
Նախագծի մասնակիցներն են՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ
Թողարկման ժամանակացույց՝ յուրաքանչյուր երկուշաբթի
Նախագծի համակարգող՝ Մոնիկա Տոնոյան
Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Նպատակը․
ունենալ TV-ի, որտեղ կներկայացվեն աշխարհի հին և նոր առակները։
Խնդիրները՝
- սեբաստացի սովորողներին մեկ նպատակի շուրջ համախմբել
- սովորողների մոտ ազատ խոսելու կարողության զարգացում
- թիմային աշխատանք կատարելու կարողության զարգացում
- ստեղծագործութնուններ ընթերցելու և ընտրելու կարողության զարգացում
- պլանավորված աշխատելու հմտության զարգացում
- սցենար գրելու կարողության ձևավորում
Նախագծի իրականացման ընթացքը․
Նախապատրաստական փուլ․
Paint համակարգչային ծրագրով սովորողները ստեղծում են TV-ի համար լոգոտիպեր։
Միասնական ստեղծում են տաղավար։ Ձևավորում տաղավարը։
Քննարկում, թե ի՞նչ է առակը, ի՞նչ առակներ գիտեն, ովքե՞ր են հերոսները և այլն։
Յուրաքանչյուր շաբաթ ընտրվում է առակ։ Ողջ շաբաթվա ընթացքում աշխատում ենք ընտրված առակի շուրջ, յուրացնում առակը, քննարկում ենթատեքստը, կատարում բառային աշխատանքներ։ Առակը բաժանում սովորողների միջև ըստ դերերի և ուրբաթ օրը նկարահանում TV-ին։
Առակն ընթերցելուց հետո տեխնոլոգիական աշխատանք ենք կատարում, ստեղծելով առակին համապատսխան զադարանքներ, կերպարներ։
Տաղավարը զարդարում ենք մեր ստեղծած աշխատանքներոով։
Իրականացման փուլ
Սովորողները տեղավորվում են տաղավարում և փորձում առակը ներկայացնել դերասանական խաղով։ Ընթերցում են կամ անգիր ասում, պահպանելով հնչերանգը։
Ամփոփման փուլ
Նկարահանելուց հետո IMove մոնտաժային ծրագրով ստեղծվում է TV—ին հրապարակվում YouTube-յան ալիքում, դասարանական բլոգում, Հարավային դպրոցի ենթակայքում և կրթահամալիրի կայքում յուրաքանչյուր երկուշաբթի։






