Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ճամփորդական նախագծեր, Ճամփորդություններ

Կոմիտասյան օրեր. այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Կոմիտասյան օրերի շրջանակում ուսումնական այց Կոմիատասի թանգարան-ինտիտուտ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ

Դասվար՝ Մոնիկա Տոնոյան

Պատասխանատուներ՝ Մարիամ Մնացականյան, Մոնիկա Տոնոյան

Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ժամկետը՝ Հոկտեմբերի 6 ժամը՝ 14:00-16։30

Ծրագիր՝

Արևների շարք
Փայտե ձիուկ
Կաքավիկ
Կոտ ու կես
Հոփ-   

Նպատակը՝ 

Սովորողին ծանոթացնել Կոմիտասին.թանգարանում սովորողը կտեսնի, կլսի Կոմիտասի մասին տեղեկություններ, ավելի լավ կճանաչի, կհասկանա «Կոմիտասյան օրեր», «Կոմիտաս անտիվիրուս» հասկացությունների իմաստը:

Արդյունք՝

Սովորողները իրենց ուսումնասիրած աշխատանքի հիման վրա ձեռք կբերեն առավել արմատական գիտելիքներ Կոմիտասի մասին, այլընտրանքային տեղեկատվությունը և կրթական ծրագրի գործընթացը կօգնի ավելի վառ հիշել ստացած իմֆորմացիան։

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Աշխատանքային նախագիծ, 1-ին դասարան

Աշխատանքային նախագիծ. 04.10-08.10

Հոկտեմբերի 04, երկուշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20 -10:00 Լեզվագործունեություն. հորինում ենք փոքրիկ պատմություն սարի մասին և նկարում
  2. 10:05-10:45 ուրախ բանավոր մաթեմատիկա. խաղում ենք 1…9 թվանշններով
    10:45-11:00 նախաճաշ
  3. 11:05-11:50՝ մարմնակրթություն և հեծանվավարություն
  4. 11:55-12:15ուրախ օտար լեզու` անգլերեն
    12:15-12:40 ուրախ օտար լեզու` ռուսերեն
  5. 12:45-13:30աշխատանք համակարգչով: Paint համակարգչային ծրագրով նկարում ենք 1…9 թվանշանները
    13:35- Երկարացված օրվա կազմակերպում

Հոկտեմբերի 05, երեքշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-10։05՝ Շախմատ, ծանոթություն
  2. 10։10-10։30՝ Ուրախ օտար լեզու անգլերեն
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-11:50՝ ընտրությամբ գործունեություն
  4. 12:00-12։45՝ Ռադիո- իմ ուսուցիչը
  5. 12։50։13։30՝ աշխատում ենք համակարգչով. նկարում ենք «իմ ուսուցիչը» վերնագրով
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Հոկտեմբերի 06, չորեքշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09:40՝ ուրախ օտար լեզու` ռուսերեն
    09:40-10:00՝ ուրախ օտար լեզու` անգլերեն
  2. 10:00-10:45՝ ուրախ մաթեմատիկա. աշխատում ենք աշխատանքային թերթիկներով,
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-11:50՝ Կոմիտասի մասին հաղորդուծ ենք տեղեկատվություն
  4. 11։55-13:00՝ ճամփորդական կանոնների վերհիշում
  5. 13։00-13։35 Երգում ենս մեր սովորած կոմիտասյան երգերը
  6. 13:35- 16:30 ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան

Հոկտեմբերի 07, հինգշաբթի

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-09։40՝ Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
  2. 09։40֊10։00՝ Ուրախ օտար լեզու` ռուսերեն
  3. 10։05֊10։45՝ ուրախ մաթեմատիկա` աշխատում ենք աշխատանքային թերթիկներով
    10։50-11։10՝ նախաճաշ
  4. 11։20-13:00՝ ուղևորություն փակ լողավազան, լող
  5. 13:05-13:30՝ հանգստի ժամ և հեքիաթի ունկնդրում
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում

Հոկտեմբերի 08, ուրբաթ

08:30-09:00- միասնական երթուղիների, սովորողների դիմավորում

09:00-09:15 առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. 09:20-10:00՝ լեզվագործունեություն
  2. 10:05-10:45՝ երգ և երաժշտություն
    10:45-11:00՝ նախաճաշ
  3. 11:05-12:00՝ ընտրությամբ գործունեություն
  4. 12:00-13:00՝ տեխնոլոգիական աշխատանք
  5. 13:00-13:35՝ հեքիաթի ունկնդրում
    13:35՝ երկարացված օրվա կազմակերպում
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Հոդված, Առաջին դասարան, Ինքնակրթություն

