսեց ցուցափեղկերը դիտել, մեքենաներին նայել, ամպերին: Պարզ է չէ՞, անախորժություններն սկսվեցին:
Շատ քաղաքավարի մի պարոն թեթև նախատեց նրան.
_ Էս ի՜նչ թափթփված ես դու, ա՛յ տղա: Տե՛ս, մատներդ կորցրել ես:
_ Վա՜յ, ճիշտ որ: Էս ի՜նչ թափթփվածն եմ ես:
Ջովանին սկսեց մատները փնտրել: Բայց մի դատարկ բանկա գտավ: Դատա՞րկ: Տեսնես առաջ ի՞նչ է եղել դրա մեջ, հո միշտ դատարկ չի՞ եղել… Ջովանին արդեն մոռացել էր, որ ինքն իր մատները պիտի փնտրեր: Հետո արդեն բանկայի մասին էլ մոռացավ, որովհետև մի կաղ շուն տեսավ:
Նա ընկավ շան ետևից, բայց չէր հասցրել մինչև տան ետևը վազել, երբ կորցրեց ձեռքը: Կորցրեց ու չնկատեց էլ: Վազում է իր համար, ոնց որ ոչ մի բան չի եղել:
Մի բարի մորաքույր կանչում է նրա ետևից.
_ Ջովանի՜, Ջովանի՜: Ձեռքդ կորցրել ես:
Բայց նրա պետքն էլ չէր, չլսեց:
_ Դե լավ, ոչինչ,-որոշեց բարի տիկինը,-ձեռքը կտանեմ մորը կտամ: Եվ նա գնաց Ջովանիենց տուն:
_ Սինյորա՛, ահա ձեր տղայի ձեռքը:
_ Ա՛յ թափթփվածի մեկը: Չգիտեմ ինչ անել այդ ցրվածին: Այսպիսի ցրված մարդ կյանքումս չեմ տեսել:
_ Այո, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ հետո մի ուրիշ բարի տիկին եկավ:
_ Սինյորա՛, ես ինչ-որ մեկի ոտքն եմ գտել: Կարո՞ղ է սա Ձեր Ջովանիինն է:
_ Իհարկե՝ նրանն է: Ծակ կոշիկից ճանաչեցի: Էս ինչ ցրված տղա ունեմ: Չգիտեմ՝ ինչ անեմ նրան:
_ Այո՛, իհարկե: Բայց աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Մի քիչ էլ ժամանակ անցավ. Ջովանիենց տուն հերթով եկան տարբեր մարդիկ: Մի ծեր տատիկ, բլիթներ բաժանողը, վագոնավար և նույնիսկ մի թոշակառու ուսուցչուհի: Բոլորը Ջովանիի ինչ-որ մասն էին բերում՝ մեկը՝ ոտքը, մեկը՝ ականջը, մեկը՝ քիթը:
_ Աշխարհում իմ տղայի նման ցրված տղա չկա,- հուսահատվում էր մայրը:
_ Իզուր եք հուսհատվում, տիկի՛ն, աշխարհի բոլոր երեխաներն էլ այդպիսին են:
Վերջապես հայտնվեց նաև ինքը՝ Ջովանին ` թռչկոտելով մի ոտքի վրա, բայց ինչպես միշտ ճնճուղի նման ուրախ ու համարձակ: Իսկ մայրիկը միայն գլուխն էր տմբտմբացնում: Հետո նրան հավաքեց-կարգի բերեց և համբուրեց:
_ Ամեն ինչ տեղում է, մա՛մ: Ոչ մի բան չե՞մ կորցրել: Տեսնո՞ւմ ես՝ ինչ տղա եմ:
_ Այո՜, դու ամենալավն ես:

Рубрика: Հոդված

Մաթեմատիկայի կազմակերպումը երրորդ դասարնում

Մաթեմատիկայի կազմակերպումը երրորդ դասարանում իրականացավ բավականին ակտիվ և հագեցած։ Յուրաքանչյուր դասաժամ սկսվում էր բանավոր մաթեմատիկայով, ապա անցում էինք կատարում համակարարգիչներով աշխատանքին։

Դասի 10-15րոպեն իրականացնում էինք բանավոր համրանք, ապա բանավոր հաղորդվում էր նոր նյութը, որն իրականացնում էինք այնպես, սովորղն անգամ գլխի չէր ընկնում, որ նոր հասկացություններ մտավ իր բառապաշարի շարքը։

Խաղացել ենք մի շարք մաթեմատիկական խաղեր։ Սովորողների սիրելի խաղերից էր թիվը հաջորդականությամբ մեծացնելու խաղը։ Միշտ թվերը մեծացնում էինք այնքան, որքան կարողանում էինք։

Ունեցել ենք ընտանեկան նախագծեր, որոնց ժամանակ կատարել ենք մի շարք գործնական աշխատանքներ տարբեր չափման միավորներով։

Ունոցոլ եմ նաև ընտրությամբ գործունեության մաթեմատիկայի խումբ։ Հիմնականում դասերն իրականացրել ենք բացօթյա տարածքներում։ Սովորողների, ինչպես նաև ինձ համար բավականին հաճելի է ասերն անցկացնել բացօթյա, անկաշկանդ միջավայրում։

Մաթեմատիկական դասերի ընթացքում լուծել ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները, վերածել ենք խաղի։

Համակարգչային ծրագրերից շատ ենք օգտվել Paint-ից և Word-ից։

Տրվել են նաև առաջադրանքներ, երբ սովորողները հենց իրենք են կազմել խնդիրներ, նկարել իրենց կազմած խնդիրները, ապա ուղարկել ընկերներին և միասին լուծել հենց իրենց կազմածը։

Առաջադրանքները կազմել եմ տարբեր դասագրքերից օգտվելով։ Նախապես կազմել եմ և տեղադրել Word ֆայլում, ապա իրենց ուղարկել դասի ընթացքում էլեկտրոնային հասցեներով։

Տրված նյութերն ամփոփելու համար օգտվել եմ Google form ծրագրից և սովորողները առցանց կատարել են տրված առաջադրանքները։ Աշխատանք այնքանով էր արդյունավետ, որ կարողանում էիր հասկանալ, թե որքանով են յուրացրել տրված նյութը։

Սովորողները ծանոթացել են նաև Sudoku խաղին, ուրախ եմ, որ ոմանք սիրել են այն, և դարձրել իրենց ազատ ժամի խաղերից մեկը։