Рубрика: Ճամփորդական նախագծեր

Ճամփորդություն սահադաշտ


Հասցե՝ Նոր Նորք, Գայի պողոտա 16

Օր՝ Հունվարի 29

Ժամ՝ 10:30-13:30

Նպատակը՝ սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում, մարզական ձմեռային խաղեր

Պատասխանատուներ՝ Գոհար Մոնիկա Տոնոյան, Շամիրամ Պողոսյան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.2 ջոկատ

Հագուստ՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ

Անհրաժեշտ սնունդ՝ մեր նախաճաշը, ջուր, տաք ըմպելիք 

Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից:

Ամփոփում:

Рубрика: Աթաբեկ Խնկոյան

ԱթաբեկԽնկոյան. Ագռավն ու աղվեսը

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Рубрика: Без рубрики

«Առականի TV» նախագիծ

Նախագծի մասնակիցներն են՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ

Թողարկման ժամանակացույց՝ յուրաքանչյուր երկուշաբթի

Նախագծի համակարգող՝ Մոնիկա Տոնոյան

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը․

ունենալ TV-ի, որտեղ կներկայացվեն աշխարհի հին և նոր առակները։

Խնդիրները՝

  • սեբաստացի սովորողներին մեկ նպատակի շուրջ համախմբել
  • սովորողների մոտ ազատ խոսելու կարողության զարգացում
  • թիմային աշխատանք կատարելու կարողության զարգացում
  • ստեղծագործութնուններ ընթերցելու և ընտրելու կարողության զարգացում
  • պլանավորված աշխատելու հմտության զարգացում
  • սցենար գրելու կարողության ձևավորում

Նախագծի իրականացման ընթացքը․

Նախապատրաստական փուլ․

Paint համակարգչային ծրագրով սովորողները ստեղծում են TV-ի համար լոգոտիպեր։
Միասնական ստեղծում են տաղավար։ Ձևավորում տաղավարը։
Քննարկում, թե ի՞նչ է առակը, ի՞նչ առակներ գիտեն, ովքե՞ր են հերոսները և այլն։

Յուրաքանչյուր շաբաթ ընտրվում է առակ։ Ողջ շաբաթվա ընթացքում աշխատում ենք ընտրված առակի շուրջ, յուրացնում առակը, քննարկում ենթատեքստը, կատարում բառային աշխատանքներ։ Առակը բաժանում սովորողների միջև ըստ դերերի և ուրբաթ օրը նկարահանում TV-ին։

Առակն ընթերցելուց հետո տեխնոլոգիական աշխատանք ենք կատարում, ստեղծելով առակին համապատսխան զադարանքներ, կերպարներ։

Տաղավարը զարդարում ենք մեր ստեղծած աշխատանքներոով։

Իրականացման փուլ

Սովորողները տեղավորվում են տաղավարում և փորձում առակը ներկայացնել դերասանական խաղով։ Ընթերցում են կամ անգիր ասում, պահպանելով հնչերանգը։

Ամփոփման փուլ

Նկարահանելուց հետո IMove մոնտաժային ծրագրով ստեղծվում է TV—ին հրապարակվում YouTube-յան ալիքում, դասարանական բլոգում, Հարավային դպրոցի ենթակայքում և կրթահամալիրի կայքում յուրաքանչյուր երկուշաբթի։