8:30-9:00— Սովորողների դիմավորում
9:00-9:30 — Բարևախաղ
9:30-10:00 — Ընդհանուր պարապմունք
10:00-10:30 — Բակային խաղեր
10:30-11:00 — ընդմիջում/նախաճաշ/
11:30-12:00 — ուղևորվում ենք դեպի երթուղիներ
11:00-11:30 — նախապատրաստվում ենք կրթական շքերթին
8:30-9:00— Սովորողների դիմավորում
9:00-9:30 — Բարևախաղ
9:30-10:00 — Ընդհանուր պարապմունք
10:00-10:30 — Բակային խաղեր
10:30-11:00 — ընդմիջում/նախաճաշ/
11:30-12:00 — ուղևորվում ենք դեպի երթուղիներ
11:00-11:30 — նախապատրաստվում ենք կրթական շքերթին
Ամենօրյա
Մարզական
Նախագծի անվանումը՝ «Ծննդյան ծես»
Մասնակիցներ՝ 1.2 դասարան
Նախագծի իրականացման վայրը՝հարավային դպրոց-պարտեզ
Նախագծի իրականացման ժամանակը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ 1.2 դասարան
Նպատակը՝ սովորողի օրը տոն դարձնել, ճանաչել ինչպես սեփական, այնպես էլ ընկերների ծննդյան օրերը, սովորել տարվա եղանակները, ամիսները, զարգացնել խոսքը, հարստացնել բառապաշարը, սովորել բարեմաղթանքներ։
Անհրաժեշտ պարագաներ՝ համակարգիչ,ձայնագրիչ,կավ,գունավոր թուղթ,գուաշ,մկրատ,սոսինձ,ամրակ
Նախագծի ընթացքը՝
Պատրաստել ծննդյան օրացույց։
Լեզվագործունեություն
Զրույց-քննարկման արդյունքում
«Մի բառ ես, մի բառ դու» մեթոդով կառուցում են բարեմաղթանքներ։
Ընտանեկան նախագիծ
Ընտանիքի անդամները պատմում են հետաքրքիր պատմություններ սովորողի ծննդյան հետ կապված, ինչպես են որոշել անունը և այլն։
Նյութը ներկայացնում են տեսագրության կամ ձայնագրության տեսքով։
Տեխնոլոգիա
Գունավոր թղթերից և ամրակներից պատրաատում ենք տվյալ ամսվա ծննդյան օրացույց։
Մեդիատեխնոլոգիա
Paint նկարչական ծրագրով նկարում են ծննդյան բացիկներ կամ նվերներ։
Գունավոր թղթով,գուաշով,ծեփամածիկով պատրաստում են բացիկ նվերներ։
Մաթեմատիկա
Կազմել տվյալ ամսվա համար օրացույց։Պատկերում ենք 1-ից 30-ը թվանշանները (սկզբնական շրջանում կետերով, հետագայում ըստ մաթեմատիկակայի թեմայի թվերի գռարման ձևը կփոխվի՝թվանշաններով,գումարման, հանման նշաններով)։
Ռադիո TV
Սովորողները ասում են իրենց բարեմաղթանքները օրվա հերոսին։Արդյունքները ներկայացվում են ռադիոյի կամ TV-ի տեսքով։
Երգ և երաժշտություն
Ծննդյան օրերին միասին կերգենք և կպարենք մեր սովորած պարերգերը։
Արդյունքը կներկայացնենք՝ տեսանյութերի, ֆոտոշարերի և բլոգային պատումների տեսքով։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական մանկավարժության վերապատրաստման դասընթացի օրը իրականացավ օգոստոսի 23-ին, որի ընթացքում ծանոթացանք իրականացվելիք աշխատանքներին, նպատակներին: Ծանոթացանք մենթարական խմբերին, որոշեցինք հետագա անելիքների, հանդիպումների օրերն ու գործառույթները, հանդիպան ձևերը:


Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.2 դասարանի սովորողների ծնողներ
Ամսաթիվը՝ 27.08.2021թ.
Ժամը՝ 15:00
Վայրը՝ Հարավային դպրոց
Ծրագրում՝
Դասարանական բլոգ՝ monikatonoyanblog.home.blog
Հարավային դպրոց-պարտեզի ենթակայք՝ south.mskh.am
Անհատական համակարգիչը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում ուսումնական հիմնական գործիքներից մեկն է: Կրտսեր դպրոցականի թվային գործիքին ներկայացվող պահանջներն են.
Անհրաժեշտ է, որ բոլոր ծրագրերը և դպրոցական էլեկտրոնային փոստը լինեն աշխատասեղանի (desktop) վրա:
Օգոստոսի 23, երկուշաբթի
9:00-9:15՝ դասավանդողների ընդհանուր պարապմունք
9:20-12:00՝ Կաբինետի, ուսումնական տարածքների մաքրում
12:00-12:30՝ընդմիջում
13:00-ից՝անհատական աշխատանք (աշխատանք աշխատակարգերի, նախագծերի վրա, ուսումնական նյութերի, փաթեթների հրապարակում)
Օգոստոսի 23-ից, ժամը՝ 15:00 — վերապատրաստման դասընթացներ ատեստավորման ենթակա ուսուցիչների համար
Օգոստոսի 24, երեքշաբթի
9:00-9:15՝ դասավանդողների ընդհանուր պարապմունք
9:20-12:00՝ Ապակիների, վիտրաժների մաքրում, դպրոցի բարեկարգման աշխատանքներ
12:00-12:30՝ընդմիջում
13:00-ից՝անհատական աշխատանք (աշխատանք աշխատակարգերի, նախագծերի վրա, ուսումնական նյութերի, փաթեթների հրապարակում), աշխատանք առաջին դասարանի դասվարների հետ
Օգոստոսի 25, չորեքշաբթի
9:00 — աշխատողների ժողով
11։00-12։00՝ դպրոցի ներսի բարեկարգման աշխատանքներ
12:00-12:30՝ընդմիջում
13:00-ից՝ վերապատրաստման դասընթացներ ատեստավորման ենթակա ուսուցիչների համար
Օգոստոսի 26, հինգշաբթի
9:00-9:15՝ դասավանդողների ընդհանուր պարապմունք
9:15-10:15՝ Դասվարների հավաք
10։30-12։00՝ դպրոցի ներսի բարեկարգման աշխատանքներ
12:00-12:30՝ընդմիջում
13:00-ից՝ աշխատանք նախագծային խմբերով /նախագծերի, ախատանքային թերթիկների ստեղծում/
Օգոստոսի 27, ուրբաթ
9:00-9:15՝ դասավանդողների ընդհանուր պարապմունք
9:20-12:00՝ դպրոցի ներսի բարեկարգման աշխատանքներ
12:00-12:30՝ընդմիջում
13:00-ից՝ աշխատանք նախագծային խմբերով /նախագծերի, ախատանքային թերթիկների ստեղծում/, ատեստավորման առաջադրանքների կատարում
30․08
Ուսումնական առաջին օր՝ երթուղիների փորձարկում
Մայրենի լեզու
Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում
է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել:
Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ
կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի
խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ
արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը,
որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա
գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ,
ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը: Մայրենի լեզուն
ուղղված է՝
· սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը.
· սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն.
· սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:
Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները՝
· սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում.
· լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում.
· բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի, հստակ արտահայտման կարողությունների
զարգացում.
· բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու
հմտության զարգացում.
· ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում.
· վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների զարգացում.
· լեզվական տարրական գիտելիքների յուրացում:
Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝
· անկաշկանդ և գրագետ, գրավոր և բանավոր արտահայտել սեփական մտքերը,
զգացմունքները.
· կառուցել ճիշտ և փաստարկված խոսք.
· զարգացնել լեզվական-ստեղծագործական երևակայությունը:
Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը`
· ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի
առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:
Մայրենի լեզուն, որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է
գործունեության բոլոր ձևերում: Ուսումնական միջավայրը նպաստում է, որ սովորողն առանց
սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:
· Ուսուցումը կազմակերպել թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք
կիրառմամբ:
Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը
հրապարակելու, քննարկման դնելու /առցանց քննարկում/, ասելիքը տեսանյութով,
ձայնագրությամբ, ֆոտոշարքով ներկայացնելու:
· Ստեղծել անընդհատ հաղորդակցության միջավայր:
Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է համացանցում` էլեկտրոնային
հասցեի, էլեկտրոնային օրացույցի, SkyDrive-ի, մեդիագրադարանի, դասարանական բլոգի,
դասարանական կայքէջի միջոցով:
Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարևոր փուլը՝տառուսուցումը, չի տարանջատվում
մայրենի լեզվին առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի
զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա
առաջին օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել:
Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը, ուսումնական խաղերը հնարավորություն են
տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել
գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը: Երեխան նկարում-պատմում է,
միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-ընթերցում: Երեխան պատմում է այն
ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի,
հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված
լուսանկարները, դիտում` ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը և տալիս իրեն հետաքրքրող
հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա
նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում, հետո անվանում (տեսքտից անցում
պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի): Գրական
նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած- ասացվածքներ)
ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում:
Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր,
մուլտֆիլմեր), ապա պատմում -ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո
նկարում՝ վրձնով, ինչպես նաև համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի,
ոտանավորի կերպար ու հերոս: Այդպես մեդիան ուսումնական գործընթացը ավելի
արդյունավետ, ժամանակակից ու հետաքրքիր է դարձնում: Ուսուցողական այսպիսի
միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է
արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաև գրավոր խոսքին ներկայացվող
պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռահար և առցանց ուսուցում՝ մայրենի լեզուն
անընդհատ գործածելու ու զարգացնելու հնարավորություն տալու համար: Անընդհատ
ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելու հնարավորություն
է տալիս mskh-ը՝ իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական կայքէջերով,
բլոգներով: Սովորողի վրձնով կամ Paint ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը,
ձայնագրությունն ու տեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են
դպրոցի կայքէջում, բլոգում: Սովորողը գիտի, որ իրեն հետևում են` սպասում են իր նոր նկարին
կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ իր կարծիքին, ընկերոջ հորինածի մասին
իր մեկնաբանությանը: Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների,
կարդալու կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ,
բոլոր դասաժամերին: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը.
մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի
ձևակերպման, պատճառաբանության, պատասխանի, բնագիտության դասին՝ փորձի
ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության
ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու տեսքով:
Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը
զգայուն է: Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է այնպիսի
լեզվական կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը:
Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց
ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական միտքը, նպաստում երևակայության
զարգացմանը:
Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը`
Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով:
Լսել: Երեխան պետք է լսի և հասկանա փոխանցվող տեղեկույթը, քննողաբար վերաբերվի իր և ուրիշների
ենթադրություններին, ակտիվորեն լսի և հարգաքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և
գաղափարներին:
Խոսել: Երեխան պետք է հաղորդակցման տարբեր միջոցներով (ժեստերի լեզու, նկար) մասնակցի երկխոսության, պատմի տեսածի, լսածի, կարդացածի բովանդակությունը, նկարագրի տարաբնույթ երևույթների փոխակապակցվածությունը, արտահայտի, հիմնավորի, պաշտպանի սեփական տեսակետն ու դիրքորոշումը, մեկնաբանի և վերլուծի իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները: Հանդես գա մենախոսությամբ, լսարանին ներկայացնի իր տեսակետը՝ հիմնավորելով փաստերով և տվյալներով:
Կարդալ: Կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարևոր է կարդացածը հասկանալ: Իրեն
հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել
հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառն
ու դարձվածքը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք
փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ: Դասագիրքը չի կարող լինել
ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական
նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի
հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը:
Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի
սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և
կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով:
Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև
սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Կարդում են դասական
ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր, առաջադրանք:
Գրել: Սովորողը պիտի ցանկանա գրել իրեն ծանոթ, իրեն հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր,
իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան պիտի գրի իր մասին, իր ապրումների, իրեն
շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երևույթների,
իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել:
Կարող են գրել նկարագրական շարադրություններ, պատրաստել տեղեկատվական նյութեր,
օրվա մասին պատմել, գրել նամակներ, ինչպես նաև՝ հայտարարություններ ու
շնորհավորանքներ:
Հորինել: Երեխաների միտքը և երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝
հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝
գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝
ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների
հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների
ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում:
Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում,
պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը,
ներկայացումը /հերոսն էլ ինքն է, իր ընկերները, ընտանիքի անդամները/ հեքիաթի հիման վրա
պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով
/պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիրինով/: Մյուս
երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը
փոխել, նոր հերոս ներմուծել և այլն:
Նամակներ: Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլև
հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ
կարող է լինել տարբեր: Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ
անել, արտահայտել իրենց հույզերը` սերը, զարմանքը, բողոքը, պահանջը, խնդրանքը:
Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգևորելու
համար: Երեխաների երևակայությունը ազատելը և ստեղծագործական միտքը զարգացնելը
կրտսեր դպրոցի կարևոր խնդիրներից է: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում ենք
կարդալ հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական
երևակայության քերականություն» աշխատությունը:
Գնահատում: Կարևոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են:
Գնահատականը պիտի ոգևորի սովորողին և առաջ մղի: Դասարանական բլոգում բոլոր
սովորողներն ունեն անհատական էջեր, իսկ երրորդ դասարանից սկսած՝ անհատական
բլոգներ, որտեղ հրապարակվում են իրենց կողմից ստեղծված ուսումնական նյութերը,
կատարված առաջադրանքները: Բացի այդ, կայքում բոլոր սովորողներն ունեն իրենց
անձնական կայքէջերը, որտեղ նյութեր թողարկելը հնարավորություն է տալիս բոլորին
հայտնվել հավասար պայմաններում: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում
արտահայտվելու, ինչպես նաև կարդալու, կարդացածի վերաբերյալ վերաբերմունք, կարծիք
հայտնելու: Երեխաները կարդում են ընկերոջ ստեղծագործությունը, ապա ծավալում առցանց
քննարկում, որին մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուր սովորող:
Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները ամփոփվում են կիսամյակային ու
տարեկան ստուգատեսներին՝ «Ես կարողանում եմ», «Բնագիտա-տեխնիկական»,
«Հանրակրթական Դիջիթեք», երաժշտական, թատերական փառատոններին ներկայացված
անհատական, դասարանական, ընտանեկան նախագծային աշխատանքներով:
Առաջին դասարանցուն ներկայացվող պահանջներն են`
Երկրորդ դասարանցուն ներկայացվող պահանջները, բնականաբար, ավելանում են:
Կարևորվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում նոր բառերի,
արտահայտությունների ներմուծումը, միտքն ավելի գեղեցիկ , պատկերավոր և հասկանալի
ներկայացնելու, սեփական կարծիքը հիմնավորելու և պաշտպանելու, դիմացինին լսելու և
հարցադրումներ անելու կարողությունների ձևավորումը:
Երկրորդ դասարանում բանավոր պատումներից բացի, սովորողը սկսում է պատմել նաև
գրավոր`
· Պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին` հաղորդելով
կոնկրետ տվյալներ.
· Մի քանի բառով նկարագրել և բնութագրել իրեն և մյուսներին.
· Խոսքի մեջ օգտագործել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները.
Երրորդ դասարանցուն ներկայացվող պահանջներն ավելանում են: Ավելանում է ավելի շատ
ինքնուրույն աշխատելու չափաբաժինը, որի ընթացքում սովորողը կատարելով լեզվական
հայտնագործություններ՝ ձեռք է բերում լեզվական նոր հմտություններ` դառնալով ավելի
գրագետ: Դրան մեծապես նպաստում է իր հիմնականում գրավոր (նաև` բանավոր) խոսքը
խմբագրելուն ու շտկելուն ուղղված աշխատանքները:
Երրորդ դասարանցուն ներկայացվող պահանջներն են`
· Ներկայանալ (անուն ազգանուն, հասցե, հեռախոսահամար, բնութագրել իրեն, նկարագրել,
ներկայացնել նախասիրությունները…)
· Նկարագրել իր միջավայրը, մարդկանց, նյութերը.
· Տեսածի, լսածի, իր հետ կատարվածի վերաբերյալ կարծիք հայտնել.
Մշակեց՝ Ծ. Գասպարյանը
Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Միջին դպրոց
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց-պարտեզ առաջին դասարան
Մոնիկա Տոնոյան
A daily selection of the best content published on WordPress, collected for you by humans who love to read.
Longreads : The best longform stories on the web
The latest news on WordPress.com and the WordPress community.