Рубрика: Վերապատրաստում

Ուսումնական բնագավառը և դասավանդվող առարկան՝ ըստ հանրակրթության  պետական չափորոշչի 

Ուսումնական բնագավառը և դասավանդվող առարկան՝ ըստ հանրակրթության պետական չափորոշչի

Գործնական պարապմունք` 4 ժամ (0, 5 կրեդիտ)

1-ին պարապմունքԱնդրադարձ հանրակրթության պետական չափորոշչին, անդրադարձ <<Իմացումի հրճվանք>> կրթական ծրագրին

Կարդալ, նշումներ կատարել, դուրս բերել հանրակրթության պետական չափորոշչի՝ գիտելիքի, ինչպես նաև արժեքների և վերաբերմունքի ձևավորմանը վերաբերող վերջնարդյունքները:

  1. վերլուծի և ընկալի տարբեր բնույթի գրական հայերեն տեքստեր և հասկանա դրանց հիﬓական գաղափարը։
  2. Հայերեն ազատ զրուցի իրեն հետաքրքրող թեմաների մասին, կառուցի ընտրված նպատակին, խնդիրներին և լսարանին համապատասխան գրագետ բանավոր և գրավոր խոսք, այդ թվում՝ հրապարակային խոսք, կիրառի ոչ վերբալ հաղորդակցման տարատեսակ ﬕջոցներ (ազգային փոքրամասնությունների դպրոցների պարագայում կարող է նաև իր մայրենի լեզվով, իսկ կրթության առանձնահատկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման ﬕջոցով)։
Читать далее «Ուսումնական բնագավառը և դասավանդվող առարկան՝ ըստ հանրակրթության  պետական չափորոշչի «
Рубрика: 2020-2021 ուսումնական տարի

Տեխնոլոգիական աշխատանք

Վայրը`  Հարավային դպրոց-պարտեզ

Օրը` Սեպտեմբերի 22, ժամը՝ 11:00-12:00

Անհրաժեշտ նյութեր`  ալյուր, աղ, ջուր, գունաներկ, ձեթ

Նկարագրություն`

10-15 րոպե ալյուրով այլընտրանքային նկարչություն ենք անում, հետո անհրաժեշտ
բաղադրամասերը չափում ենք, լցնում թասիկի մեջ և պինդ խմոր հունցում: Խմորը
բաժանում ենք փոքր գնդերի: Երեխաների ձեռքերը ձեթոտում ենք, ձեռքի ափի մեջ իր նախընտրած գունաներկից կաթեցնում և խմորի գնդիկներից մեկը
տալիս, որպեսզի լավ տրորելով խմորը գունավորի: Երբ գունավոր գնդիկները պատրաստ   լինեն, առաջարկում ենք ծեփել նախընտրած հեքիաթի հերոսին:
Ստեղծված կերպարներով ծանոթ հեքիաթ ենք բեմադրում կամ նորը հորինում:

ամփոփում՝

Рубрика: Վերապատրաստում

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչ

Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան

  1. Կարդալ կարգը, քննարկել, անել առաջարկություններ, դիտարկումներ 

Մխիթար Սեբաստացի կրթահամլիրը հայտնի է իր հեղինակային նախագծային ուսուցման մեթոդներով, որի ժամանակ սովորողին տրվող ցանկացած ուսումնական նյութ տրվում է հետաքրքիր նախագծերի իրականացման միջոցով: Յուրաքանչյուր դասավանդող ուսումնական տարվա սկզբում հրապարակում է տվյալ ուսումնական տարվա նախագիծը, որտեղ արտացոլվում են ինչպես շուրջտարյա նախագծերն, այնպես էլ կարճաժամկետ նախագծեր: Նախագծի իրականացումը ակնկալում է մի շարք խնդիրների լուծում, որի միջոցով կարող ես հասնել քո առջև դրված նպատակներին: Յուրաքանչյուր նախագիծ իրականացնելուց առաջ գրվում է նախագծի պլանը, իսկ վերջում պետք է կատարվի ամփոփում, որտեղ կարտացոլվի նախագծում իրականացվող կետերը:

Կրթահամալիրը լինելով բաց և թափանցիկ, իրականացնում է նախագծեր, որոնք բաց են և հասանելի բոլորին: Տեսանելի են ինչպես նախագծերն, այնպես էլ դրանց իրականացման ընթացքը: Ինչպես նշվեց, նախագծերը բաց են և կարող են նախագծի մասնակից դառնաց ցանկացածը, փոփոխելով նախագծի որոշ կետեր, նպատակներ, խնդիրներ և ակնկալվող արդյունքներ:

Ուսումնական բլոգներում գործում են նախագծեր բաժինը, որտեղ է արտացոլվում է նախագիծը: Այն նախագծերը, որոնք կրթահամալիրային են, ունեն իրենց առանձնահատուկ տեղը mskh.am կայքում։ Կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց ունի իր ենթակայքը, որտեղ երևում են տվյալ դպրոցում դասավանդողների նախագծերն ու արդյունքները։

Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ ունի հստակ կառուցվածք, որտեղ պետք է երևա նախագծի անվանումը, իրականցման ժամկետները, նպատակներն ու խնդիրները, ակնկալվող արդյունքները։ Ընթացքում պետք լուսաբանվեն նախագծի ընթացքը, իսկ նախագիծն ավարտելուց հետո, պետք երևա տվյալ նախագծի արդյունքը։

Նախագիծը հրապարակվում է իրականացնելուց մեկ շաբաթ շուտ, իսկ արդյունքն ամփոփվում է, նախագիծն ավարտելուց մեկ շաբաթ հետո։ Նախագծի արդյունքները պետք է ամփոփվեն անհատական, ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում։ Կրթահամալիրային նախագծերն արտացոլվում են ուսումնական օրացույցում, որտեղ նշվում է նաև նախագծի իրականացման ժամկետները։

Ստուգատեսերը, համերգ֊ցուցադրությունները, ճամփորդությունները, վարպետության դասերը, կլոր֊սեղանները նույնպես համարվում են նախագծեր։ Տրված հաշվետվությունից, ամփոփման ձևից ելնելով կրթահամալիրի աշխատողներին նշանակվում է լրավճար, մասնակից սովորողներին կարող է տրվել մրցանակներ։


Կարդալ և գրավոր վերլուծել հոդվածը։

Կարդացել եմ վերը նշված չորս հոդվածները։ Բոլոր հոդվածներն էլ հետաքրքիր էին, ուսուցանող և զարգացնող։

«Ընտանեկան դպրոց» հասկացությունը երկար տարիներ գործում է կրթահամալիրում, իսկ Կորոնավարակի սրացման ընթացքում այն դարձավ առավելի կիրառելի և ընդունելի հասարակության կողմից։

Հասարակության մեջ ձևավորված է այն կարծիքը, որ սովորղը պետք է գնա դպրոցի, սովորի, ձեռք բերի փորձ, ճանաչի շրջակա աշխարհը։ Կրթահամնալիրը դեռ վաղուց որդեգրել է այն համոզմունքը, որ ընտանիքն է առաջին դպրոցը, որտեղ երեխան կարող է սովորել և ճանաչել աշխարհը։ Ընտանեկան դպրոցը լավագույն միջավայրն է, որտեղ կարող ես սովորել, համագործակցել ընտանիքիդ հետ, հանդես գալ սովորեցնողի դերում։

Առարկայական ֆլեշմոբերը լավագույնն են ընդգծում այն կապը, որը ստեղծում է կրթահամլիրը սովորողների և ընտանիքների միջև։ Յուրաքանչյուր ամիս մեկնարկվում են ֆլեշմոբեր, որոնք սովորողը պետք է իրականացնի տանը, համագործակցելով ընտանիքի անդամների հետ։

Рубрика: Ագարակ

Ուղևորություն ուսումնական ագարակ

Ուսումնական նախագիծ․ նախագիծ․ ուսումնական Ագարակ

հասցե Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան ։ Հեռ 094. 12.50.45

Օրը՝ Սեպտեմբերի 16, ժամը ` 10:00 ֊11:30

Մասնակիցներ Հարավային դպրոց-պարտեզի 1-2 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ` Մոնիկա Տոնոյան, Մարինե Մանուկյան

Խնդիրներ՝

  • Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս։
  • Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս։
  • Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն։

Նպատակ՝

  • Ճանաչել Ագարակի կեմդանիներին
  • Հոգատար վերաբերմունքի ձևավորել կենդանիների նկատմամբ
  • Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
  • Սովորել ձիավարության անվտանգության կանոնները
  • Ստեղծել նպաստավոր պայման մարդ-կենդանի կապի ձևավորման և պահպանման համար

10:00-10:20֊ Այց դեպի ագարակ

10:20-10:45 ֊ շրջայց ագարակում, երգում ենք մեր սովորած երգերն ու արտասանում ոտանավորները

10:50֊11:00- Նախաճաշ

11:00-11:30 -Կենդանիների ծանոթացում՝ վախերի հաղթահարում

Երգեր ` Ձիուկ , Արևների շարք, Պզզան մեղու, «Գնավեք, տեսեք»

Ճանապարհային քարտեզ— Կուղևորվենք Հարավային դպրոց -պարտեզից երթուղային մեքենայով, վերջնագիծը՝ ագարակ։

Անհրաժեշտ իրեր`

  • միրգ և բանջարեղեն կենդանիների համար
  • ուսապարկ, անհատական ջրաման
  • չոր և խոնավ անձեռեցիկ
  • բուժական արկղիկ
  • աղբի տոպրակ
  • արևապաշտպան գլխարկ։

Մեդիագործիքներ`

  • հեռախոս։

Արդյունքը` սաները իրենց այցի և տպավորությունների մասին կպատմեն և տեսանյութերով կհրապարակվի բլոգում և ենթակայքում ։

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Վերապատրաստում

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

ՏՀՏ հմտությունների զարգացում

ՏՀՏ հմտությունների զարգացում

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի

Կրթահամալիրի տոն. Ճամփորդություն

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ 1-2 դասարանի սովորողներ, Դասվար՝ Մոնիկա Տոնոյան, Դասվարի օգնական՝ Մանրինե Մանուկյան, Երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան

Ճամփորդության վայր` Կասկադ


Ճամփորդության օրը` 

Ճամփորդության սկիզբը`

Նպատակը՝

Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, ազգային երգ ու պարի տարածում, կրթահամալիրում իրականացվող հարիսայի ծեսի հրավիրատոմսերի բաժանում, քայլարշավ:

Խնդիրները

  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում

Նախագծի իրականացման նկարագրությունը

Սովորողները

  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, փողոցները
  • Երաժշտական գործունեություն և պար
  • Քայլարշավ
  • Հանրօգուտ աշխատանքի իրականացում /մաքրում են տեղանքը/
  • Գուաշներով, պլանշետներով նկարում
  • սեփական ձեռքերով ստեղծում ենք տիկնիկներ
  • հրավիրատոմսերի բաժանում

Ակնկալվող արդյունքները

  • Ծանոթանում են տեղանքին, այգուն
  • Հավաքում են տեղեկություններ, պատմում և ձայնագրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը:
  • Շրջակա միջավայրին մասնակից են դարձնում շրջապատին

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի դասարանական բլոգում և ենթակայքում։

Рубрика: Без рубрики, Աշխատանքային նախագիծ, 1-ին դասարան

Աշխատանքային նախագիծ. 13.09-17.09

Սեպտեմբերի 13, երկուշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20 -10:00 Լեզվագործունեություն, սովորում ենք Ղ. Աղայանի «Կատու» բանաստեղծությունը
  2. 10:10-10:45 աշնանային լողափ
    10:45-11:00 նախաճաշ
  3. 11:05-11:30՝ ուրախ, բանավոր մաթեմատիկա` ուղիղ և հետ հաշիվ մինչև տասը, ծափերով հաշիվ: Երկրաչափական պատկերներ
  4. 11:35-12:00 ուրախ օտար լեզու` ռուսերեն
    12:05-12:30 ուրախ օտար լեզու` անգլերեն
  5. 12:35-13:15 աշխատանք համակարգչով: Paint համակարգչային ծրագրով ստեղծում ենք երկրաչափական պատկերներ և գունավորում:
    13:20-13:35 զբոսանք Հարավային դպրոցի բակում
    13:35- երկարացված օրվա կազմակերպում

Սեպտեմբերի 14, երեքշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-10:00՝ բացօթյա մարմնամարզություն
  2. 10:10-10:45՝լեզվագործունեություն, «Կատու» բանաստեղծության վերհիշում
  3. 10:45-11:00՝ նախաճաշ
  4. 11:05-11:50՝ ընտրությամբ գործունեություն
  5. 12:00-12:45՝ շախմատ
  6. 12:50-13:10՝ ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
    13:15-13:35՝ ուրախ մաթեմատիկա, ուղիղ և հետ հաշիվ, առարկայի գույն, ձև և չափ, վերև ներքև։ Խաղում ենք տարբեր խաղեր
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Սեպտեմբերի 15, չորեքշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09:40՝ լեզվագործունեություն
    09:40-10:00՝ ուրախ օտար լեզու անգլերեն
  2. 10:00-10:45՝ ուրախ մաթեմատիկա՝ ուղիղ և հետ հաշիվ, առարկաների հատկությունները՝ գույն, ձև, չափ
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-11:50՝ Սովորում ենք Ղ. Աղայանի «Սագիկ» բանաստեղծությունը
  4. 12:15-13:20՝ Սովորում ենք ճամփորդական կանոնները, նախապատրաստվում ենք ագարակ գնալուն, կրկնում ենք մեր սովորած երգերն ու բանաստեղծությունները
  5. 13:35- երկարացված օրվա կազմակերպում

Սեպտեմբերի 16, հինգշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-10:00՝ Կրկնում ենք «Սագիկ», «Կատու», «Մեղու» բանաստեղծությունները, «Գնացեք, տեսեք», «Ձիուկ», «Արևների շարք» երգերը
  2. 10:00-10:20՝ ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
  3. 10:20-11:40՝ ուղևորություն ագարակ
  4. 11։40-13:00՝ լող փակ լողավազանում
  5. 13:00-13:35՝ կիսվում ենք օրվա տպավորություններով
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Սեպտեմբերի 17, ուրբաթ

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09:40՝ աշխատանք համակարգչով, երկրաչափական պատկերներով կառուցում ենք պատկերներ
    09:40-10:00՝ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
  2. 10:05-10:45՝ երգ և երաժշտություն
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-12:00՝ ընտրությամբ գործունեություն
  4. 12:00-12:20՝ ուրախ օտար լեզու՝ անգլերեն
    12:25-13:00՝ տեխնոլոգիական աշխատանք, ծեփամածուկով պատրաստում ենք մեր սիրելի կենդանին
  5. 13:00-13:35՝ աշնանային լողափ
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում
Рубрика: Վերապատրաստում

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Առաջին պարապմունք․ 2 ժամ

Տեսական մաս․ Ընդհանուր ծանոթություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, ՀՀ Սահմանադրություն, գլուխ 2։

Читать далее «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն»
Рубрика: Ղազարոս Աղայան

Կատու

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Ղազարոս Աղայան