Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Վերապատրաստում

Վերապատրաստման հաշվետվություն

  1. Անուն, ազգանուն — Մոնիկա Տոնոյան
  2. Բլոգի հղումը — https://monikatonoyanblog.home.blog/
  3. Էլ. փոստի հասցե — monika-tonoyan@mskh.am
  4. Դպրոցի անվանում — Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Հարավային դպրոց֊պարտեզ
  5. Դասավանդած առարկան — 1-ին դասարանի դասվար
  6. Դասընթացի անվանումները
  7. Ձեր ամփոփումը ազատ շարադրանքով

Վերապատրաստումն իրականացավ բավականին հետաքրքիր և հագեցած գրաֆիկով։ Այս վերապատրաստումը հնարավորություն ընձեռեց վերհիշելու համալսարանական տեսական գիտելիքները, ծանոթանալու Կրթության ոլորտի օրենսդրությանը, ընթերցելու «Դպիր» մանկավարժական համալիրը, զարգացնելու մեդիատեխնոլոգիական հմտությունները։

Ես ընտրել էի վերապատրաստման հեռավար տարբերակը։Հաշվի առնելով ժամային խիստ սահմանափակ գրաֆիկս և այժմյան մեդիազարգացվածության աստիճանը, նպատակահարմար գտա աշխատելու հեռավար։ Հեռավար վերապատրաստման ընթացքում ունենում էինք վերապատրաստող մասնագետների հետ հանդիպումներ MS Teams մեդիա հարթակում։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկվում էր կետ առ կետ բոլոր այն առաջադրանքները, որոնք պետք է կատարվեին տվյալ շաբաթվա ընթացքում։ Վերապատրաստող մասնագետների հետ ունենում էինք ինչպես տեսազանգով հանդիպումներ, այնպես էլ անհատական էլեկտրոնային նամակագրական կապ։ Հեռավար վերապատրաստումն այնքանով էր հարմարավետ, որ կարողանում էինք աշխատել տանից, մեզ հարմար ժամին։

Ինչպես նշեցի վերապատրաստումը հագեցած էր, ժամանակատար, սական առաջադրանքները կազմված էին բավականին մատչելի և հասկանալի։ Յուրաքանչյուր առաջադրանքի կատարումը նպատակային էր։

Վերապատրաստման արդյունքնում մի լավ ուսումնասիրեցինք հանրակրթական պետական չափորոշիչը։ Կարողացանք ստեղծել կապ «Իմացումի հրճվանք» հեղինակային ծրագրի միջև։ Ծանոթացանք ուսումնական նախագծերի իրականացման կարգին և իրականացրեցինք ուսումնական մի շարք նախագծեր։