Ուսումնական գործունեությունների նկարագրություն

  • Մաթեմատիկայի ուսումնական գործունեության կազմակերպումը դասարանում

Մաթեմատիկան կազմակերպվում է բանավոր, խաղային միջոցներով։ Սովորողներն ամեն առավոտ բանավոր, բարձրաձայն հաշվում են իրենց քանակը և ըստ այդմ որոշում, թե քանի՞սն են ներկա։ Հաշվելու ընթացքում զույգ թվերի ժամանակ տալիս ենք ծափ, փորձում ենք ճանաչել զույգ և կենտ թվերը։ Յուրաքանչյուր թեմա բացատրվում է խաղի միջոցով։ Ծանոթացել են 1….9 թվանշանների գրելաձևին, կարողանում են ճանաչել թվանշանը և տվյալ նիշին համապատասխան թվել առարկաների քանակ։ Դասարնաում բոլորը կարողանում են ուղիղ և հետ հաշվել, զույգ թվերի ժամանակ ծափ տալ։ Գիտեն, թե ո՞րն է աջը և ո՞րը ձախը։ Խաղերի միջոցով ծանոթացել ենք առարկայի ձևին, չափին, գույնին, կարողանում ենք համեմատել առարկաները ըստ առարկայի հատկությունների։ Մաթեմատիկայի դասին կիրառում ենք նաև Paint համակարգչային ծրագիրը, որտեղ սովորողները ստեղծում են ըստ պահանջի երկրաչափական պատկերներ։ Օրինակ՝ տրվում է առաջադրանք, որտեղ պետք է սովորողը ներկայացնի մեկ կարմիր քառակուսի և 2 կապույտ շրջան, սովորողը կառուցում է տվյալ պահանջին համապատասխան պատկերենր։

Մաթեմատիկայի ընթացքում սովորղները կարծում են, որ պարզապես զվարճացնող խաղեր են խաղում, չհասկանալով, որ սովորում են նոր թեմա, նոր հասկացություններ։ Հենց իրենք են անմիջապես դառնում մաթեմատիկայի կրողը և փոխանցողը։

  • Հայոց լեզվի  ուսումնական գործունեության կազմակերպումը դասարանում

Լեզվագործունեությունը կիրառում ենք բոլոր դասաժամերին, հարստացնելով մեր բառապաշարը։ Լեզվագործունեության և ընթերցանության դասաժամերը կիրառում ենք փոխկապակցված։ Ծանոթացել ենք Հ. Թումանյանի «Ծիտը», «Ճամփորդները», «Երկինքը փուլ է գալիս», «Պոչատ աղվեսը», «Սուտասանը» հեքիաթներին։ Հեքիաթները միասին վերլուծել ենք, դուրս ենք հանել գործող գլխավոր հերոսներին և այդ հերոսներին վանկատել ենք, հեգել, որոշել, թե որ հնչյունով է սկսվում տվյալ բառը, նոր բառեր կազմել այդ հնչյուններից։

Բարձունքի հաղթահարման ընթացքում ծանոթացել ենք «սար» բառին, միասին վանկատել, որոշել վանկերի քանակը, հեգել, որոշել հնչյունների քանակը, որից հետո սովորողները նկարել են սար և փորձել պատկերել ՍԱՐ բառը։ Մի մասն արդեն ճանաչում է Սար բառի հնչյունների գրելաձևը, մի մասը դեռ չի ճանաչում։

  • Ընթերցարանի ժամին ուսումնական գործունեության կազմակերպումը դասարանում

Ինչպես նշվեց լեզվագործունեությունը և ընթերցանությունը փոխկապակցված են իրականացվում և առանձին դասաժամերով չեն արտահայտվում։ Սովորողները ծանոթաել են ինչպես թումանյանական մի շարք հեքիաթների, այնպես էլ սովորել են մի շարք հայ մեծանունների ոտանավորներ։ Օրինակ՝ Ղ.Աղայանի «Առավոտը գյուղում», «Ծիտն ու բազեն», «Սագիկ», Հ. Թումանյանի «Լուսաբացին», «Շունը», «Կռունկներ», Աթաբեկ Խնկոյանի «Մեղու» և այլ սիրելի ոտանավորներ։

Սովորաղները իրենց սովորած ոտանավորների և հեքիաթների բովանդակությունը նկարում են Paint համակարգչային ծրագրով։

Նախատեսում ենք TV և Ռադիո նախագծեր, որտեղ սովորողները կներկայացնեն սիրելի հեքիաթներն ու ոտանավորները։

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Վերապատրաստում

Մանկավարժության ընդհանուր բաղադրիչ. թեմա 3

  • Կազմել մեկ նախագիծ՝ իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, սովորողների հետ իրականացնել այն։

Գինեգործության նախագիծ

  • Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները, բացթողումները։ 

Գինեգործության նախագծի ամփոփումն ներկայացված է՝

Գինեգործության սեմինար֊դաս

Գինու արարում

Խաղողախաղ֊տառախաղ

Գինու պիտակներ. Մեդիագրագետիկներ 

Որթատունկ

Խաղողի և գինու դպրոց. հոդված:

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Ջանի Ռոդարի, Զարգացնող խաղեր

Լողացող փականներ

Ռոդարիական խաղերը հայտնի են իրենց զարգացմանն ուղղված մի շարք նպատակներով: Նմանատիպ խաղերի ժամանակ աշխատում են միաժամանակ բոլոր զգայարանները, որոնք առավել արդյունավետ են դարձնում մտածողության, ստեղծագործական մտքի զարգացումը: Սովորողները խաղացին մաթեմատիկական խաղ, որի ժամանակ հաշվեցին, բաժանվեցին 2 հավասար խմբերի, այնուհետև հաշվեցին իրենց առջև դրված փականների քանակը, որոշեցին որտեղ է շատ, որտեղ քիչ: Տարաների մեջ լցրեցինք ջուր և շերեփների օգնությամբ սկսեցին փականները տեղափոխել մեկ ամանից մյուս աման:Տեղափոխվող փականների քանակը որոշվում էր խաղաքարտերի օգնությամբ: