Рубрика: Մենթորի էջ

Մենթոր ուսուցիչներ. նշանակման, գործունեության կարգ

Մենթոր (խորհրդատու) լինում է կրթահամալիրի այն մանկավարժական աշխատողը, որ ունի կրթահամալիրում բլոգներով, նախագծերով ուսուցում իրականացնելու արդյունավետ փորձ, վայելում է գործընկերների վստահությունը, ցանկություն ունի փոխանցելու իր փորձը և նպաստելու գործընկերոջ՝ մանկավարժական գործունեության մեջ ինքնահաստատմանը։ 

Читать далее «Մենթոր ուսուցիչներ. նշանակման, գործունեության կարգ»
Рубрика: Մենթորի էջ

Մենթորական աշխատանք

Խորհրդատվություն ստացող  երկարացված օրվա կազմակերպիչ/շուտով դասվար/՝ Մարինե Մանուկյան։

Մենթորական աշխատանքի նպատակը՝

  • փորձի փոխանակում
  • բլոգային, նախագծային աշխատանքի հմտությունների զարգացում
  • մանկավարժական մեթոդների փոխանակում, քննարկում
Читать далее «Մենթորական աշխատանք»
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Վերապատրաստում

Մասնագիտական ընդհանուր բաղադրիչ. Թեմա 8

Ստուգտես

  1. Կարդալ հոդվածը․ քննարկել 
    Ստուգատեսի բովանդակություն՝ ըստ տարիքային խմբերի-Գևորգ Հակոբյան 
Читать далее «Մասնագիտական ընդհանուր բաղադրիչ. Թեմա 8»
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Վերապատրաստում

Մասնագիտական զարգացման ընդհանուր բաղադրիչ. թեմա 7

1․ Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ 
Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ 

Читать далее «Մասնագիտական զարգացման ընդհանուր բաղադրիչ. թեմա 7»
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Վերապատրաստում

Մասնագիտական զարգացման ընդհանուր բաղադրիչ. Թեմա 6

 Ուսումնական ճամփորդություն  

1․ Կարդալ, բլոգում գրավոր գրախոսել նյութը 
Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ 

Читать далее «Մասնագիտական զարգացման ընդհանուր բաղադրիչ. Թեմա 6»
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Վերապատրաստում

Մանկավարժության ընդհանուր բաղադրիչ. Թեմա 5

Ներառական կրթություն հատուկ կարիքով սովորողի հետ 

1․ Գրավոր գրախոսել կարգը, դիտարկումներ, առաջարկներ անել 
Կրթահամալիրի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ 

Читать далее «Մանկավարժության ընդհանուր բաղադրիչ. Թեմա 5»
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Վերապատրաստում

Գնահատում

  • Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները. հանրակրթական պետական չափորոշիչ
  • Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
  • Ուսումնական աշխատանքի գնահատում, հետադարձ կապ

1-ին պարապմունք

Ծանոթանալ, անդրադառնալ հանրակրթական պետական չափորոշչում ամրագրված՝ սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին։

Читать далее «Գնահատում»
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի

Ծաղկատունկ Հարավային դպրոցի բակում

Այսօր սովորողները տնկեցին իրենց բերած ծաղիկները և գեղեցկացրեցին Հարավային դպրոց-պարտեզի շրջակայքը: Իրենց հետ բերել էին տարբեր տեսակի ծաղիկներ` մագլցող բույսեր, վարդեր և այլն: Օգնելով ընկեր Բորիկին տնկեցին ծաղիկները: Պայմանավորվեցինք հետևել ծաղիկների խնամքին:

Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Վերապատրաստում

Վերապատրաստման հաշվետվություն

  1. Անուն, ազգանուն — Մոնիկա Տոնոյան
  2. Բլոգի հղումը — https://monikatonoyanblog.home.blog/
  3. Էլ. փոստի հասցե — monika-tonoyan@mskh.am
  4. Դպրոցի անվանում — Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Հարավային դպրոց֊պարտեզ
  5. Դասավանդած առարկան — 1-ին դասարանի դասվար
  6. Դասընթացի անվանումները
  7. Ձեր ամփոփումը ազատ շարադրանքով

Վերապատրաստումն իրականացավ բավականին հետաքրքիր և հագեցած գրաֆիկով։ Այս վերապատրաստումը հնարավորություն ընձեռեց վերհիշելու համալսարանական տեսական գիտելիքները, ծանոթանալու Կրթության ոլորտի օրենսդրությանը, ընթերցելու «Դպիր» մանկավարժական համալիրը, զարգացնելու մեդիատեխնոլոգիական հմտությունները։

Ես ընտրել էի վերապատրաստման հեռավար տարբերակը։Հաշվի առնելով ժամային խիստ սահմանափակ գրաֆիկս և այժմյան մեդիազարգացվածության աստիճանը, նպատակահարմար գտա աշխատելու հեռավար։ Հեռավար վերապատրաստման ընթացքում ունենում էինք վերապատրաստող մասնագետների հետ հանդիպումներ MS Teams մեդիա հարթակում։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկվում էր կետ առ կետ բոլոր այն առաջադրանքները, որոնք պետք է կատարվեին տվյալ շաբաթվա ընթացքում։ Վերապատրաստող մասնագետների հետ ունենում էինք ինչպես տեսազանգով հանդիպումներ, այնպես էլ անհատական էլեկտրոնային նամակագրական կապ։ Հեռավար վերապատրաստումն այնքանով էր հարմարավետ, որ կարողանում էինք աշխատել տանից, մեզ հարմար ժամին։

Ինչպես նշեցի վերապատրաստումը հագեցած էր, ժամանակատար, սական առաջադրանքները կազմված էին բավականին մատչելի և հասկանալի։ Յուրաքանչյուր առաջադրանքի կատարումը նպատակային էր։

Վերապատրաստման արդյունքնում մի լավ ուսումնասիրեցինք հանրակրթական պետական չափորոշիչը։ Կարողացանք ստեղծել կապ «Իմացումի հրճվանք» հեղինակային ծրագրի միջև։ Ծանոթացանք ուսումնական նախագծերի իրականացման կարգին և իրականացրեցինք ուսումնական մի շարք նախագծեր։