Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:
Ճամփորդությանընթացքը. Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք «Ջրվեժ» անտառապուրակ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները:
Նախագծի ընթացքը՝
Քայլարշավ
Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
Ձնանկարչություն, ձնային ուսումնասիրություններ
Սահնակներով սահք
Ամփոփում. Սովորողները հրապարակում են պատմություններ՝ դիտարկելով քաղաքի ու անտառի ձմեռային նմանություններն ու տարբերությունները: Հրապարակվում են ֆոտոշարքեր, ռադիո հաղորդումը, սովորողների ճամփորդական պատմությունները:
Փորձի համար անրհաժեշտ է- ջրով աման, ութ ատամի չոփիկ, կաթուցիչ, շաքարի կտոր, աման լվանալու հեղուկ:
1. Ատամի չոփիկները արևի ճառագայթների նման դասավորում ենք ջրով ամանի մեջ:
2. Ամանի մեջտեղում գցում են շաքարի կտորը — ատամի չոփիկները սկսվում են հավաքվել մեջտեղում:
3. Շաքարի կտորը թեյի գդալի օգնությամբ դուրս ենք հանում ամանից և կաթուցիչով ամանի մեջտեղում մի քանի կաթիլ ամանի հեղուկ ենք կաթեցնում: Ատամի չոփիկները սկսում են փախչել:
Ինչու այդպես ստացվեց: Գրեք ձեր ուսումնասիրությունները: