Նախագիծ
Մասնակիցներ-1-ին դասարանի սովորողներ
Վայր— Հարավային դպրոց
Ժամանակահատված- հունիսի 16, 17, 18
Նպատակ- Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։
Անհրաժեշտ նյութեր-Լողազգեստ, սրբիչ, լողաթափ, ջրային գլխարկ, ջրային ակնոց:
Հունիսի 16
09:00-09:20 Առավոտյան ընդհանուր պարապմունք
- Երգեր՝
«Արև, արև, եկ, եկ»
«Ձիուկ»
«Կաքավիկ»
«Խորոզ»
Անգլերեն երգ՝ Good morning - Ռուսերեն երգ՝ пальчик
09:20-09:50՝ Բարևախաղ: Ներկայանում ենք և պատմում մեր մասին
09:50-10:20` Սովորում ենք բանաստեղծությոյններ՝
Ա. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
Հ. Թումանյան «Կռունկներ»
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։
10:20-11:20՝ Լող և ջրային խաղեր
Հունիսի 17
09:00՝ Սովորողների ընդունում
09:00-09:20՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ երգում, պարում, մարզվում ենք:
09:20-10:00՝ Սովորում ենք երգեր Մարիամ Մնացականյանի հետ
10:00-11:00` լող և թաթիկանկարչություն
Հունիսի 18
09:00` Սովորողների ընդունում
09:00-09:20՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ երգում ենք, պարում, մարզվում, կրկնում սովորած բանաստեղծությունները:
09:20-10:00՝ տեխնոլոգիական աշխատանք Թագուհի Ստեփանյանի հետ
10:00-11:00՝ Լողափնյա խաղեր

