Առաջադրանք 1
Որոշիր ինչպիսին է ջուրը
Շշից ջուր լցրու բաժակի և ափսեի մեջ: Ի՞նչը փոխվեց: Ինչպիսի՞ ձևեր ստացավ ջուրը:
Ափսեի մեջ կաթեցրու մի քանի կաթիլ ջուր: Թեքիր ափսեն: Ի՞նչ տեղի ունեցավ: Ինչպե՞ս է կոչվում ջրի այդ հատկությունը:
Որոշիր’ թափանցի՞կ է արդյոք ջուրը: Դրա համար վերցրու ջրով և կաթով լցված բաժակներ: Դրանք դիր թերթի վրա: Վերևից դիտելիս թերթի տառերը երևո՞ւմ են կաթի բաժակի հատակին, իսկ ջրի՞: Կատարի՜ր հետևություն ջրի թափանցիկության մասին: Թափանցիկ էլ ի՞նչ մարմիններ են քեզ հայտնի:
Համեմատիր ջուրը կաթի և յոդի լուծույթների հետ: Կատարիր եզրահանգում:
Համտեսիր ջուրը, ապա մեկ բաժակ ջրի մեջ լուծիր մի փոքր աղ, մեկ այլ բաժակի մեջ’ շաքար: Կփոխվի՞ արդյոք ջրի համը: Ւնչի՞ց է կախված ջրի համը:
Հոտ քաշիր բաժակի մեջ լցված մաքուր ջրից: Համեմատիր քեզ ծանոթ հոտերի հետ (օծանելիք, ծաղիկներ, կարկանդակ և այլն): Ի՞նչ հոտ ունի ջուրը
Առաջադրանք 2
Word համակարգչային ծրագրում և քո բլոգում գրի ջրի հատկությունների մասին քո դիտարկումների արդյունքները:
Կփոխվի՞ արդյոք ջրի ծավալը տաքացնելիս: Դա պարզելու համար թեյամանը կամ որևէ մետաղյա աման լցրու ջրով և տաքացրու մինչև եռալը (եղի’ր զգույշ): Հետևիր թեյամանին՝ եռալու պահին: Բացատրի’ր երևույթը: Ինչո՞ւ է ջուրը աղմուկով եռում: Հետևությունները գրիր բլոգում:
Ուսումնասիրիր սառույցի հատկությունները։
ա) Դիտիր սառույցի կտորը: Որոշիր դրա գույնը, ձևը: Ունի արդյոք սառույցը ձև (համեմատիր հեղուկ ջրի հետ):
բ) Թափանցի՞կ է սառույցը: Փորձով ապացուցիր դա:
Որոշիր՝ ո՞րն է թեթև’ ջո՞ւրը, թե՞ սառույցը: Դրա համար ջրով լցված բաժակի մեջ գցիր սառույցի կտոր: Կատարիր հետևություններ: Տաքացրու սառույցի կտորը ափի մեջ: Ի՞նչ կատարվեց սառույցի հետ: Բլոգումդ գրիր դիտումների արդյունքները։
Որոշիր, թե ինչպես են ջրում լուծվում աղը, շաքարը (շաքարավազը), կավիճը, ալյուրը:
Դրա համար վերցրու չորս միանման բաժակ’ լցված տաք ջրով: Յուրաքանչյուր բաժակի մեջ լցրու մեկական թեյի գդալ նշված նյութերից: Խառնիր բաժակների պարունակությունը (յուրաքանչյուր բաժակի համար վերցրու առանձին գդալ):
Բոլո՞ր նյութերը լուծվեցին ջրում: Ի՞նչ նշաններով կարելի է դատել այդ մասին: Կատարիր հետևություններ:
Նկատի’ ունեցիր, որ լուծույթի կարևոր հատկանիշը ոչ թե գույնն է, այլ թափանցիկությունը:
Նույն փորձը կարող ես անել՝ վերցնելով այլ նյութեր, օրինակ’ ավազ, կավ, հող, յոդի լուծույթ:
Փորձը կատարելու համար վերցրու մեկ բաժակ ջուր, դրա մեջ լցրու մի քիչ հող կամ կավ (կարելի է նաև կավիճ), խառնիր: