Նախագծի անվանումը՝ «Ծննդյան ծես»
Մասնակիցներ՝ 1.2 դասարան
Նախագծի իրականացման վայրը՝հարավային դպրոց-պարտեզ
Նախագծի իրականացման ժամանակը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ 1.2 դասարան
Նպատակը՝ սովորողի օրը տոն դարձնել, ճանաչել ինչպես սեփական, այնպես էլ ընկերների ծննդյան օրերը, սովորել տարվա եղանակները, ամիսները, զարգացնել խոսքը, հարստացնել բառապաշարը, սովորել բարեմաղթանքներ։
Անհրաժեշտ պարագաներ՝ համակարգիչ,ձայնագրիչ,կավ,գունավոր թուղթ,գուաշ,մկրատ,սոսինձ,ամրակ
Նախագծի ընթացքը՝
Պատրաստել ծննդյան օրացույց։
Լեզվագործունեություն
Զրույց-քննարկման արդյունքում
- Փորձում ենք ճշտել, թե ովքեր գիտեն իրենց ծննդյան օրը,ամիսը, քանի տարեկան են և այլն։
- Փորձում են հասկանալ ու՞մ ծննունդն է ավելի շուտ, ումը ավելի ուշ,ու՞մ ծնունդն է ընկնում արծակուրդի ընթացքում։
- Գիտեն,արդյո՞ք, թե որտե՞ղ են ծնվել,տարվա ո՞ր եղանակին։
- Ի՞նչ է բարեմաղթանքը։Ի՞նչ բարեմաղթանքներ գիտեն։
«Մի բառ ես, մի բառ դու» մեթոդով կառուցում են բարեմաղթանքներ։
Ընտանեկան նախագիծ
Ընտանիքի անդամները պատմում են հետաքրքիր պատմություններ սովորողի ծննդյան հետ կապված, ինչպես են որոշել անունը և այլն։
Նյութը ներկայացնում են տեսագրության կամ ձայնագրության տեսքով։
Տեխնոլոգիա
Գունավոր թղթերից և ամրակներից պատրաատում ենք տվյալ ամսվա ծննդյան օրացույց։
Մեդիատեխնոլոգիա
Paint նկարչական ծրագրով նկարում են ծննդյան բացիկներ կամ նվերներ։
Գունավոր թղթով,գուաշով,ծեփամածիկով պատրաստում են բացիկ նվերներ։
Մաթեմատիկա
- տարին քանի եղանակ ունի
- տարին քանի ամիս ունի
- ամիսը քանի օր ունի
- հիմա ո՞ր ամիսն է
Կազմել տվյալ ամսվա համար օրացույց։Պատկերում ենք 1-ից 30-ը թվանշանները (սկզբնական շրջանում կետերով, հետագայում ըստ մաթեմատիկակայի թեմայի թվերի գռարման ձևը կփոխվի՝թվանշաններով,գումարման, հանման նշաններով)։
Ռադիո TV
Սովորողները ասում են իրենց բարեմաղթանքները օրվա հերոսին։Արդյունքները ներկայացվում են ռադիոյի կամ TV-ի տեսքով։
Երգ և երաժշտություն
Ծննդյան օրերին միասին կերգենք և կպարենք մեր սովորած պարերգերը։
Արդյունքը կներկայացնենք՝ տեսանյութերի, ֆոտոշարերի և բլոգային պատումների տեսքով։
