Рубрика: Հոդված

Մաթեմատիկայի կազմակերպումը երրորդ դասարնում

Մաթեմատիկայի կազմակերպումը երրորդ դասարանում իրականացավ բավականին ակտիվ և հագեցած։ Յուրաքանչյուր դասաժամ սկսվում էր բանավոր մաթեմատիկայով, ապա անցում էինք կատարում համակարարգիչներով աշխատանքին։

Դասի 10-15րոպեն իրականացնում էինք բանավոր համրանք, ապա բանավոր հաղորդվում էր նոր նյութը, որն իրականացնում էինք այնպես, սովորղն անգամ գլխի չէր ընկնում, որ նոր հասկացություններ մտավ իր բառապաշարի շարքը։

Խաղացել ենք մի շարք մաթեմատիկական խաղեր։ Սովորողների սիրելի խաղերից էր թիվը հաջորդականությամբ մեծացնելու խաղը։ Միշտ թվերը մեծացնում էինք այնքան, որքան կարողանում էինք։

Ունեցել ենք ընտանեկան նախագծեր, որոնց ժամանակ կատարել ենք մի շարք գործնական աշխատանքներ տարբեր չափման միավորներով։

Ունոցոլ եմ նաև ընտրությամբ գործունեության մաթեմատիկայի խումբ։ Հիմնականում դասերն իրականացրել ենք բացօթյա տարածքներում։ Սովորողների, ինչպես նաև ինձ համար բավականին հաճելի է ասերն անցկացնել բացօթյա, անկաշկանդ միջավայրում։

Մաթեմատիկական դասերի ընթացքում լուծել ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները, վերածել ենք խաղի։

Համակարգչային ծրագրերից շատ ենք օգտվել Paint-ից և Word-ից։

Տրվել են նաև առաջադրանքներ, երբ սովորողները հենց իրենք են կազմել խնդիրներ, նկարել իրենց կազմած խնդիրները, ապա ուղարկել ընկերներին և միասին լուծել հենց իրենց կազմածը։

Առաջադրանքները կազմել եմ տարբեր դասագրքերից օգտվելով։ Նախապես կազմել եմ և տեղադրել Word ֆայլում, ապա իրենց ուղարկել դասի ընթացքում էլեկտրոնային հասցեներով։

Տրված նյութերն ամփոփելու համար օգտվել եմ Google form ծրագրից և սովորողները առցանց կատարել են տրված առաջադրանքները։ Աշխատանք այնքանով էր արդյունավետ, որ կարողանում էիր հասկանալ, թե որքանով են յուրացրել տրված նյութը։

Սովորողները ծանոթացել են նաև Sudoku խաղին, ուրախ եմ, որ ոմանք սիրել են այն, և դարձրել իրենց ազատ ժամի խաղերից մեկը։

Рубрика: Ելք

Իմ դպրոցի հրաշալիքները

Հարությունյան Խորեն

Գրիգորյան Ալֆրեդ

Մարգարյան Արիանա

Հակոբյան Ռոբերտ

Մանուկյան Սոնա

Գալոյան Միկա

Կարախանյան Աշոտ

Դավիդյան Դանիել

Հարությունյան Ջեյն

Բալաբանյան Էլինա

Ղազարյան Րաֆֆի

Արշալույսյան Աշոտ

Պողոսյան Գարիկ

Մխոյան Գայանե

Գաբրիելլա Ալբերտ

Մկրտչյան Ալիսա

Այդինյան Ստելլա

Թովմասյան Արեգ

Սարդարյան Նատալի

Սարգսյան Մոնիկա

Ռշտունի Էմանուել

Զաքարյան Նարե

Զադոյան Հայկ

Рубрика: Ուրախ մաթեմատիկա

Աշխատանք լուցկիներով

Խնդիր 1.

9 լուցկուց կազմել 6 քառակուսի(թույլատրվում է մի լուցկին դնել մյուսի լայնությամբ):

Խնդիր 2.ՊԱՐՈՒՅՐ

35 լուցկուց կազմված է մի պատկեր, որը նման է <<պարույրի>>(տե՛ս ներքևի նկարը):Տեղափոխեք 4 լուցկի այնպես, որպեսզի ստացվի 3 քառակուսի:

95897217_275802643813453_8011113909786247168_n

Խնդիր 3. <<ՏԱՆ>> ՃԱԿԱՏԸ

<<Տան>> ճակատը սարքված է տասնմեկ լուցկուց(տե՛ս ներքևի նկարը): Տեղափոխելով 2 լուցկի, կարելի է ստանալ 11 քառակուսի, իսկ տեղափոխելով 4 լուցկի, կարելի է այդ նույն <<տունը>> դարձնել այնպիսի պատկեր, որը բաղկացած է 15 քառակուսիներից:

96530732_3191437827748617_6083431951962734592_n

Խնդիր 4.ՔԱՌԱԿՈՒՍԻ

Տասը լուցկուց ստանալ երեք քառակուսի:

Рубрика: Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ․ 17.05-21.05

Մայիսի 17, երկուշաբթի

  1. Ուրախ օտար լեզու — ռուսերեն
  2. Երգ և երաժշտություն
  3. Լեզվագործունեություն — բանավոր պատմում են իրենց գործունեությունների մասին, որոնք ծավալել են երկու շաբաթվա ընթացքում։
  4. Բլոգավարություն — Պատմում են անհատական աշխատանքային բլոգներում
  5. Մաթեմատիկա — Աշխատանք բազմանիշ թվերով

Մայիսի 18, երեքշաբթի

  1. Ուրախ օտար լեզու — անգլերեն
  2. Մայրենի — աշխատանք գիրք-տետրով, բլոգավարություն — աշխատում ենք տեքստի շուրջ
  3. Ընտրությամբ գործունեություն, մաթեմատիկայի ընտրության խմբի աշխատանք
  4. Ես և շրջակա աշխարհը, բլոգային աշխատանք — զգայարանները, պատմում են սովորողները
  5. Շախմատ — խաղում ենք առցանց շախմատ

Նախագիծն ենթակա է լրացման։

Рубрика: Без рубрики, Ճամփորդություններ

Ճանաչենք Հայաստանը. Ճամփորդության ամփոփում

Հարթավան, Սբ. Աստվածընկալ եկեղեցի

Հետաքրքիր և հագեցած ճամփորդական օր էր: Հարավի երրորդ դասարանցիներն ուղևորվեցին Հարթավան և Ուշի: Առաջին կանգառը Հարթավանում էր: Այցելեցինք տեղի Սբ. Աստվածընկալ եկեղեցի, որից հետո ծանոթացանք տեղանքին: Հարթավանի մի հատվածում նախաճաշեցինք ու սկսեցինք խաղալ ազգային խաղեր: Սովորողները մի լավ լիցքաթափվեցին և զվարճացան:

Читать далее «Ճանաչենք Հայաստանը. Ճամփորդության ամփոփում»