Рубрика: Հանդիպումներ

Տարեվերջյան ստուգատեսի ուսումնասիրություն․ Քրիստինե Հովսեփյանի դասարան

Քրիստինե Հովսեփյանի բլոգը բավականին գեղեցիկ է, ընթեռնելի և հետաքրքիր։ Ստուգատեսային հաշվետվությունը ներկայացված է <<Ես կարողանում եմ․․․>> նախագծով։

Քրիստինե Հովսեփյանն առանձնացրել է բոլոր այն կետերը, որոնք պետք է կարողանար կատարել առաջին դասարանի սովորողը, վերջում հնարավորություն է տրվել սովորողին ինքնուրույն գնահատել սեփական կարողությունների մակարդակը և նշել իր կարողությունը, որն ուսուցիչը չի նշել։

Ներկայացվել է 24 սովորողի ստուգատես։ Մի մասը մասնակցել է բավականին շատ կետերի, մի քանիսը առավել պասիվ են եղել և մասնակցել են մեկ ստուգատեսի։

Մուրադյան Վարդի <<Ես կարողանում եմ․․․>> աշխատանքը տեսանելի չէ, կարծես թե սխալ հղում է ակտիվացված։

Ես կարողանում եմ ազգային պարեր պարել ստուգատեսին, չէր մասնակցել՝ ոչ ոք։

Ես կարողանում եմ ստեղծագործել ստուգատեսին, սովորողները մեծամասամբ գրկել էին նամակներ։ Մի մասը նամակ էր գրել արևին, մյուս մասը՝ ընկերոջը։