День: 28 марта 2020
Իմ բակը կամ այգին
Կարախանյան Աշոտ
Հարությունյան Խորեն
Թղթե զատիկ
Մարգարյան Արիանա
Զատիկի կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն

Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը: Հատկանշական է, որ այդ օրը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության արթնությունը, այդ իսկ պատճառով այն տոնում են նաև ոչ հավատացյալ մարդիկ:
Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Զատիկը նշում է ապրիլի 12-ին:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո հանել են Նրա Մարմինը խաչից և տարել գերեզման, որի մուտքը մեծ քարով են փակել: Երեք օր անց Մարիա Մագդաղենացին, Սալոմեն և Հակոբի մայր Մարիան եկել են գերեզման՝ Տիրոջ մարմինն անուշաբույր յուղերով օծելու համար: Բայց տեսել են, որ գերեզմանի դուռը բաց է, իսկ Տիրոջ մարմինը չկա: Կանանց առջև հայտնված ճերմակ հանդերձներով երկու այր հարցրել են նրանց. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում: Նա այստեղ չէ՝ Նա հարություն առավ (Ղուկ. 24: 5-6)»
Յուղաբեր կանայք ավետել են Հարության լուրն առաքյալներին, ինչից հետո Հիսուսը հայտնվել է նրանց:
Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:
Զատկի նախօրեի երեկոյան Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցում են Ճրագալույցի պատարագ, որն ազդարարում է Զատկի տոնակատարությունների սկիզբը: Բոլոր պահք պահողները պարտադիր այցելում են եկեղեցի:
Կիրակի առավոտյան կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Զատկի ողջույնի ուրախ խոսքը կոչված է
հիշեցնել մարդկանց առաքյալների տրամադրությունը, ովքեր, երբ հանկարծ հայտնի է դառնում Հիսուսի Հարության լուրը, զարմանքով և հիացմունքով ասում էին իրար՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և պատասխանում էին «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Հայերը, ինչպես և բոլոր քրիստոնյաները, հավկիթ են ներկում Զատկին: Տոնական սեղանին անպայման գինին է որպես փրկության խորհրդանիշ, կանաչեղեն, ձուկ՝ ի հիշատակ անապատում ժողովրդի կերակրվելուն հացով և ձկով: Այդ օրվա համար պատրաստվում է նաև բրինձ չամիչով և չորամրգերով:
