Рубрика: Գարուն

Ուսումնական գարուն

Ընատանեկան նախագիծ՝ «Ուսումնական գարուն»

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Մարտի 22-28

Նպատակը՝   սովորած նյութի ամրապնդում, գարնանային արձակուրդների հետաքրքիր և ուրախ կազակերպում

Խնդիրներ`

  • մեդիահմտությունների զարգացում,
  • բանավոր խոսքի զարգացում,
  • շրջակա միջավայրի ճանաչում,
  • ընտանիքի անդամների մասնակցություն նախագծի իրականացմանը
  • բլոգով աշխատելու կարողությունների զարգացում:

Ընթացքը՝

Ընտրի՛ր թեմաներից մեկը և իրականացրո՛ւ ընտանիքի անդամների հետ միասին

«Ածիկ»՝ ընտանիքիդ անդամների հետ միասին իրականացրու ածիկացանը: Հորինի՛ր փոքրիկ պատմություն <<Ածիկի>> մասին, մուտքագրի՛ր, նկարի՛ր Paint  ծրագրով, տեղադրիր բլոգումդ և հղումն ուղարկ՛ր: Հորինի՛ր նաև հանելուկներ:

<<Տեխնոլոգիական աշխատանք>> պատրաստի՛ր զատկական տարբեր կերպարներ, ձեռքիդ տակ եղած նյութերով, ներկայցրու արդյունքը հոլովակի և լուսանկարների տեսքով։ Չմոռանաս տեղադրել բլոգումդ և հղումն ուղակել։

Գարունն իր ծաղկունքով — լուսանկարի՛ր գեղեցիկ գարնանային տեսարաններ, լուսանկարները պատումով ներկայացրու բլոգումդ։

Ընտանիքիդ անդամների հետ միասին գնա այգի և հոլովակով ներկայացրու գարնանային գեղեցիկ քո մեկ օրը։

Արդյունքները տե՛ս՝ այստեղ։

Рубрика: Գարուն

Ձոն

Ժամանակահատված՝ մարտի 1-ից ապրիլի 7-ը
Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Նպատակ՝

  • Մայրիկների մասին մեդիասահիկների/ppt/ ստեղծում:
  • Գովք մայրիկներին:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
  • Դիմավորում գարնանը՝ բույսերի խնամք, ծառատունկ, միջավայրի խնամք:

Խնդիրներ՝

  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Երևակայության զարգացում:
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում:
  • Հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում՝ ուսումնական  գործունեության ընթացքում:

Ընթացք`

Մայրենի

Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին): Հորինել, գրել գովք, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ մայրիկների մասին: Մայրիկների անվան տառերով աքրոստիկոսներ հորինել: Ստեղծել մեդիասահիկներ:

Մեդիահմտություն+տեխնոլոգիա

Սովորում ենք power point ծրագիրը, ստեղծում «Մայրիկ» ընթերցարաններ:

Ես և շրջակա + մեդիա

Ծառատունկ, ծաղկատունկ, միջավայրի խնամք:

Օտար լեզուներ ` մայրիկին նվիրված երգերի ուսուցում

Արդյունքները կներկայացվեն՝ բլոգում, ենթակայքում։

Рубрика: Առաջին դասարան

Մուտքի ճամբար առաջին դասարանցիների համար

(նյութը ենթակա է խմբագրման)

Մասնակիցներ-1-ին դասարանի սովորողներ
Վայր— Հարավային դպրոց
Ժամանակահատված- մարտ 22, 23, 24
Նպատակ- Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին, ուսուցման համար անհրաժեշտ հմտություններին, անհատական գործիքներին։

Ճամբարային գործունեության ընթացքը՝
Բանաստեղծություններ՝

Ա. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:
Հ. Թումանյան  «Կռունկներ»

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Մարտի 22

9:30-9:45` Սովորողների ընդունում

9:45-10:00`Առավոտյան ընդհանուր պարապմունք- ծանոթանում ենք, երգում, պարում, մարզվում, սովորում «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը:

10:00-10։15`Շրջակա միջավայրի խնամք, դպրոցի ծաղիկների ջրում

10:15-11:00`Տեխնոլոգիա /աշխատում ենք կավով/

11:00-11:20`Ընդմիջում /նախաճաշ/

11:20-12:30` Հեծանվավարություն

Մարտի 23

9:30-9:45` Սովորողների ընդունում

9:45-10:00` Առավոտյան ընդհանուր պարապմունք- երգում ենք, պարում, մարզվում, սովորում Հ. Թումանյան  «Կռունկներ» բանաստեղծությունը

10:00-10 15`Շրջակա միջավայրի խնամք, դպրոցի ծաղիկների ջրում

10:15-11:00`Օրվա տպավորությունները/ նկարում ենք գուաշով/

11:00-11:20`Ընդմիջում/ նախաճաշ/

11:2 0-12:30`Հեծանվավարություն

Մարտի 24